07.09.2013 19:09 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռետրո

Արտաքին քաղաքականության եւ կազինոյի տարբերությունը

Վերջին օրերի իրադարձությունների հիմնական արդյունք կարելի է համարել այն, որ Սերժ Սարգսյանը արտաքին քաղաքականության ասպարեզում կատարյալ ֆիասկո արձանագրեց։ Ինչպես ասում են, «մինչեւ վերջին խազը» խայտառակ եղավ։ Եվ ոչ միայն Եվրոպայում, այլ նաեւ ԱՊՀ տարածքում, Հայաստանում եւ սփյուռքահայության շրջանում։

Մեծ հաշվով, այս ամենը կանխատեսելի էր։ Մարդը իր լեգիտիմության բացակայությունը լրացնում էր աջ ու ձախ խոստումներ տալով։ Ով ինչ պահանջել է` խոստացել է կատարել։ Միայն թե աթոռին ձեռք չտան։ Միայն թե աչքերը փակեն իր սնանկության վրա։ Մի օր, մի շաբաթ, տարի, բայց ի վերջո, պետք է գար այդ պահը, երբ Սերժ Սարգսյանից ոչ միայն խոստումներ, այլ նաեւ այդ խոստումները կատարելու համար իրական քայլեր էին պահանջելու։ Եվ վերջ. իր իրական դեմքը երեւաց։ Իսկապես, քաղաքականությունը բլոտ չէ, ոչ էլ պոկեր. այստեղ բախտը մեկ անգամ կարող է ժպտալ, բայց ոչ անընդհատ։

Իսկ թե իրենից ինչ է ներկայացնում արտաքին քաղաքականությունը, ընդհանրապես, ինչպես են արտաքին քաղաքականություն վարում, ինչ են խոսում, ինչպես են խուսափում տարատեսակ ականներից, որոնք նաեւ արտաքին քաղաքականությունում էլ են լինում, թերեւս, Սերժ Սարգսյանին այլեւս անհույս է ինչ-որ խորհուրդներ տալ։ Ոչ միայն նա, այլ նաեւ նրա շրջապատը, որը ընդամենը մեկ շաբաթ առաջ Մաքսային միությունը համարում էր անիմաստ կառույց, հիմա քրտինքն երեսին երդվում է, թե նման բան չի ասել, ոչ մի Եվրամիություն, բոլորի կողմից անլուրջ են ընկալվում։

 Ավելի լավ է բերենք 1992թ. ամենածանր ժամանակահատվածում հայկական դիվանագիտության վարած քաղաքականության նմուշներ։ Վատ չէր լինի, որ կազինոներ գնալու արանքում, տեսախցիկներ դնելու բիզնեսի արանքում ոմանք սա կարդային։

Նախ, մի հատված ՀՀ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հարցազրույցից, որը նա տվել էր ռուսական «Օգոնյոկ» ամսագրին, 1992թ-ին։

- Ինչպիսի՞ն կարող է լինել Ռուսաստանի դերը հակամարտության կարգավորման գործում։

- Դա բարդ հարց է։ Ես իմ տեսակետն ունեմ։ Ռուսաստանն այնքան է զբաղված իր ներքին հիմնախնդիրներով, որ հնարավորություն չունի մեր տարածաշրջանում երկարատեւ քաղաքականություն իրականացնել։ Սակայն վաղ թե ուշ Ռուսաստանի ներքին հիմնախնդիրները կլուծվեն, եւ նա կվերադառնա իր ռազմավարական շահերին։

Ռուսաստանը կվերադառնա, սակայն կվերադառնա մշակութային, տնտեսական ազդեցության ոլորտները։ Ռուսաստանը թույլ չի տա, որ ձեւավորված վակուումն ուրիշները լրացնեն։ Այժմ, սակայն, Ռուսաստանը ձգտում է պատասխանատվության մի մասը հանձնել միջազգային կազմակերպություններին։ Կարծում եմ, պետք է նույնիսկ ողջունել այդ ջանքերը։ Չէ՞ որ նշանակալի չափերով նրա շնորհիվ հնարավորություն ստեղծվեց միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ղարաբաղյան հիմնահարցին։

