27.04.2018 02:55
Տարածել հոդվածը. facebook twitter

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի ապրիլի 30-ից մայիսի 6, 2018 թ.

Աստղագուշակ  ըստ Արտաշես Մանկուլովի   ապրիլի 30-ից մայիսի 6, 2018 թ.

ԽՈՅ. Բարդ ու անկայուն շրջան է՝ փոփոխությունների ակնկալիքով։ Ապր. 30-մայ. 1-ին՝ համագործակցության սուր պահանջ։ Վեճեր ընտանիքում ու գործընկերների հետ։ Եռանդուն համագործակցություն՝ շահավետ պրակտիկ արդյունքներով։ 10-12-ին՝ վստահություն ու ուրախ տրամադրություն։

Պրոբլեմների լուծում։ Հաջողություններ բիզնեսում ու ֆինանսական գործերում։ 5-6-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին։

ՑՈՒԼ. Շարունակվում է Ցուլերի ամիսը։ Հատուկ ուշադրություն շրջապատում տեղի ունեցողին։ Մեծ կախվածություն ուրիշներից։ Ապր. 30-մայ. 1-ին՝ ֆիզիկական ծանր աշխատանք։ Զգուշություն աշխատանքային գործիքներ կիրառելիս։ Խնդիրներ աշխատանքում։ 2-4-ին՝ մեծ հնարավորություններ գործնական եւ ռոմանտիկ հարաբերություններում։ Ծանոթություն ազդեցիկ գործընկերների հետ։ 5-6-ին՝ կարեւոր մարդկանց աջակցություն։

ԵՐԿՎՈՐՅԱԿ. Սպասվում է շատ աշխատանք ու հոգսեր։ Ապր. 30-մայ. 1-ին՝ հաճույքի եւ ուրախության ակտիվ փնտրտուք։ Զգացմունքայնություն ռոմանտիկ հարաբերություններում։  Ֆիզիկական ակտիվության ցանկություն։ 2-4-ին՝ հաջողություններ աշխատանքում եւ պրակտիկ գործերում։ Գումար աշխատանքից։ Շահավետ առաջարկներ։ Առողջության ամրապնդում։ 5-6-ին՝ որոշ ընտանեկան անհանգստություն, բյուջեի կարգավորում։

ԽԵՑԳԵՏԻՆ. Ուժերի վերելքի ու դիրքի ամրապնդման շրջան է։ Ապր. 30-մայ. 1-ին՝ ֆիզիկական ակտիվություն տանը։ Հարաբերությունների կարգավորում հարազատների հետ։ Տան կենցաղային հարցերի լուծում, թեթեւ վերանորոգում։ 2-4-ին՝ ուրախ տրամադրություն։ Շրջապատի բարյացակամ վերաբերմունք եւ հեղինակության աճ։ 5-6-ին՝ հաջողություն ռոմանտիկ հարաբերություններում։ Մասնակցություն մշակութային միջոցառումներին։

ԱՌՅՈՒԾ. Շատ ժամանակ կծախսեք տնային հոգսերի վրա։ Ապր. 30-մայ. 1-ին՝ տեղեկատվության ակտիվ փնտրտուք, վեճեր։ Կարեւոր հանդիպումներ պրոֆեսիոնալ գործերում։ Կարճատեւ ուղեւորություններ։ Հարազատների հետ կապված խնդիրներ։ 2-4-ին՝ տնային գործերի լուծում, լավ միջոցառումներ։ 5-6-ին՝ հանդիպումներ արտասահմանյան հարազատների հետ կամ նորություններ արտերկրից։

ԿՈՒՅՍ. Շատ հանդիպումներ եւ զրույցներ։ Մեծ հետաքրքրվածություն տեղեկատվության հանդեպ։ Ապր. 30-մայ. 1-ին՝ ակտիվ գործողություններ՝ գումար աշխատելու նպատակով։ Մեծ հնարամտություն բիզնեսում եւ նյութական բարիքներ ստեղծելու համար։ Ծախսեր՝ ինքնահաստատման նպատակով։ 2-4-ին՝ ուրախություն հարազատներից,  հաճելի ուղեւորություններից։ 5-6-ին՝ լավ նորություններ։ Տնային գործերի կարգավորում։

