27.12.2017 05:26 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

Դեղին Հողե Շան Տարի. ինչպես դիմավորել 2018 թվականը

Դեղին Հողե Շան Տարի. ինչպես դիմավորել 2018 թվականը

Ամանորի նախապատրաստական անցուդարձը սովորական երեւույթ է: Սակայն անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես ճիշտ դիմավորել տարվա խորհրդանիշ Դեղին Հողե Շանը, որ, ըստ սնահավատության, տարին լինի հաջողակ ու երջանիկ: Շունը ջերմություն, հարմարավետություն եւ բարի նպատակներ է պարգեւում, ուստի 2018 թվականը խորհուրդ է տրվում դիմավորել հարազատներով եւ մտերիմներով շրջապատված: Ճիշտ ընտրված տոնական հագուստը, սեղանին դրված այս տարվա «տիրուհու» սիրելի ճաշատեսակները եւ խորհրդանշական նվերները 2018 թվականը գրագետ դիմավորելու գրավականներն են:

ԱՄԱՆՈՐԻ ՏՈՆԱԾԱՌԸ: Շունը դեմ չէ իր տեսքով խաղալիքներին, սակայն չափազանց մեծ քանակությամբ իր ներկայությունը նրան այնքան էլ հաճելի չի լինի: Այս կենդանին նախընտրում է հանգիստ ու հարմարավետ միջավայր, ուր կարելի է մի փոքր զվարճանալ եւ, միաժամանակ, լիարժեք հանգստանալ: Որպես խորհրդանշական ատրիբուտ, այս Ամանորին ակտուալ են գանգուր եւ նուրբ հրեշտակները, որոնք կարելի է նաեւ ինքնուրույն պատրաստել: Հրեշտակները կարելի է տեղադրել տան տարբեր անկյուններում, կախել տոնածառից կամ ջահից: Ցանկալի է, որ ամանորյի տոնածառը բնական լինի, իսկ վրան հնարավորին շատ շան տեսքով խաղալիքներ կախված լինեն: Տոնածառի խաղալիքների գունային գամման անհրաժեշտ է ընտրել կարմիր, դեղին եւ շագանակագույն երանգներով՝ ոչ շատ մեծ կամ աչքի ընկնող: Անձրեւ, փայլեր, փայտե խաղալիքներ, ճյուղեր, թխվածքաբլիթներ, խոտ եւ ոսկեգույն գնդակներ՝ սրանք Շան տոնածառի բաղկացուցիչներն են:

ԻՆՉ ԿՐԵԼ: Շունը փարթամ եւ վառ հագուստ չի հանդուրժում, ուստի այն պետք է տարբերվի համեստությամբ եւ զսպվածությամբ: Ողջունելի է դեղին կամ շագանակագույն երանգների դասական ոճի հագուստը: Աքսեսուարների առումով, հարմար կլինեն ոսկյա եւ արծաթյա շղթաները, բնական փայտից եւ ավանտյուրին կամ սաթից կախոցները: Արգելվում են ընձառյուծի կամ վագրի պրինտերը, կարճ կիսաշրջազգեստներն ու պայետները, որոնք կերպարը մի փոքր համարձակ ու գռեհիկ են դարձնում: Օրիգինալ տեսք կունենան բեժ, մոխրագույն, ծխային, ոսկեգույն, սրճագույն եւ սեւ երանգներով հագուստները, սակայն՝ չափավոր: Մանիկյուրը պետք է լինի բնական ու նուրբ, դիմահարդարումը՝ օդային թեթեւ, որը հարմոնիկ է հագուստի երանգի եւ աչքերի գույնի հետ: Սանրվածքների հարցում, նույնպես, ներկա է համեստությունը. հյուսք, ուղիղ թափված վարսեր, խոշոր լոքոններ: Կարճ մազերի դեպքում ողջունելի է սովորական սանրվածքը: Տղամարդկանց խորհուրդ է տրվում Ամանորը դիմավորել դասական ոճում՝ պիջակով կամ ֆրակով: Գունային գամման պետք է տատանվի կրեմագույնի, ընկույզագույնի, շագանակագույնի եւ ավազագույնի միջեւ: Փողկապը կարող է լինել նարնջագույն:

ՈՐՏԵՂ ԴԻՄԱՎՈՐԵԼ: Խորհուրդ չի տրվում Շան տարին միայնության մեջ դիմավորել: Տարվա խորհրդանիշը հյուրասեր կենդանի է, ուստի խորհուրդ է տրվում 2018 թվականը ուրախությամբ եւ աղմուկով դիմավորել, լինել այնտեղ, որտեղ շատ հյուրեր կան: Դիմավորելու լավագույն տարբերակ կարող է լինել ճանապարհորդությունը, տուրիստական կուրորտը կամ ամառանոցը: Շունը էներգիայով լի եւ շփվող կենդանի է, ուստի նրան դուր կգան պարերն ու երգերը: Դեղին Հողե Շան տարին դիմավորելուց առաջ, անհրաժեշտ է այնպիսի վայր ընտրել, որտեղ մթնոլորտը ջերմ ու անկաշկանդ կլինի:

