13.10.2017 07:48 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Կոսմետիկ խոհանոց

Բյութի-թրենդ. ֆերմենտատիվ կոսմետիկա՝ Կորեայից

Բյութի-թրենդ. ֆերմենտատիվ կոսմետիկա՝ Կորեայից

Զարմանալի է, սակայն ֆերմենտացիայի պրոցեսը կիրառվում է ոչ միայն խոհարարության մեջ, այլ նաեւ՝ կոսմետիկ միջոցների ստեղծման։ Բակտերիաներով վերամշակվելուց հետո բնական բաղադրիչները նոր հատկություններ են ձեռք բերում եւ ավելի լավ են դարձնում մաշկը։

Ֆերմենտացիան ֆերմենտների ազդեցությամբ հումքի բիոքիմիական վերամշակումն է, որոնք պարունակվում են հենց հումքի եւ սապրոտրոֆների մեջ, ինչպես նաեւ առաջանում են միկրոօրգանիզմներից։ Բակտերիաները կլանում են թարմ մթերքները, եւ նրանց մարսողական գործունեության արդյունքում ֆերմենտներ են առաջանում, որոնք նաեւ նպաստում են նյութի մոլեկուլների պառակտմանը։ Ֆերմենտացիայի պրոցեսի ժամանակ կիսով չափ մշակված արտադրանք է ստացվում, որն օրգանիզմի կողմից ավելի հեշտ է ընկալվում։ Այսպես են պատրաստվում բոլորին քաջ հայտնի ֆերմենտացրած կաղամբը, փուեր թեյը, իվան-թեյը, կակաոն, ծխախոտը եւ այլն։

1970-ականներին ճապոնացի գիտնականները հետազոտել են սակեի արտադրության ֆաբրիկաները եւ նկատել են, որ աշխատակիցների ձեռքերն ավելի երիտասարդ տեսք ունեն, քան դեմքերը։ Պարզվել է, որ նրանք առանց ձեռնոցների աշխատել են ֆերմենտացված արտադրանքի հետ, որն օգտագործվում է ճապոնական օղու արտադրության ժամանակ։ Գեղեցկության բաղադրատոմսը փոխանցվել է SK-II ընկերությանը, որը 350 ֆերմենտատիվ էքստրակտ է թեստավորել եւ ընտրել է միայն մեկը։ Այն ստացել է Pitera անվանումը եւ արտոնագրվել է՝ մտնելով SK-II Facial Treatment Essence աշխարհում ամենահայտնի էսենցիայի մեջ։ Բազմաթիվ կանայք այս միջոցն իրենց գեղեցկության գաղտնիքն են համարում։ Այսպես, առաջացել է դեմքի համար էսենցիայի եւ կոսմետիկ միջոցներում ֆերմենտատիվ բաղադրիչների կիրառման նորաձեւությունը։ Թեպետ, մի փոքր ուշացումով. այս ոլորտը սկսել է ակտիվ զարգանալ Կորեայում միայն 2000-ականների սկզբին։

Կորեական շուկայում այժմ ֆերմենտացվում է ամեն ինչ։ Տեղական կոսմետիկայի արտադրության մեջ մտնում են բուժիչ բույսերի եւ մրգերի ֆերմենտացրած էքստրակտներ, խմորիչներ, կաթնային պրոտեիններ եւ, անգամ, տզրուկային էքստրակտ։ Կորեական վերջին նոու-հաուն ֆերմենտացված յուղերն են։ Ֆերմենտացիայի ընթացքում յուղերն ավելի արժեքավոր բաղադրիչների են վերածվում, միաժամանակ դառնալով օգտագործման համար հարմարավետ։ Նրանցում շատանում են լինոլային եւ լինոլենային թթուները, ճարպային ազատ թթուները, անհետանում է բույրն ու գույնը։ Բացի այդ, յուղերն ավելի թեթեւ են կոնտակտի մեջ մտնում այլ բաղադրիչների հետ, ավելի արագ են ներծծվում եւ մաշկի վրա յուղի զգացողություն չեն առաջացնում՝ պահպանելով իրենց առաջնային հատկությունները։ Այսպիսով, յուղոտ մաշկ ունեցողները կարող են սովորական յուղեր (օրինակ՝ ձիթապտղի) օգտագործել, որոնք ակնթարթորեն խցանում են ծակոտիները, այնինչ ֆերմենտացրած յուղերը հեշտ են ներծծվում մաշկի մեջ։ Ֆերմենտացիայի գործընթացը ժամանակատար է, սակայն ամբողջովին արդարացնում է իրեն։

Բակտերիաներով վերամշակված նյութերի մեջ ավելի շատ վիտամիններ, միներալներ ու ամինաթթուներ են առկա, քան հում վիճակում։ Այդ նյութերի pH-մակարդակն ավելի թթվային է, եւ այն պատասխանատու է մաշկի վերականգնողականության ու երիտասարդացնող էֆեկտների համար։ Այսպես, ֆերմենտացիայի ենթարկված ամենահասարակ բաղադրիչներն իրենց առանձնահատկությունների շնորհիվ կարող են մրցակցել լաբորատորիաներում ստացված նորագույն մոլեկուլների հետ։ Այս ամենը բնական եւ օրգանական կոսմետիկայի ինդուստրիայում նոր փուլ է բացում, որը ոչ միայն բնական բաղադրիչներից է պատրաստված, այլ նաեւ ավելի արդյունավետ է։ Բացի այդ, օգտակար բակտերիաներով վերամշակված նյութերը կանխարգելում են մաշկի մակերեւույթին պատոգեն միկրոօրգանիզմների տարածումը։ Հենց այդ պատճառով ֆերմենտացված բաղադրիչները հաճախ մտնում են ակնեի դեմ կոսմետիկայի բաղադրության մեջ։

Տնային խնամքից բացի, գոյություն ունեն սալոնային պրոցեդուրաների համար նախատեսված ֆերմենտացված բաղադրիչներով միջոցներ։ Ֆերմենտները գոմաժի տեսքով օգտագործվում են մաշկի էկսֆոլիացիայի եւ մաքրման համար։ Գոյություն ունեն սալոնային ֆերմենտատիվ փիլինգներ, որոնք կիրառվում են մաշկը քիմիական եւ ուլտրաձայնային փիլինգին նախապատրաստելու համար։

Տնային խնամքի դեպքում ֆերմենտացված բաղադրիչներն օգտագործվում են նաեւ լվացվելուց հետո մաշկի բալանսը վերականգնելու նպատակով։ Հենց այս պատճառով ավելի հաճախ ֆերմենտատիվ լինում են էսենցիաներն ու լոսյոնները, որոնք առաջինն են հասցվում դեմքին, իսկ նրանց բաղադրության մեջ մաքսիմալ քանակությամբ ֆերմենտատիվ նյութեր կան։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30