ԿՇԵՌՔ. Ձեր կարողությունները ամբողջությամբ ցույց տալու շրջան։ Ապր. 30-մայ. 1-ին՝ հաճախակի շփումներ կապված ընդհանուր գործերի ու գումարի հետ։ Կարճատեւ գործնական ուղեւորություններ։ 2-4-ին՝ ուժեղ ներքին ձայն` ֆինանսական գործերում սեփական շահի ու հասարակության մեջ զբաղեցրած դիրքի հետ կապված։ Ինչ-որ գաղտնիքներ կբացահայտեք։ 5-6-ին՝ բարձր տրամադրություն, նպատակասլացություն։ Ազդեցիկ անձանցից աջակցություն ստանալու ունակություն։

ԿԱՐԻՃ. Ուշադրություն եւ ինքնաքննադատություն պահանջող շրջան է։ Սովորականից ավելի հաճախ ստիպված կլինեք հաշվի նստել ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ։ Ապր. 30-մայ. 1-ին՝ համագործակցության ու գործընկերային հարաբերությունների ակտիվ փնտրտուք։ 2-4-ին՝ համատեղ գործերի հետ կապված կարճատեւ ուղեւորություններ։ Բանակցություններ կվարեք, գործարքներ կկնքեք։ 5-6-ին՝ որոշակի անհանգստություն, որը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու բյուջեին։

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Անձնական պլանները մեծ չափով կախված կլինեն շրջապատի վարքից ու տրամադրությունից։ Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից։ Ապր. 30-մայ. 1-ին՝ աշխատավայրում դիրքերն ամրապնդելու նպատակով կրթություն ստանալու ձգտում։ Մանրուքների հանդեպ ուշադրություն, դրանք ձեր օգտին ծառայեցնելու, գործերն առաջ մղելու կարողություն։ 2-4-ին՝ կարեւոր իրեր ձեռք կբերեք։ Հոգ կտանեք առողջության մասին։ 5-6-ին՝ շփումներ, հետաքրքրություն ամուսինների գործերով։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Բուռն ֆինանսական գործունեություն, գործնականություն ու շահի փնտրտուք ամեն ինչում։ Ապր. 30-մայ. 1-ին՝ հետաքրքրասիրություն, ակտիվ ինքնարտահայտում ու գաղափարների փոխանցում։ Արագ արձագանք, կռահողականություն, մրցակցության ոգի մտավոր գործունեության մեջ։ Հաճախակի շփումներ հարազատների հետ։ 2-4-ին՝ ակտիվություն նյութական դաշտում՝ կենցաղային հարցերը լուծելիս։ 5-6-ին՝ հետաքրքրություն առեւտրի ու բիզնեսի նկատմամբ։ Հնարավոր են չնախատեսված ծախսեր։

ՋՐՀՈՍ. Շփումների ու պահանջկոտության շրջան է, այդ թվում՝ շրջապատի հանդեպ։ Ուղեւորություններ կամ էլ գործեր՝ կապված ուղեւորությունների հետ։ Ապր. 30-մայ. 1-ին՝ զբաղվածություն ֆինանսական գործերով։ Կրթություն կստանաք աշխատավարձը բարձրացնելու նպատակով։  Գործնական գաղափարների փնտրտուք։ Հաճախակի գործնական ուղեւորություններ։ 2-4-ին՝ մտավոր գործունեության ձգտում։ Հանդիպումներ ու գործեր հարազատների հետ։ 5-6-ին՝ կարճատեւ ուղեւորություններ կենցաղային հարցերով։

ՁԿՆԵՐ. Ստիպված կլինեք մեծ ուշադրություն դարձնել ընտանեկան գործերին, կենցաղային խնդիրներին։ Ապր. 30-մայ. 1-ին՝ հետաքրքրասիրություն, մտավոր ակտիվություն, շփումներ։ Հետաքրքրություն ուսման հանդեպ, կարեւոր տեղեկատվության փնտրտուք։ 2-4-ին՝ համատեղ գործունեություն հարազատների հետ։ Արագ կռահողականություն։ Կարեւոր որոշումներ կընդունեք։ 5-6-ին՝ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում։ Կարեւոր գործնական հանդիպումներ տանը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31