ԻՆՉՊԵՍ ՁԵՎԱՎՈՐԵԼ ԻՆՏԵՐԻԵՐԸ: Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել տնային հանդերձանքին: Շունը սիրում է այն ամենը, ինչ կապված է տան եւ ջերմության հետ, թեպետ թարմացումները նույնպես ուրախությամբ կընդունի: Ամանորից առաջ խորհուրդ է տրվում նոր ծածկոց, վարագույրներ եւ սփռոց ձեռք բերել: Ինտերիերային բոլոր զարդերը պետք է լինեն դեղին եւ շագանակագույն երանգների մեջ: Անձեռոցիկների վրա պատկերների, նախշերի եւ ծաղիկների քանակը պետք է հասցվի մինիմումի: Տոնական սեղանի կենտրոնում կարելի է սպիտակ գույնի մոմ տեղադրել՝ տոնածառերի ճյուղերով եւ ոսկեգույն ատլասից ժապավեններով զարդարած: Պատուհաններին կարելի է թղթից փաթիլներ փակցնել կամ նկարել, ինտերիերում արծաթագույն, դեղին եւ ոսկեգույն երանգների փայլեր ավելացնել: Տան գլխավոր դռանն անհրաժեշտ է շագանակագույն եւ ոսկեգույն ժապավեններով զարդարած պսակ փակցնել, որին փոքրիկ զանգ կախված կլինի: Տարվա խորհրդանիշը պետք է իմանա, թե ով է նրան հյուր եկել: Ջահերից կարելի է շքանշան-քաղցրավենիքներ, բնական փայտից բուրգեր եւ օրիգինալ ոսկեգույն գնդակներ կախել:

ԻՆՉ ՊԱՏՐԱՍՏԵԼ: Անհրաժեշտ է հաշվի առնել մի բան՝ սեղանին առկա բոլոր ճաշատեսակները պետք է լինեն հագեցնող եւ էսթետիկ ձեւավորված: Նախընտրելի են ոսկեգույն կանտով սպիտակ ափսեները, որոնց վրա կարելի է կանաչիով մսային ռուլետներ տեղադրել: Սենդվիչներում եւ կանապեներում պետք է առկա լինի որակյալ երշիկը, իսկ խավարտները լինեն քիչ քանակությամբ խաշած մսով կարտոֆիլը պյուրեի տեսքով: Առհասարակ, խորհուրդ է տրվում առատաձեռն գտնվել մսով ճաշատեսակների հարցում: Շունը խորովածի, խոզի կողերի, հավի թեւիկների եւ ոտքերի սիրահար է: Մսային տեսականին պետք է դրված լինի մեծ ափսեով եւ սեղանի կենտրոնում: Ըմպելիքները սովորական են, իսկ աղանդերը՝ պաղպաղակի, կաթնաշոռով պուդինգի կամ տնային բաղադրատոմսով տորթի տեսքով: Դեսերտը պետք է մատուցվի թափանցիկ ապակուց տարայի մեջ՝ փոքրիկ չափաբաժիններով:

ԻՆՉՊԵՍ ԶԱՐԴԱՐԵԼ ՍԵՂԱՆԸ: Ամանորի սեղանի զարդարանքը սկսվում է սփռոցից: Այն պետք է լինի բնական գործվածքից՝ բամբակից կամ վուշից, շագանակագույն կամ դեղին երանգներով, օսլայով լվացած անձեռոցիկներով: Մրգերն ու բանջարեղենը դնել սեղանի ծայրին, հյութերն ու կոմպոտները պետք է թարմ լինեն, թե ոչ կոնցենտրացված: 2018 թվականի խորհրդանիշը մանդարինի, նարինջի եւ անանասի սիրահար է, որոնք էկզոտիկ տեսք կհաղորդեն սեղանին: Շոկոլադե քաղցրավենիքը պետք է ոսկեգույն եւ կարմիր թղթով փաթաթված լինի: Թարմ թխվածքին կարելի է շան տեսք հաղորդել. Դեղին Հողե Շունը կրեատիվ գաղափարների սիրահար է: Արգելվում է որեւէ թանկարժեք կամ շքեղ սպասք դնել սեղանին:

ԻՆՉ ՆՎԻՐԵԼ: Այս տարվա խորհրդանշական եւ ակտուալ նվերների ցանկում են շան տեսքով ցանկացած առարկաներն ու պարագաները եւ հենց ինքը՝ շունը: Ցանկալի են շան ակնարկով ցանկացած իրերը՝ խալաթից մինչեւ վերնաշապիկ, բարձից մինչեւ արձանիկ: Նվերներն անհրաժեշտ է գնել Ամանորից առաջ, եւ դրանք պետք է տարբերվեն գործնականությամբ, որակով ու հարմարավետությամբ: Շունը հարմարավետության մեծ սիրահար է: Սպասքը, տեքստիլն ու անկողնու պարագաները նրան կուրախացնեն, քանզի այն կիրառման մեջ անհրաժեշտ է եւ հաճելի: Սիրելիին խորհուրդ է տրվում շան տեսքով կիսաթանկարժեք կախոց, կոճակներ կամ կուլոն նվիրել: Արգելվում է նվիրել այն ամենը, ինչ կվիրավորի Դեղին Հողե Շանը. շղթա, շան կամ կատվի տեսքով փափուկ պլյուշե խաղալիքներ, սուր բույրերով օծանելիք:

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31