12.01.2018 07:52 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Սպասում ենք պարզաբանման

Հունվարի 8-ին «Հայաստան 24» ինտերնետային լրատվական կայքում հրապարակվել էր հոդված՝ «ՀՀԿ-ականները զագսերի գործակալությունը դարձրել են ընտանեկան բիզնես» վերտառությամբ։ Հրապարակման մեջ ի մասնավորի նշված էր, որ Արդարադատության նախարարության Զագսերի գործակալության պետը՝ Անի Մխիթարյանը, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի աղջկան՝ Թամարա Գրիգորյանին բերել է գործակալություն եւ ցանկանում է ամեն ինչ նրա ձեռքը տալ։

Այսպիսով՝ վերջինս իր բարեկամներին նշանակելու է տարբեր պաշտոններում, իսկ մարդկանց աշխատանքից ազատելու է իր հայեցողությամբ։ Անի Մխիթարյանը շրջապատում բոլորին ասել էր, որ Թամարան իր ամուսնու աղջիկն է։  Բացի այդ, Մխիթարյանը իր եղբոր կնոջը՝ Լուսինե Ավանեսյանին, տեղավորել էր աշխատանքի Շենգավիթի ԶԱԳՍ-ում։ Նշվել էր նաեւ, որ ԶԱԳՍ-ի բաժնի պետերից մեկը՝ Ալբերտ Վիրաբյանն էլ գործակալություն աշխատելու է բերել իր քենուն՝ Անահիտ Ալեքսանյանին։

Այս առնչությամբ «Չորրորդ իշխանությունը» հարցում էր ուղարկել Արդարադատության նախարարություն` ցանկանալով մեկնաբանություն ստանալ նախարար Դավիթ Հարությունյանից։ Նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ մեր հարցերի պատասխանները կարող ենք ստանալ սահմանված ժամկետներում։ Մինչ այդ ներկայացնում ենք արդարադատության նախարարին ուղղված մեր հարցերը` ակնկալելով ճշգրիտ պարզաբանում։

 ՀԱՐՑԵՐ

«Հայաստան 24»-ում հրապարակում էր եղել այն մասին, որ Արդարադատության նախարարության  Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը իր հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին ընդունել է աշխատանքի նույն գործակալությունում։ Արդյո՞ք այս ամենի մասին տեղյակ է արդարադատության նախարարը եւ ի՞նչ տեսակետ ունի կատարվածի մասին։

Մասնավորապես, Անի Մխիթարյանը Արդարադատության նախարարության գործակալությունում  աշխատանքի է տեղավորել Թամարա Գրիգորյանին, որը ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի դուստրն է։ Ինչո՞ւ է Անի Մխիթարյանը իր վրա վերցրել ՀՀԿ-ական պատգամավորների երեխաներին աշխատանքի տեղավորելու գործառույթը։

Նշվում է, որ ՀՀԿ-ականները այնպիսի լիազորություններ ունեն, որ  կարողանում են Արդարադատության նախարարության  Քաղաքացիական կացության, ակտերի գրանցման գործակալությունում ընտանեկան բիզնես հիմնել եւ այնտեղ տեղավորել իրենց հարազատ- բարեկամներին։ Ինչպե՞ս է նրանց հաջողվում  Ձեր ղեկավարած նախարարությունում նման մենաշնորհ ձեւավորել։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ինչպե՞ս է արձագանքել այս հարցին՝ կոնկրետ ԽԾԲ տարբերակով աշխատանքի տեղավորելուն։ Ի՞նչ դիրքորոշում նա ունի այդ հարաբերությունների մասին։Արդյո՞ք  նա եւս միջնորդի դերում է հանդես գալիս ՀՀԿ-ականներին աշխատանքի տեղավորելու հարցում։

Գործակալության պետ Անի Մխիթարյանին ինչպե՞ս է հաջողվել իր եղբոր կնոջը՝ Լուսինե Ավանեսյանին, տեղավորել Շենգավիթի ԶԱԳՍ-ում։ Աշխատանքի տեղավորման այս ձեւը ճի՞շտ եք համարում։ Անի Մխիթարյանը կարծես թե նոր է նշանակվել գործակալության պետի պաշտոնում, բայց հասցրել է կարճ ժամանակամիջոցում յուրայիններին աշխատանքի տեղավորել։ Ո՞վ է Մխիթարյանի հովանավորը, որ վերջինս հեշտությամբ կարողանում է այդպիսի գործունեություն ծավալել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30