28.09.2013 20:53 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մրցակիցները

Թուրքիան Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին փաստի առջեւ է կանգնեցրել

Թուրքիան Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին փաստի առջեւ է կանգնեցրել

Թուրքիայում ավարտվել է միջին եւ հեռահար տարածության զենիթահրթիռային համակարգերի մատակարարման համար բավական երկար ժամանակ ընթացող տենդերը, որին մասնակցել են ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ Ռուսաստանը։ Տենդերի արդյունքները խիստ տհաճ անակնկալ են դարձել մասնակիցների համար։ Բավական անսպասելի թուրքական կառավարությունը նախապատվությունը տվել է չինական ԶՀՀ HQ-9 համակարգին, որը՝ մասնագետների կարծիքով, ռուսական հանրահայտ C-300 համակարգի պատճենն է։

Տենդերը անցկացվել է T-LORAMIDS (Turkish Long Range Air And Missile Defence System) ծրագրի շրջանակներում, իսկ ընդհանուր արժեքը կկազմի մոտ 4 մլրդ դոլար։

ԱՄՆ-ը այս տենդերի շրջանակներում առաջարկել էր Raytheon եւ Lockheed Martin ընկերությունների Patriot, Եվրամիությունը՝ իտալա-ֆրանսիական համատեղ Eurosam ընկերության Samp-T, իսկ ռուսական Рособоронэкспорт-Б€ ЗРС С-300ВМ «Антей-2500» համակարգերը։

Ավելի վաղ նշվել էր, որ Ռուսաստանը տենդերին կներկայացնի գերժամանակակից հ-400 «Տրիումֆ»-ը։ Սակայն հետո հայտարարվեց, որ այդ համակարգերը համատեղելի չեն ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգի հետ։ Բացի այդ, Рособоронэкспорт-ի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը ЗРС С--400 այլ երկրների չի վաճառի, մինչեւ չբավարարվեն ռուսական բանակի կարիքները։ Այսպես թե այնպես, բայց արդյունքում թուրքերը հաղթող են ճանաչել չինական CPMIEC ընկերությանը, որը մրցույթին ներկայացրել էր HQ-9-ը։

Զենքի համաշխարհային առեւտրի վերլուծության Կենտրոնի ղեկավար Իգոր Կորոտչենկոյի կարծիքով, զենքի համաշխարհային շուկայում Չինաստանը դառնում է Ռուսաստանի լուրջ մրցակիցը, նույնիսկ այնպիսի բարձրտեխնոլոգիական ոլորտում, ինչպիսին հակաօդային պաշտպանության համակարգն է։

ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիան չունի հեռահար տարածության սեփական համակարգեր, որոնք կկարողանային չեզոքացնել հեռահար տարածության բալիստիկ հրթիռներին դեռ մինչեւ երկրի տարածք մտնելը։ Կան միայն կարճ եւ միջին տարածության ՀՕՊ համակարգեր։

Տեւական բանակցություններից հետո 1990-ականների սկզբներին ՆԱՏՕ-ն ժամանակավորապես Թուրքիայի տարածքում տեղադրել էր ԶՀՀ Patriot-ը՝ Իրաքի կողմից «Սկադ» հրթիռներից Թուրքիայի տարածքը պաշտպանելու համար։ Այդ իսկ պատճառով Patriot-ի արտադրող Raytheon ընկերությունը շատ արագ եւ վրդովված արձագանքել է Թուրքիայի որոշման դեմ։

Ընկերությունը նշել է, որ աշխարհի 12 երկրներում՝ ներառյալ Թուրքիան, գործում է 200 Patriot համակարգ։ «ՆԱՏՕ-ն երկար ժամանակ սպասարկում էր Patriot համակարգերը՝  այն տեղադրելով ալյանսի 5 երկրներում։ Ունենալով նման հզոր ներկայացվածություն, մենք կցանկանայինք հասկանալ թուրքական կառավարության այդ որոշման հիմքերը»,- հայտարարել է Raytheon-ի ներկայացուցիչը։

Փաստը մնում է փաստ. Թուրքիան կդառնա չինական HQ-9-ի առաջին օտարերկրյա գնորդը։ Ամենահետաքրքիրն այն է, որ ըստ ռուսաստանյան փորձագետների, HQ-9-ը, մեծ հավանականությամբ, նախագծվել եւ ստեղծվել է ռուսական ձեռնարկությունների մասնակցությամբ, իսկ չինացիներին նախապատվություն տալը բացատրվում է նրանց համակարգերի առավել էժան գնով։

Ուշագրավ է, որ ԱՄՆ-ը դեռ փետրվարին հայտարարել էր տենդերում հաղթած CPMIEC ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին՝ Իրանին, Հյուսիսային Կորեային եւ Սիրիային զենք մատակարարելու համար, ինչը համարվել է զենքի չտարածման մասին ակտի խախտում։ Վաշինգտոնը նախկինում էլ է այդ ընկերության հանդեպ պատժամիջոցներ կիրառել՝ 2003 թվականին Իրանին զենք մատակարարելու համար։

Փորձագետները վաղուց են նշում, որ տեղական արտադրողներին ֆինանսապես եւ տեխնոլոգիապես հզորացնելուց հետո ժամանակակից չինական զինատեսակները իրենց որակներով կարող են մրցակցել ռուսական եւ արեւմտյան նմանատիպ զինատեսակների հետ։ Գլոբալ խնդիրների ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի տվյալներով, անցած տարի  Չինաստանը սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ մտել է զենք արտահանող 5 խոշորագույն երկրների մեջ։

Առաջատարը ԱՄՆ-ն է՝ որին բաժին է ընկնում համաշխարհային շուկայի 30%-ը, երկրորդը Ռուսաստանն է՝ 26%։ Նրանցից բավական ետ են մնում Գերմանիան՝ 7%, Ֆրանսիան՝ 6% եւ Չինաստանը՝ 5%։

Այս ամենը հանդիսանում է չինական ռազմական արդյունաբերության դինամիկ զարգացման արդյունք, որը զենքերի պատճենահանումից անցել է համեմատաբար ավելի կատարյալ ռազմական արտադրանքի թողարկմանը։

Չինաստանի այս հաջողությունները մտահոգել են ոչ միայն ԱՄՆ-ին, այլ նաեւ հատկապես Ռուսաստանին։ Օրինակ, այժմ Չինաստանը հայտարարել է ռուսական Սու-35 կործանիչներ եւ C-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու մասին։ Ռուս վերլուծաբանների կարծիքով, պետք է հարյուր տոկոսանոց վստահություն լինի, որ այդ տեխնիկան գնելով` չինացիները դրանք չեն պատճենահանելու եւ արտահանելու։ Հակառակ դեպքում ստացվում է, որ ռուսները իրենց իսկ ձեռքերով ուժեղացնում ենք անմիջական մրցակցին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31