23.03.2018 07:00 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Սիրուն տղա

Բյութի-բառարան. տղամարդկանց մաշկի խնամքի կանոնները

Բյութի-բառարան. տղամարդկանց մաշկի խնամքի կանոնները

21-րդ դարում կինն ու տղամարդը իրար հետ կիսում են գրեթե ամեն ինչ՝ հիշողությունները, հագուստն ու պարֆումը, սակայն որոշ բաներ պետք է անհատական լինեն, ինչպես ատամի խոզանակը։ Նույնքան անհատական է դեմքի խնամքը, որը տղամարդկանց դեպքում առավել հատուկ է։

ԿՆՈՋ ԵՎ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՄԱՇԿԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒԸ

Տղամարդու եւ կնոջ մաշկի տարբերությունները շատ են, եւ դրանք կախված են մի քանի ֆակտորներից, որոնցից գլխավորը հորմոնալ ֆոնն է։ Թեստոստերոնի բարձր մակարդակի հետ կապված, տղամարդկանց մաշկը 25%-ով հաստ եւ խիտ է, ուստի ավելի լավ է դիմակայում ջերմաստիճանների կտրուկ փոփոխություններին եւ այլ ագրեսիվ արտաքին ներգործություններին։ Անդրոգենների պատճառով ճարպագեղձերն ավելի ակտիվ են աշխատում, ինչպես նաեւ գեղձերի քանակն ավելի բարձր է, քան կանանց մոտ, այդ պատճառով տղամարդկանց մաշկը հաճախ ավելի կոմբինացված կամ յուղոտ տեսակին է պատկանում եւ հակված է բորբոքման։ Ակնեն ավելի բարդ է ընթանում, որից հետո մաշկին տեսանելի հետքեր են մնում։

Տղամարդկանց մաշկի մակերեւույթին նաեւ գերակշռում է թթու ոլորտը, ուստի այն ավելի է հակված գրգռվածության։ Սակայն տղամարդկանց մաշկի մեջ կոլագենի քանակն ավելի շատ է, եւ դա բարձր ձգություն է ապահովում, որի շնորհիվ տղամարդկանց մոտ կնճիռներն ավելի ուշ են հայտնվում, քան՝ կանանց։ Դրա հետ մեկտեղ, բարձր խտության եւ հաստության պատճառով տղամարդկանց մոտ դեմքի կնճիռներն ավելի խորն ու ռելիեֆային են լինում, հատկապես ճակատային եւ աչքերի շրջանների մասում։ Հասուն մաշկը տառապում է տոնուսի կորստով, ինչը դեմքի կոնտուրների փոփոխության է հանգեցնում, իսկ քանի որ նրանում ավելի շատ արյան անոթներ կան, այն հակված է կուպերոզի։ Տղամարդկանց մաշկում նաեւ մեծ քանակությամբ մելանին է առկա, ուստի այն ավելի լավ է պաշտպանված ուլտրամանուշակից։ Հենց դա է պատճառը, որ տղամարդկանց մոտ արեւային եւ տարիքային պիգմենտացիան ավելի հազվադեպ է հայտնվում, բայց եղածի հետ շատ ավելի դժվար է լինում պայքարել։ Այս առանձնահատկությունները բացատրում են տղամարդկանց մաշկի խնամքի, բյութի-միջոցների ստեղծման եւ ընտրության կարդինալ տարբերությունը։

 ԻՆՉՊԻՍԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ

Տղամարդկանց կոսմետիկայի ընտրության ժամանակ անհրաժեշտ է կողմնորոշվել մաշկի վիճակով եւ տարիքով, այլ ոչ թե տարվա եղանակի։ Տղամարդկանց մի մասին ձմռանը բավական է թեթեւ խոնավացում, իսկ ամռանը ինտենսիվ սնուցում, մյուս մասին՝ հակառակը։ Կախված տարիքից, տղամարդկանց մաշկին անհրաժեշտ են տարբեր բաղադրիչներ։ Երիտասարդ տարիքում յուղոտ մաշկը տառապում է հաճախակի սափրելուց, եւ այդ ժամանակ օգնության են հասնում ճարպագեղձերի գործունեությունը կարգավորող բաղադրիչներով հակաբորբոքային եւ հանգստացնող միջոցները։ Օրինակ՝ քրքումի, կանաչ թեյի, ձիթապտղի տերեւի, ալոեի, գարու ածիկի էքստրակտները։ AHA-թթուներով լոսյոններն ու փիլինգները կնվազեցնեն սեբումի արտադրությունն ու կհեռացնեն սեւ կետերը։ Սակայն, նման միջոցներից ավելի լավ է չօգտվել սափրվելուց անմիջապես հետո, որպեսզի ավելի շատ գրգռվածություն չառաջանա։

