08.06.2012 01:41
Տարածել հոդվածը. facebook twitter

Ի սկզբանե էր զատն

Քյոհնա կտակարան

... Եվ եղաւ, որ Հրեաստանի մէջ խառնակութիւն էր, եւ յամաճարակ, եւ սով, եւ Իսրայելի որդիները լքում էին Աւետեաց երկիրը, եւ բնաւ մխիթարութիւն չունեին իրենց օրերումը։ Ամէն։ Այնժամ ելաւ (Սէրժը), եւ Գալիլեայի կօղմերը գնաց, որ եբրայերեն Փարաքար կոչուի, եւ բոլոր աշակէրտները նորա հէտ էին։

Եվ ահա երկնքից որոտ լսուեց, ապա եւ տիրօջ հրէշտակի սաւառնակը երեւաց, եւ իջաւ գէտնի վրայ, եւ ահա սաւառնակի միջից տիրօջ հրէշտակը երեւաց*, եւ ամէնքը երկրպագութիւն արեցին սորա առաջին, ինչպէս որ գրուած է։ Եվ սորան տէսնելով` քօղարկեց զԷդիկն յուր թշեր, զի ոչ կամեր տանել ի փորձութիւն։

... Եվ դարձեալ եղաւ, որ տիրօջ հրէշտակը խօսեց Սէրժի առաջին, եւ ասաց. «Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` բնաւ մտահոգութիւն չունենաս վաղուա օրուա վրայ, զի ինչպէս որ տիրօջ հրէշտակները երեւացին Աբրահամին, եւ նորա կինը յղացաւ եւ ինը ամիս յետոյ Իսահակը ծնեց, այնպէս էլ դու պիտի ինը ամսից յետոյ Հրեաստանի մէջ կուսակալ ընտրուես, զի հաճելի եղար տիրօջ առաջին»։ Եվ նայեց (Սէրժը) Արթուրին, եւ ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ Աբրահամի եւ Սառայի օրինակը բերեցիր, որ ահա իմ կօալիցիոն կօղակիցը Արթուրն է։ Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` ես Իսրայելի ժողօւրդի ձայները տասը դահեկանի առայ եւ քո աւետումի կարիքը բնաւ չունեմ»։ Այնժամ տիրօջ հրէշտակը ծիծաղեց, եւ ասաց. «Իրաւ որ Սուրբ գիրքը չես կարդացել, այլապէս կիմանայիր, որ յետոյ տէրը Աբրահամին կարգադրեց զօհաբերել Իսահակին, եւ դու էլ պիտի քո աթոռի համար Աւետեաց երկրի եօթը տարածքները Փղշտացիներին զօհաբերես, եթե թփերի մէջ մոլորեալ գառնուկ չգտնուի»։ Եվ երբ այդպէս խօսեց, ամէնքը Տիգրան Սարգսեանի կօղմը նայեցին, եւ իմացան, որ նորա համար էր ասում։ Սա էլ դիմեց Սէրժին եւ ասաց. «Տէ՛ր, մի՞թե Աւետեաց երկիրը մեր հայրենիքն է»։ Ամէն։

 
*- Սորան յունարեն ձէռագրերում Քլինթոն են ասում, որ կնշանակի «վերեւից եկայ»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30