27.04.2018 04:07
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Կուռն ու կուռկուռը

«ՀՀԿ-ն կուռ է, ինչպես նախկինում», հայտարարել է այդ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«ՉԻ» - Մեկ այլ հանրապետական պատգամավոր՝ գեներալ Սեյրան Սարոյանը, երկու անգամ ավելի բարձր է գնահատել ՀՀԿ-ի կուռ լինելու աստիճանը. հայտարարել է, թե «մի հատ Նիկոլը մեզ սարքե կուռկուռի ձագ»։ Այնպես որ՝ ՀՀԿ շարքերում իսկապես լուրջ տարաձայնություններ կան։ Մեկը ՀՀԿ-ն համարում է կուռ, մյուսը՝ կուռկուռ։ Մի խոսքով՝ Էդուարդ Շարմազանովը գեներալ Սեյրանի ասածի մեջ 50 տոկոս փայ է մտել։ Իսկույն երեւում է, որ Սաշիկը Հայաստանում չէ։

 Մյուս կողմից, սակայն, տեսակետ կա, որ այս գնահատականներն ամենեւին էլ ՀՀԿ-ի ներսում առկա տարաձայնությունների մասին չեն խոսում, հակառակը՝ դրանք լրացնում են մեկը մյուսին։ Այլ կերպ ասած՝ հանրապետականները ցանկացել են ասել, որ ՀՀԿ-ն կուռ շարքերով է համակերպվելու կուռկուռի կարգավիճակի հետ։

Հ.Գ. Ի դեպ, կուռկուռները (արագիլները) չվող թռչուններ են, իսկ բազմաթիվ հանրապետականներ այս օրերին մտածում են Հայաստանից չվելու մասին։ Չի բացառվում, որ մայիսի 1-ից հետո դա անեն կուռ շարքերով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30