23.07.2012 13:32
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Ամենաանկեղծ թեկնածուն

Պարույր Հայրիկյանը հայտարարել է, թե վերլուծելով ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունները` հանգել է այն եզրակացության, որ ընդդիմության լավագույն միասնական թեկնածուն հենց ինքն է։

«ՉԻ» - Հենց միայն այս անկեղծության համար արժե, որ ընդդիմության միասնական թեկնածուն Պարույր Հայրիկյանը լինի։ Ուրիշները սարուձոր են ընկնում, երկար-բարակ դատողություններ են անում ու ոլորապտույտ ձեւակերպումներով գովազդում իրենք իրենց, իսկ նա պարզ ասում է` ամենալավ թեկնածուն ես եմ։

Ափսոս միայն, որ նախագահ դառնալուն պես Պարույր Հայրիկյանը մտադիր է ոչ թե պետության առջեւ ծառացած կարեւորագույն քաղաքական ու սոցիալ-տնտեսական խնդիրները լուծել, այլ փոխել լեզվի մասին օրենքը եւ միասնական ուղղագրություն մտցնել։ Չնայած` դա նույնպես կարեւոր է։ Համենայն դեպս, դրանից հետո Հայաստանը կշարունակի ոչ թե դատարկվել, այլ դատարկուել, ինչն արդեն իսկ աննախադեպ յաջողութիւն կլինի։ Մնում է, որ հայ ժողովուրդը համակերպվի իրադարձությունների զարգացման այսօրինակ սցենարին։

 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30