13.04.2018 06:32
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Իսկ կշռաքարե՞րն ինչու գողացաք

Անդրադառնալով Freedom House կազմակերպության այն գնահատականին, որի համաձայն Հայաստանը գլորվում է դեպի ավտորիտարիզմ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե չի կիսում այդ կարծիքը, ապա ավելացրել է՝ «սա էլ մեր պատասխանը Չեմբեռլենին»։

«ՉԻ» - Երբ խորհրդարանի փոխնախագահն ու իշխող կուսակցության խոսնակը միջազգային հեղինակավոր կազմակերպությանը պատասխանում է շարքային սագագող Պանիկովսկու գերեզմանին շարքային գրպանահատ Շուրա Բալագանովի արտասանած դամբանական ճառից հատված մեջբերելով, դա, իհարկե, ծանր դեպք է։ Բայց մյուս կողմից էլ՝ ոչ շարքային հանրապետական Շարմազանովը ենթագիտակցորեն ճիշտ է վարվել։ Շուրա Բալագանովի արտասանած ճառի ողջ հմայքը դրա լիակատար անհեթեթությունն է, եւ այս իմաստով Շարմազանովի պատասխանը բացարձակապես չի զիջում «բնօրինակին»։ Իսկ պատասխանն անհեթեթ է այն պարզ պատճառով, որ Freedom House կազմակերպությանն ընդհանրապես չի հետաքրքրում՝ ոչ շարքային հանրապետական Շարմազանովը համաձա՞յն է իր գնահատականի հետ, թե ոչ։ Առավել եւս, որ պատասխանն ընդամենը հաստատում է այդ գնահատականի իրավացիությունը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31