Տղամարդիկ հաջողակ են, քանզի հակատարիքային խնամքի միջոցներից նրանց խորհուրդ է տրվում օգտվել ավելի ուշ տարիքում, քան կանանց. հիմնականում 50-ից հետո։ Թեստոստերոնի մակարդակն այդ տարիքում տեսանելիորեն իջնում է, մաշկն ավելի վատ է պահպանում խոնավությունը, ուստի գրավիտացիոն պտոզն ու ծերացման այլ ազդանշաններն ավելի տեսանելի են դառնում։ Այդ դեպքում անհրաժեշտ է փնտրել խոնավացնող եւ հակատարիքային բաղադրիչներ. հիալուրոնային թթու, Օմեգա-3 եւ Օմեգա-6 թթուներ, C վիտամինի եթեր, պեպտիդներ։

ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Ծանոթ իրավիճակ է, երբ տղամարդիկ իրենց զուգընկերուհիների լվացվելու գելեր կամ քսուքներն են օգտագործում։ Իհարկե, ոչ մի վնաս դրանք չեն հասցնում, սակայն կանանց խնամքի միջոցները բավարար արդյունավետությամբ էլ չեն տարբերվի։

Այդ պատճառով տղամարդուն սեփական բյութի-մենյու է անհրաժեշտ։ Մաշկի խնամքի ռիտուալը պետք է լինի հստակ ու պարզ, իսկ միջոցների ցուցակը չպետք է մի քանի էջ կազմի։

Ամենաանհրաժեշտներից են լվացվելու եւ սափրվելու միջոցները. յուրաքանչյուր տղամարդ սեփական առանձնահատկություններն ունի, եւ յուրաքանչյուրին սափրվելու տարբեր տիպ է հարմար՝ փրփուր կամ գել, էլեկտրասափրիչ կամ ածելի։ Կարեւորագույն կետերից մեկը հիգիենան է, քանզի կարեւոր է սափրել միայն մաքուր դեմքը, իսկ ածելին փոխել 5-8 պրոցեդուրայից հետո։ Ամեն օր անհրաժեշտ է խոնավացնող կամ հակատարիքային միջոց (գել, քսուք, բալզամ՝ հյուսվածքը կախված է սեփական նախասիրություններից եւ մաշկի վիճակից) եւ աչքերի շրջանում այտուցվածության եւ մուգ օղակների դեմ քսուք օգտագործել։ Մանրակրկիտ խոնավացման դեպքում, տղամարդկանց մաշկը շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից ապահովված կլինի վստահելի պաշտպանվածությամբ եւ երկար կմնա երիտասարդ։

Մաշկաբան-դիմահարդարները խորհուրդ են տալիս խնամքին շիճուկ ավելացնել, երբ անհրաժեշտ է հեռացնել որոշակի թերությունը։ Եթե չկա գրգռվածություն, մաշկի ամբողջականության վնասում, բորբոքվածություն, ապա շաբաթական 1-2 անգամ կարելի է էքսֆոլիանտներ օգտագործել։ Երիտասարդ եւ յուղոտ մաշկի համար հարմար է AHA-թթուներով փիլինգը, իսկ տարիքային, չոր եւ զգայուն մաշկի համար՝ փափուկ էնզիմային փիլինգը։

Լիարժեք տեսքի ձեռքբերման համար, խորհուրդ է տրվում սափրվելուց հետո aftershave-միջոց, վերականգնող գիշերային քսուք ու դիմակ օգտագործել։ Յուղոտ եւ պրոբլեմային մաշկ ունեցողներին անհրաժեշտ են հակաբորբոքային եւ հանգստացնող էֆեկտով մաքրող դիմակներ։ Չոր կամ տարիքային մաշկին կօգնեն հակատարիքային էֆեկտով խոնավացնող, սնուցող դիմակները։ Եթե տղամարդն ակտիվ սպորտով է զբաղվում, ապա ամեն մարզումից հետո նրան ոչ միայն ցնցուղի գել է անհրաժեշտ, այլ սափրվելու եւ խնամքի գիծ, որոնք հիմնականում թրեվլ-ձեւաչափով են արտադրվում։ Նման կոմպլեկտը հարմար է պահել պայուսակում կամ ֆիտնես-ակումբի պահարանում։ Այժմ բազմաթիվ բյութի-բրենդները բազմաթիվ միջոցներ են թողարկում, որոնք հասցեագրված են տղամարդու մաշկին, ուստի ընտրությունը լայն է եւ բավականին հեշտ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30