Բացի այն, որ Գագիկ Բաղդասարյանը տարիներ շարունակ զբաղվել է դիզվառելանյութի ներկրմամբ ու վաճառքով, հիմա էլ որոշել է իրեն բիզնեսի այլ ոլորտում դրսեւորել։ Ասում են, նախկին ՕԵԿ-ականը մտադիր է այս անգամ էլ իր ուժերը փորձել ձկնաբուծության ոլորտում։ Վերջինս մտադիր է հզոր ձկնաբուծարան կառուցել Արարատի մարզում, քանի որ այնտեղ նա լավ «ախպերներ» ու «պարտնյորներ» ունի։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Բաղդասարյանը այս օրերին արդեն իսկ զբաղված է հողատարածքներ ձեռք բերելու գործով, որից հետո նա կանցնի կոնկրետ քայլերի ու գործողությունների։