04.05.2018 04:13
Տարածել հոդվածը. facebook twitter

Աստղերը հուշում են

Աստղագուշակ

Աստղագուշակ

Աղվան Վարդանյան -Կենդանակերպի նշանը՝ Դաշտամուկ։
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի շրջադարձային իրադարձություններով։

Երկուշաբթին ծանր օր է։ Երեք արկղ կոմպրոմատների հրապարակման սպառնալիքը կստիպի քվեարկել «հանուն պետական շահի»։

Երեքշաբթի օրը հայտարարեք, որ ատրճանակի վրա երդվելու ժամանակ մատներդ թաքուն խաչուփաչ էիք արել։

Չորեքշաբթի օրը՝ անդամության կախակայում, մանդատազրկում, ծանր դեպրեսիա։ Սթրեսը հաղթահարեք ինտենսիվորեն ուտելով։

Հինգշաբթին վտանգավոր օր է։ Մութն ընկնելուց հետո դալաններում զգույշ եղեք։

Ուրբաթ օրը կապտուկները համարյա կանհետանան։ բայց բժիշկները կարգելեն պանիր ուտել։

Շաբաթը եւ կիրակին անցկացրեք խնամիների շրջապատում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31