20.04.2018 04:43
Տարածել հոդվածը. facebook twitter

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի ապրիլի 23-29, 2018 թ.

Աստղագուշակ  ըստ Արտաշես Մանկուլովի  ապրիլի 23-29, 2018 թ.

ԽՈՅ. Բուռն ֆինանսական գործունեություն, շահի փնտրտուք ամենուրեք։ 23-26-ին՝ առաջընթաց բիզնեսում եւ պրոֆեսիոնալ գործերում։ Նոր գաղափարներ եւ ծրագրեր։ Համատեղ գործընկերության լավ արդյունքներ։ 27-29-ին՝ հոռետեսություն։ Մեծ ծավալի աշխատանքը կհանգեցնի անուշադրության։

Խնդիրներ ղեկավարության հետ հարաբերություններում։ Վատ օրեր են մտավոր լարված աշխատանքի համար։

 ՑՈՒԼ. Շարունակվում է Ցուլերի ամիսը։ Իրադարձություններով հարուստ շրջան է։ Մասնակցություն կարեւոր գործերին։ 23-26-ին՝ շրջապատի աջակցություն եւ բարյաց?կամ վերաբերմունք։ Լավ առաջարկներ։ Իրավաբանական գործեր իրականացնելու հաջող շրջան։ 27-29-ին՝ ծանր աշխատանքներ եւ պարտականություններ։ Սառնություն ղեկավարության եւ ազդեցիկ մարդկանց կողմից։ Վատ օրեր են արտասահմանի հետ գործերի համար։

 ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Մեծ կախվածություն տարբեր պատահականություններից եւ չնախատեսված իրավիճակների?։ 23-26-ին՝ լավ փոփոխություններ աշխատանքում, հաջողություն գործերում, բարձր աշխատունակություն։ Հաջողություններ համատեղ բիզնեսում։ Համագործակցության կավ արդյունքներ։ 27-29-ին՝ կարող են անհանգստացնել հին, բարձիթողի գործերը։ Բարդ հարցեր ընկերների, կազմակերպությունների հետ։

 ԽԵՑԳԵՏԻՆ. Մեծ հետաքրքրություն նորի, հեռանկարայինի հանդեպ։ Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումների։ 23-26-ին՝ ուշադրության գրավում։ Ռոմանտիկ հարաբերությունների բարելավում, անսպասելի իրադարձություններ։ Մասնակցություն կարեւոր միջոցառումների։ 27-29-ին՝ խնդիրներ շրջապատի հետ հարաբերություններում։ Արգելքներ մրցակիցների կողմից։ Սառնություն կարեւոր մարդկանց կողմից։

 ԱՌՅՈՒԾ. Կարեւոր որոշումների եւ ձեռքբերումների շրջան է։ Սեփական պրոֆեսիոնալ գործերն առաջ տանելու ձգտում։ 23-26-ին՝ առաջընթաց աշխատանքում։ Ազնվության շնորհիվ վստահության ձեռքբերում։ Իրավաբանական գործերի բարելավում՝ կապված բիզնեսի կամ աշխատանքի հետ։ 27-29-ին՝ գործերի դանդաղ ընթացք։ Ծանրաբեռնվածության պատճառով առողջության թուլացում։ Հարաբերությունների վատթարացում կարեւոր մարդկանց հետ։

 ԿՈՒՅՍ.  Նկատելի լինելու համար սեփական ունակությունները ցուցաբերելու շրջան։ 23-26-ին՝ սեփական ծրագրերն իրականացնելու համար նոր հնարավորություններ։ Հաջողություններ կրթությունում։ Հետաքրքիր տեղեկատվություն։ 27-29-ին՝ ծանրաբեռնվածություն աշխատանքում, մտավոր լարված աշխատանք։ Հին ու չավարտված գործերը կարող են խնդիրներ առաջացնել։

 ԿՇԵՌՔ. Մեծ ուշադրություն պահանջող շրջան է։ Պետք է հաշվի առնել սեփական կամքից անկախ հանգամանքները։ 23-26-ին՝ դրամական գործերի հաջող ընթացք։ Ֆինանսական աջակցություն ազգականների? եւ մտերիմներից։ Հետաքրքիր միջոցառումների կազմակերպում տանը։ 27-29-ին՝ սառնություն հարաբերություններում։ Տնային հոգսերը կարող են թուլացնել առողջությունը։ Վատ օրեր բանակցությունների համար։

 ԿԱՐԻՃ. Անձնական ծրագրերը կախված կլինեն շրջապատի մարդկանց վարքագծից եւ տրամադրությունից։ Մեծ կախվածություն գործընկերներից։ 23-26-ին՝ հաջող ակտիվություն շահավետ կապեր հաստատելիս։ Վստահության ձեռքբերում։ Հաջող ուղեւորություններ։ 27-29-ին՝ հոռետեսություն, անհանգստություն։ Կարգապահության պակաստ կանդրադառնա աշխատանքի վրա։ Սառնություն ազգականների հետ հարաբերություններում։

 ԱՂԵՂՆԱՎՈՐ. Մտավոր եւ ֆիզիկական ծանրաբեռնված աշխատանքի շաբաթ։ Միաժամանակ մի քանի խնդիր լուծելու անհրաժեշտություն։ 23-26-ին՝ հաջողություններ դրամական եւ պրակտիկ գործերում։ Լավ գնումներ։ Բիզնեսի ընդլայնում։ 27-29-ին՝ գումարները խնայելու անհրաժեշտություն։ Ցանկալի ապրանքը գնելու հարցում խնդիրներ։ Մեծ ծախսեր ոչ այնքան միջոցառումների վրա։

 ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Մեծ ուշադրություն սեփական անձի նկատմամբ։ Ձգտում դեպի առաջնորդությունը։ 23-26-ին՝ առաջընթաց բիզնեսում եւ պրոֆեսիոնալ գործերում։ Սեփական դիրքը բարելավելու նոր հեռանկարներ։ Անսպասելի հրավերներ։ 27-29-ին՝ որոշ դանդաղություն եւ պասիվություն գործերում։ Տհաճ խոսակցություն տանը։ Առողջության թուլացում ծանրաբեռնվածության պատճառով։

 ՋՐՀՈՍ. Մեծ ուշադրություն կհատկացնեք տնային գործերին, կենցաղային խնդիրներին։ 23-26-ին՝ հաջողություն անձնական գործերում։ Բարձր տրամադրություն։ Վստահության ձեռքբերում։ 27-29-ին՝ անհանգստություն շփումներում, ուղեւորություններում։ Վատ օրեր են մտավոր կամ կրթական գործունեության համար։ Հարազատների համար հոգս տանելու անհրաժեշտություն։

 ՁԿՆԵՐ. Մեծ հետաքրքրասիրության եւ շփվողականության շրջան է։ Բազմաթիվ գործարար ուղեւորություններ։ 23-26-ին՝ լավ նորություններ, հատկապես՝ արտասահմանից։ Առաջընթաց բիզնեսում։ Արտասահմանյան կոմերցիայի համար հաջող օրեր։ Հնարավոր են հրավերներ կամ առաջարկներ։ 27-29-ին՝ դրամական գործերի անհաջող ընթացք։ Տհաճություններ պետական հաստատությունների կամ կազմակերպությունների հետ։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30