30.03.2018 06:06
Տարածել հոդվածը. facebook twitter

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի ապրիլի 2-8, 2018 թ.

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի ապրիլի 2-8, 2018 թ.

ԽՈՅ. Շարունակվում է Խոյերի ամիսը։ Սեփական դիրքերի ամրապնդում մի շարք ոլորտներում։ Զբաղվածություն անձնական խնդիրներով։ 2-4-ից՝ կռվազանությունն ու գրգռվածությունը կարող են խանգարել պրոֆեսիոնալ գործերին։ Վատ օրեր են բանակցությունների համար։

5-6-ին՝ հոռետեսական մտածմունքներ, անհանգստություն եւ տագնապ։ Խնդիրներ ղեկավարության հետ հարաբերություններում։ Իրավաբանական պրոբլեմներ։ 7-8-ին՝ ակտիվ գործունեություն տանը։

 ՑՈՒԼ. Թույլ վերահսկողություն տարբեր պատահականությունների եւ անկանխատեսելի իրավիճակների հանդեպ։ 2-4-ին՝ անսպասելի հոգսերը թույլ չեն տա կենտրոնանալ կարեւոր գործերի վրա։ Անարդյունավետ բանակցություններ։ 5-6-ին՝ համառությունը, ցածր աշխատունակությունը կարող են բախումների առիթ դառնալ։ Սառնություն ղեկավարության կողմից։ 7-8-ին՝ բարձր տրամադրություն։ Հանդիպումներ ազգականների հետ։

 ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Հետաքրքրություն նորի հանդեպ։ Կոլեկտիվ միջոցառումներին մասնակցելու անհրաժեշտություն։ 2-4-ին՝ թափթփվածություն գործերում, անհաջող օրեր։ Զգուշություն էլեկտրասարքերի եւ գործիքների հետ։ 5-6-ին՝ անվստահությունն ու կասկածները կարող են խանգարել գործերին։ Խնդիրներ համատեղ բիզնեսում։ 7-8-ին՝ որոշ խնդիրների պատճառով միջամտություն ընտանեկան գործերին։

 ԽԵՑԳԵՏԻՆ. Պայքար սեփական պրոֆեսիոնալ գործերը  առաջ տանելու համար։ 2-4-ին՝ անհաջող օրեր համագործակցության համար։ Կոնֆլիկտներ ղեկավարության կամ կարեւոր մարդկանց հետ։ 5-6-ին՝ խնդիրներ գործարար եւ ռոմանտիկ հարաբերություններում, պրոֆեսիոնալ գործերում։ Անհրաժեշտ աջակցության բացակայություն։ 7-8-ին՝ բարձր շփվողականություն, զգացմունքայնություն։

 ԱՌՅՈՒԾ. Սեփական ունակություններն ու հնարավորությունները անբողջությամբ իրագործելու ձգտում։ 2-4-ին՝ անհաշվենկատությունը, խոստումներ չկատարելը կխանգարեն գործերին։ 5-6-ին՝ լավ գաղափարների եւ հեռանկարների բացակայություն։ Արտասահմանի հետ կապված գործերի ուշացում։ 7-8-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոնի հաստատում։ Օգնություն հարազատներին։ Նրբանկատ վերաբերմունք առողջության հանդեպ։

 ԿՈՒՅՍ.  Բարձր եւ անկայուն շրջան է՝ փոփոխությունների ակնկալիքներով եւ ընտրության պահերով։ 2-4-ին՝ չնախատեսված ծախսեր, խնդիրներ համատեղ բիզնեսում։ Հնարավոր են խանդի, վեճերի պահեր։ Կախվածություն օտարների ազդեցությունից։ 5-6-ին՝ կասկածամտությունը կխանգարի հասարակական եւ ռոմանտիկ հարաբերություններին։ 7-8-ին՝ ուրախություն երեխաներից եւ սիրելիներից։ Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն։

 ԿՇԵՌՔ. Մեծ կախվածություն շրջապատի մարդկանց վարքագծից ու տրամադրվածությունից։ 2-4-ին՝ լարված հարաբերություններ շրջապատի հետ, խնդիրներ համագործակցությունում, վեճեր ընտանիքում։ 5-6-ին՝ անհանգիստ տրամադրություն։ Առողջության թուլացում։ 7-8-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից գնահատվելու ցանկություն։ Կարեւոր կամ հաճելի հանդիպումներ տանը։

 ԿԱՐԻՃ. Սպասվում են շատ աշխատանք ու հոգսեր։ 2-4-ին՝ լարված, բայց անարդյունավետ աշխատանք։ Տեղեկատվության կամ գիտելիքների պակաս որոշումներ ընդունելու համար։ 5-6-ին՝ պասիվ մտածելակերպ։ Դժվար աշխատանք։ Վատ օրեր գործատուների հետ բանակցությունների համար։ 7-8-ին՝ հանդիպումներ գործընկերների հետ, կարճատեւ ընտանեկան ուղեւորություններ։ Զգացմունքայնություն զրույցներում։

 ԱՂԵՂՆԱՎՈՐ. Մեծ ուշադրություն սեփական անձի հանդեպ։ Ուժերի վերելքի շրջան։ 2-4-ին՝ ծախսեր հարգի իրերի համար։ Վեճեր փողային հարցերի շուրջ։ 5-6-ին՝ հոռետեսություն, անվստահություն։ Փողի պակասը հնարավորություն չի տա իրականացնել մի շարք ծրագրեր։ 7-8-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում՝ կենցաղային հարցեր լուծելիս։ Հետաքրքրություն առեւտրի հանդեպ։ Չնախատեսված ծախսեր։

 ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Շատ ժամանակ կհատկացնեք տնային գործերին, կենցաղային հոգսերին, հարազատներին։ 2-4-ին՝ բարձր զգացմունքայնություն, որը կազդի ընտանեկան հարաբերությունների վրա։ Ընտանեկան գործերը կարող են անհանգստացնել։ 5-6-ին՝ անհանգստություն եւ տագնապ, նախաձեռնողականության պակաս։ Տհաճ խոսակցություն ընտանիքում։ 7-8-ին՝ անձնական ակտիվություն տանը։ Նպատակին հասնելու հնարավորություն։

 ՋՐՀՈՍ. Մեծ հետաքրքրասիրություն տեղեկատվության հանդեպ։ Շատ հանդիպումներ եւ զրույցներ։ 2-4-ին՝ չհասկացվածություն, վեճեր։ 5-6-ին՝ չնախատեսված դժվարություններ հանդիպումներում։ Անհաջողություն ճանապարհին։ Հանդիպումների հետաձգում։ 7-8-ին՝ անսպասելի տնային աշխատանքները կարող են խանգարել անձնական ծրագրերին։ Մեկուսանալու ձգտում։ Սուր զգացմունքայնություն։

 ՁԿՆԵՐ. Ձգտում դեպի նյութական շահը, այն բարելավելու միտումներ։ 2-4-ին՝ դժվարություններ գործարար կապերում եւ ֆինանսական տարաձայնություններ։ Զգացմունքային ծախսեր։ 5-6-ին՝ անհաջողություններ պրակտիկ գործերում։ Հեռանկարների բացակայություն բիզնեսում։ 7-8-ին՝ սեփական ազատությունը պահելու ձգտում։ Ընկերների հետ հանդիպելու ցանկություն։ Հետաքրքրություն նորությունների հանդեպ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31