12.01.2018 07:23 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-բառարան. դեմքի մաշկի հետտոնական վերականգնման լավագույն միջոցները

Բյութի-բառարան. դեմքի մաշկի հետտոնական վերականգնման լավագույն միջոցները

Ամանորի տոները գրեթե անցյալում են մնացել, եւ ժամանակն է դեմ առ դեմ կանգնել տոնական հաճելի անցուդարձից մնացած հետեւանքների առջեւ։ Այտուցները, մուգ շրջանները, չոր եւ ջրազրկված մաշկը՝ սրանք դեռ ամանորի ուրախության մի քանի ակնհայտ ուղեկիցներն են, որոնք արտահայտվում են դեմքին։ Տոնական ժամանակահատվածը հիանալի պահ է տան պայմաններում մի քանի կոսմետիկ պրոցեդուրաներ անցկացնելու համար, այդ թվում նաեւ այնպիսիները, որոնք վերականգնման համար ժամանակ են պահանջում, սակայն հրաշքներ են գործում հոգնած եւ խամրած մաշկի հետ։ Ներկայացնում ենք նրանցից լավագույնները։

GIVENCHY. L’Intemporel։ Բրենդի այս գամմայում 3 միջոց է ընդգրկվել՝ շիճուկ, գիշերային քսուք ու մուլտի-դիմակ։ Միջոցների բաղադրության մեջ առկա է ունիկալ մոլեկուլը, որն ինֆրակարմիր ճառագայթման ազդեցությամբ բջիջներում կոլագենի սինթեզի ինքնուրույն գործընթաց է թողարկում։ Դիմակի ամեն փաթեթը բաժանված է 2 մասի. մեկում առկա է գործվածք, որն օգնում է ծնոտ սարքել եւ դեմքի օվալն ավելի ընդգծված դարձնել, իսկ մյուսում՝ նուրբ էմուլսիա, որը հասցվում է այտոսկրերին ու ճակատին` սնուցման եւ խոնավացման համար։

L'OCCITANE. Pivoine Sublime Masks։ Երեք մինիատյուր դիմակներից բաղկացած հավաքածուն կօգնի միանգամից մի քանի մաշկային խնդիր լուծել։ Ակնթարթորեն մաքրող դիմակը կօգնի նեղացնել ծակոտիները, ավելի անտեսանելի դարձնել սեւ կետերը, դեմքի տոնը՝ ավելի հարթ։ Խոնավացման դիմակը կսնուցի ջրազրկված բջիջները՝ դեմքին թեթեւ փայլ հաղորդելով։ Գիշերային դիմակը աղմկոտ երեկույթների սիրահարների համար է։

LANCOME. Energie De Vie։ Բրենդի այս գիծը ստեղծվել է հատուկ միլենիալների համար, որը անցած տարեվերջին համալրվել է էքսֆոլիանտ-դիմակով։ Միջոցը ոչ միայն խոնավացնում է չոր եւ ջրազրկված մաշկը, այլ նաեւ թեթեւ թեփոտացնող գործողություն է ցուցաբերում՝ խնամքի հաջորդ միջոցներին լավագույն ներթափանցում ապահովելով։

CLARINS. SOS Masques։ Բրենդի 3 նոր դիմակները կարելի է առանձին կամ միասին օգտագործել։ Կապույտը կալանխոեի էքստրակտով է եւ լրացնում է բջիջներում կորցրած խոնավության բալանսը՝ փայլ ավելացնելով եւ պաշտպանիչ արգելքը վերականգնելով։ Կանաչը կիպրեյի էքստրակտով է, որը հարմար է բորբոքման հակում ունեցող յուղոտ եւ պրոբլեմատիկ մաշկին։ Դեղինը մանգոյի հիման վրա է, որը հանում է ձգության զգացումը՝ անկրկնելի հարմարավետության զգացողություն վերադարձնելով։

