04.05.2018 04:27
Տարածել հոդվածը. facebook twitter

Հայելի

Բլից-վիրտուալ

Բլից-վիրտուալ

- Պրն Քոչարյան, ինչո՞ւ հանկարծ որոշեցիք խառնվել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին։

- Բա իրենց ո՞վ էր խնդրում մարտի 1-ի նոր հետաքննության մասին խոսել։ Ես հիմա բանտ նստելու հավես ունե՞մ։

- Դուք իշխանությունը համեմատեցիք ճամպրուկի հետ, ասեցիք իշխանությունը հո չամադան չի՞, որ տանք ինչ-որ մեկին...

- Ճիշտ եմ ասել, իշխանությունը չամադան չի։ Ուրիշ բան, որ իշխանության արդյունքները կարելի ա չամադաններով դուրս բերել երկրից։

- Իսկ ճի՞շտ է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին կանչել եք ու սպառնացել կոմպրոմատներով։

- Չէ, այ մարդ, ի՞նչ կամպրամատ, սաղ էլ գիտեն, որ էդ մարդիկ ՀՀԿ-ական են, դրանից ավել ի՞նչ պիտի բացահայտեի։

- Իսկ դաշնակցական Աղվան Վարդանյանը...

- Չէ, նրան ուղղակի ասել եմ, որ ԱԺ-ում «կողմ» կոճակի վրա մկան թակարդ ա դրած։ Հի-հի... Կատակ եմ անում։ Պանիր եմ խոստացել։

- Դուք է՞լ եք կարծում, որ Հայաստանում գունավոր...

- Չէ, չէ, ի՞նչ գունավոր, ՀՀԿ-ական պատգամավորներից համարյա ոչ մեկի վրա տենց կամպրամատ չունենք։

- Ես հեղափոխության մասին էի հարցնում... Լավ, ո՞րն է այս իրավիճակի ելքը։

- Ի՞նչ ելք... ո՞ւր ա... բա ինչի՞ շուտ չէիք ասում... արդեն գալիս ե՞ն... Հենց հիմա ուզում եմ հայտարարել, որ Սերժին իմ կուսակցությունն ա մերժել։ Հիշո՞ւմ եք, որ ասում էի «իմ կուսակցությունը ժողովուրդն է»... Ես ժողովրդի հե՛տ եմ։

- Չէ, ես այս իրավիճակի հանգուցալուծման մասին էի հարցնում։

- Տնաշեն, բա շուտ ասա։ Դե հանգուցալուծումը ո՞րն ա, ես 80-ական թվականների «Չերյոմուխայով» էդ հարցը լուծեցի, հիմա Սերժիկը «Իսկանդեր»-բան ունի, թող անզգույշ քաշքշի, ես պիտի՞ սովորացնեմ։

- Կարծում եք՝ փրկվելու այլ ձեւ չունե՞ք։

- Ուրիշ ձեւ է՛լ կա։ Ուղղակի հասկանո՞ւմ եք, ես կլիզմայի մասին եմ շատ խոսել, Սերժիկը՝ թարս բուսած խիյարի...

- Կարծում եք՝ ժողովուրդն այդ գործիքակազմը ձեր դեմ կկիրառի որպես ներքաղաքական պայքարի զե՞նք։ Բայց չէ՞ որ շարժման ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ չի կարելի սեպ խրել...

- Հենց էդ ա, որ մենակ սեպի մասին են ասել։

- Լավ, եկեք այս լավատեսական նոտայի վրա էլ ավարտենք մեր հարցազրույցը։ Շնորհակալություն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31