Այսինքն, Ռուսաստանը չի հրաժարվել Ղարաբաղյան հիմնահարցի լուծումից, այլ հրաժարվել է այն միայնակ լուծելուց։ Ես կարծում եմ, որ դա ավելի արդյունավետ է, քան, օրինակ, առանձին վերցրած Նազարբաեւ-Ելցին միջնորդական առաքելությունը։

- Սակայն, հնարավո՞ր է, արդյոք, այդ հիմնահարցը լուծել միայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների ճանապարհով։

- Նման հարցադրումը սխալ էր հակամարտության հենց սկզբից։ Միջազգային հանրությունն արդեն ընդունում է, որ Ղարաբաղը ինքնուրույն քաղաքական գործոն է։ Այնպես որ, ինչ-որ համաձայնության գալ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի կարծիքը, նշանակում է հենց սկզբից վիժեցնել այդ համաձայնությունների արդյունքները։

Լեռնային Ղարաբաղը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում պետք է ներկայացվի իբրեւ իրավահավասար սուբյեկտ, ԵԱՀԽ-ի վերջին որոշմամբ այդ ընդունվում է։

- Այսինքն, ըստ էության, այդ նշանակում է արդեն եռակողմ բանակցություններ վարել՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ։

- Եռակողմ կամ՝ բազմակողմ։ Եվ դա արդեն որոշակի նվաճում է։ Ահա թե ինչու ես այժմ առավել լավատեսորեն եմ մոտենում այդ հիմնահարցի լուծմանը։ Արդեն կան այն հստակ մեխանիզմները, որոնց միջոցով կարող ենք խաղաղության հասնել մեր տարածաշրջանում։ Գլխավորն է՝ հասնել խաղաղության։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, նրա հետագա ճակատագրին, ապա դրանք բանակցությունների առարկա են»։

Եվս մեկ նմուշ. ներկայացնենք Ժիրայր Լիպարիտյանի՝ ՀՀ նախկին փոխարտգործնախարարի խոսքը՝ դեռեւս 1993թ.։ Ի դեպ, ովքեր մոռացել են, նշենք, որ այսօր ՀՀ փոխարտգործնախարարը Շավարշ Քոչարյանն է։

«Այս էլ որերորդ անգամ Ադրբեջանը, քաղաքական վայնասուն բարձրացնելով եւ թիկունքում ունենալով այնպիսի դիվանագիտություն, ինչպիսին Թուրքիայինն է՝ ձգտում է առիթը բաց չթողնել եւ թեկուզ հերյուրանքների միջոցով Հայաստանին ագրեսորի պիտակ կպցնել։ Ադրբեջանական դիվանագետներն այսօր ամեն ինչ անում են ՄԱԿ-ին համոզելու, որ պատերազմ է մղվում Հայաստանի սահմաններից։ Այս առումով մեծ պատասխանատվություն է դրված մեր դիվանագետների ուսերին, որոնք ապացուցում են աշխարհին, որ պատերազմը մղվում է Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ, որ ղարաբաղցին միայն իր տունն է պաշտպանում եւ հենց դրանում է նրա ուժը։

Այսօր կարեւոր է ԼՂՀ-ի պաշտպանությունը, եւ մենք՝ դիվանագիտական մեր բոլոր հնարավոր միջոցներով ձգտում ենք պաշտպանել աշխարհում ԼՂՀ-ի վարած քաղաքականությունը։ Օրինակ՝ կոնֆլիկտի խաղաղ լուծման ճանապարհներ փնտրող ԵԱՀԽ-ի (նախագահությանը խնդրել ենք վերջին դեպքերի համար կապվել անմիջապես Ստեփանակերտի հետ, այնտեղից բացատրություններ ստանալ)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31