BIOTHERM. Aquasource Everplump Night։ Գիշերը մաշկն ավելի ընկալունակ է օգտակար բաղադրիչների կլանման համար, քանզի նրա ներսում, բջջային մակարդակի վրա, ակտիվ վերականգնում է տեղի ունենում։ Այս դիմակն օգնում է խոնավացնել մաշկը, այն սնուցել կարեւոր էլեմենտների ողջ միքսով։

ANNE SEMONIN. Gel Mask։ Թարմացնող գել-դիմակը կոնցենտրացված ծովի ջրի եւ օլիգաէլեմենտների հիման վրա է, եւ մաշկը, բջջային մակարդակի վրա, սնուցում է միկրոէլեմենտներով՝ այն փափկացնելով եւ հարթեցնելով։ Միջոցը կառուցում է ավելի ընդգծված դեմքի օվալ՝ տեսանելի լիֆտինգի էֆեկտ ցուցաբերելով։

CAUDALIE. Instant Detox Mask։ Չնայած դետոքս-միջոցի ֆունկցիաների եւ բաղադրության մեջ առկա վարդագույն կավի, այս դիմակը գել-քսուքի թեթեւ հյուսվածք ունի։ Միջոցն օգնում է բջիջներից հանել տոքսինները, մաքրել ծակոտիները եւ թողարկել լիմֆադրենաժային գործընթացը։ Պապայայի մասնիկները սկրաբի գործողություն են ցուցաբերում՝ մաշկին փայլ հաղորդելով եւ ընդհանուր վիճակը բարելավելով։

SESDERMA. C-VIT։ C վիտամինի հիման վրա այս դիմակը հրաշքներ է գործում չոր ու խամրած մաշկի վրա։ Փորձագետներն այն անքուն գիշերվա, վնասակար սովորությունների, անկանոն սննդի հետեւանքների դեմ պայքարի թիվ մեկ միջոց են անվանում։ Այն առաջին օգտագործումից հետո, հավասարեցնում է մաշկի տոնը, հեռացնում է անկատարելություններն ու միմիկական կնճիռների ցանցը։

BLITHE . Energy Yellow Citrus & Honey։ Սփլեշ-դիմակները մաշկի խնամքի մեջ կորեական նոր խոսքն են։ Հյուսվածքով հեղուկ այս դիմակները փիլինգի եւ դիմակի ֆունկցիաներ են ներառել։ Ցիտրուսայինների, մեղրի եւ եթերային յուղերի հիման վրա այս միջոցն օգնում է խամրած մաշկին փայլ հաղորդել՝ մի քանի վայրկյանում այն բոլոր անհրաժեշտ միկրոէլեմենտներով սնուցելով։

SKIN NEEDS. Sheet Face Mask Pearl։ Այս գործվածքային դիմակը անքուն գիշերներից հետո կօգնի հանել ձգության եւ չորության զգացողությունը, սնուցել ջրազրկված բջիջները եւ փայլ հաղորդել։ Հարթ, խոնավացրած, ձիգ մաշկն ապահովված է։

I’M SORRY FOR MY SKIN. Jelly Mask։ Միջոցի հաճելի հյուսվածքը թարմացնում է դեմքի մաշկը՝ լրացնելով խոնավության կորուստը։ Արդյունքում, օգտագործելուց հետո մի քանի ժամվա ընթացքում, չորության զգացումը հեռանում է, իսկ դեմքին թեթեւ բնական փայլ է հայտնվում։

L'OREAL PARIS. Revitalift Filler Mask։ Առաջին «խելացի» դիմակը լրացնում է կորցրած ծավալները՝ մաշկին տոնուս եւ ձգություն վերադարձնելով։ Նրա բաղադրության մեջ առկա են միկրոոլորտներ, որոնք հարստացած են հիալուրոնային թթվով, որը, մաշկի մեջ ներթափանցելով, այն հրաշալիորեն խոնավացնում ու սնուցում է, բջջային մակարդակի վրա։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30