22.11.2016 10:50 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լոդրերի կյանքից

«Բառադի» հասարակության գիտակները

«Բառադի» հասարակության գիտակները

Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանը փակ հանդիպում է ունեցել մի շարք բլոգերների հետ։ Ու թեեւ պայմանավորվածություն է եղել, որ մանրամասներ չհրապարակվեն, այնուհանդերձ հանդիպման մասնակիցներից մեկը մի երկու բան գրել է։ Մասնավորապես` այն մասին, որ «Կարեն Կարապետյանը հրաշալի գիտի ինչ է տնտեսությունը, բավական ազնիվ ու համարձակ գնահատականներ է տալիս հայաստանյան հասարակության բառադիությանն ու լոդրությանը, ինչը շատ պաշտոնյաներ վախենում են անել»։

Եթե Կարեն Կարապետյանն իսկապես նման գնահատականներ է տվել, ապա ստացվում է, որ ըստ նրա` մեր այս վիճակի հիմնական պատճառներից մեկն այն է, որ հասարակությունը «բառադի» է ու «լոդր» (այսինքն` ծույլ)։

Սկսենք հասարակության «լոդրությունից»։ Հիշում ե՞ք, չէ, հայտնի անեկդոտը։ Սերժ Սարգսյանը շրջում է Երեւանի փողոցներով ու անընդհատ հարցնում` «էս ո՞ւմ բիզնեսն ա», «էս ո՞ւմ օբյեկտն ա», ու միշտ նույն պատասխանն է ստանում` «Սաշիկի»։ «Չհասկացա, էս երկրում մենակ ախպերս ա՞ աշխատում», զարմանում է Սերժիկը։ Ըստ երեւույթին Կարեն Կարապետյանը լսել է այս անեկդոտը եւ ճիշտ նույնպիսի եզրակացության հանգել` իսկապես, Հայաստանում միայն բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց հարազատներն են աշխատում, իսկ մյուսները ծույլ են։ Նրան երեւի թվացել է, որ եթե Հայաստանում գործազրկության մակարդակը պաշտոնապես 18 տոկոս է, պատճառն այն է, որ այդ 18 տոկոսը չեն ցանկանում աշխատել։ Ըստ երեւույթին որեւէ մեկը նրան չի բացատրել, որ զբաղված լինել` դեռեւս չի նշանակում աշխատել, որովհետեւ աշխատանքն այն է, որի դիմաց ստացված գումարով հնարավոր է շատից-քչից նորմալ ապրել, իսկ զբաղված լինելն այն է, երբ մարդը պարզապես չի ցանկանում պարապ նստել ու ինչ-որ բան է անում (ասենք` տաքսի է քշում), թեեւ դրանով չի կարող գոյատեւել։ Հետաքրքիր է` Կարեն Կարապետյանը տեղյա՞կ է, որ Հայաստանում մարդիկ աշխատում են օրական միջինը 10 ժամ, իսկ միջին աշխատավարձը, բոլոր հարկերը վճարելուց հետո, կազմում է 135 հազար դրամ։ Այսինքն` նորմալ ապրելու համար Հայաստանում միջին վիճակագրական քաղաքացին պիտի աշխատի օրական 30 ժամ, ինչն անհնար է (ամենայն հավանականությամբ` Կարեն Կարապետյանը տեղյակ է, որ օրը կազմված է 24 ժամից)։ Կամ գուցե վարչապետը կարծում է, որ հասարակության «լոդրության» պատճառը Հայաստանի կլիմայական պայմաններն են։ Հակառակ դեպքում` ինչպե՞ս բացատրել, որ Հայաստանից դուրս հայերն աշխատասեր են, իսկ Հայաստանում` ծույլ։ Աշխատանքի մեջ, հասկանում եք, դրայվ չեն զգում։

Ինչ վերաբերում է «բառադիությանը», ապա Կարեն Կարապետյանը, որպես մենեջեր եւ կոմերսանտ, ինչ-որ տեղ իրավացի է։ Զուտ կոմերցիայի տեսանկյունից մեր հասարակության զգալի մասն իսկապես «բառադի» է։ Հակառակ դեպքում մի քանի տարին մեկ իր ձայնը չէր վաճառի 5-10 հազար դրամով` լավ իմանալով, որ այդ մի քանի տարիների ընթացքում իր վաճառած ձայնի շնորհիվ «գնորդները» տասնյակ միլիոնավոր դոլարներ են աշխատելու։ Եվ ընդհանրապես` միայն «բառադի» հասարակություն ունեցող երկրներում է հնարավոր, որ ժողովրդին բացահայտորեն ծաղրուծանակի ենթարկող քաղաքական ուժը համարյա քսան տարի պահպանի իշխանությունը։ Ու միայն «բառադի» հասարակությանը կարելի է ամեն ընտրությունից առաջ խաբել նույն հնարքով` հաճախորդներին իրար գլխի հավաքել, ստեղծել ինչ-որ կուսակցություն կամ արդեն եղածի անունը փոխել, դա անվանել ընդդիմություն, փոշիացնել հասարակության ձայները ու հերթական անգամ «տոկոս խփել»։

Ի դեպ` Կարեն Կարապետյանն անձամբ ամենալուրջ հիմքերն ունի մեր հասարակությանը «բառադի» անվանելու համար։ Մարդը ժամանակին դրայվ է զգացել` Հայաստանի էներգետիկան օտարներին հանձնելու գործում, հետո դրա դիմաց դրսում առասպելական աշխատավարձով պաշտոն ստացել, հետո թողել դա ու վերադարձել` իբր հայրենասիրական նկատառումներով, մի քանի հոգու գործից հանել, ու պատկերացրեք` շարքային քաղաքացիները, ովքեր ամեն ամիս «գազի ներտնային սպասարկման համար» հարկ են վճարում անձամբ իրեն, այդքանից հետո լսում են իր ելույթները կոռուպցիայի դեմ պայքարի մասին ու հույսեր կապում իր հետ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես է այդ մարդը մտքում ծիծաղում հասարակության վրա։ Դեռ լավ է, որ միայն փակ հանդիպումների ժամանակ է խոսում ժողովրդի «բառադիության» մասին։ Կարող էր նաեւ հրապարակային ելույթներում խոսել։ Հետո կրկնակի թանկ վաճառվող գազը մի քանի տոկոսով կէժանացնի` բոլորը կմոռանան ու կծափահարեն։ «Բառադի» հասարակությունները սովորաբար հենց այդպես են անում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30