20.04.2018 05:34
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Արդյունավետ դեգերումներ

«Երեկ փողոցում զբոսնում էի, մի տարեց մարդ ինձ փողոցում մոտեցավ եւ ասաց՝ Սերժ Սարգսյանը ուժեղ մարդ ա, ինքը պարտավոր ա երկիրը դզել», հայտարարել է հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«ՉԻ» - Արմեն Աշոտյանն ակնհայտորեն շատ երկար է զբոսնել, եթե հաջողացրել է այդպիսի տեսակետ ունեցող մարդու հանդիպել։ Ընդ որում՝ ակնհայտորեն զբոսնել է ո՛չ Երեւանի կենտրոնում, հակառակ դեպքում խորհրդարանական ամբիոնից ելույթ կունենար առողջությունը կարճատեւ քայքայող վնասվածքների հետքերով։ Ինչ վերաբերում է նման կարծիք հայտնած «մի տարեց մարդուն» (եթե, իհարկե, նման բան իսկապես եղել է), ապա հուսով ենք՝ ՀՀԿ-ն ժամանակին է վճարել այդ մարդուն հասանելիք հոնորարը եւ այդպիսով որոշակիորեն նպաստել է տարեցների սոցիալական վիճակի բարելավմանը։

 Իհարկե՝ չի բացառվում նաեւ, որ անվճար հիմունքներով նման տեսակետ հայտնող իսկապես եղած կլինի։ Բայց հազիվ թե Արմեն Աշոտյանը զբոսներ Ավանի հոգեբուժարանի մերձակայքում։   

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30