16.03.2018 06:31 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Նաիրի Հոխիկյան. «Կաթնամթերքի «Մարիաննա» ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի տղան եւ միաժամանակ դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան փողոցում դաժան ձեւով վրաերթի է ենթարկում տարեց կնոջը եւ թողնելով անօգնական՝ փախչում։ Հետո, հավանաբար դատավոր աներոջ խորհրդով, 46-ամյա մեկին ուղարկում են, թե իբր նա է հանցանքը կատարել։

Այսպիսի արդարադատության համակարգի աշխատողներ ունենք։

Սա, իհարկե, հերթական առիթ չէ՝ հայհոյելու մեր երկիրն ու պատճառաբանելու, թե երկիրը երկիր չէ։ Ի վերջո, ոստիկանությունը կասկածներ է ունեցել եւ բացահայտել է հանցանքը։ Այլ է, որ վատ եւ մերժելի երեւույթներ կան, որոնք, ի դեպ, բոլոր երկրներում են առկա, եւ դրանք պետք է ավելի խիստ պատժվեն` ընդհուպ մինչեւ դատավորին համակարգից հեռացնելը»։

* * *

Արման Ղարիբյան. «Թվում է, թե 2018 թվականը նոր է սկսվել, սակայն այս ապաշնորհ իշխանությունը հասցրել է մեզ եւ մեր երեխաների համար նոր պարտքեր կուտակել. Հունվարին ՀՀ արտաքին պարտքն աճել է 123.5 մլն դոլարով կամ 1.8%-ով»։

* * *

Ժաննա Ալեքսանյան. «Արդեն հայտնի լրագրող դարձած Արուսիկ Տիգրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հետեւեք Լավ երեկոյին ու թեթեւ տարեք»։ Փաստորեն այս աղջիկը չի էլ գիտակցում, թե ինչու է հայտնվել ուշադրության կենտրոնում։ Իսկ ո՞ւմ է հետեւում լրագրողի հավակնություններով այս աղջիկը՝ իր էլիտար շեֆերին՝ Արամ MP3 եւ Ավետ Բարսեղյան, որոնց համար հումորը դա ծաղրելն է, իսկ էլիտարությունը՝ մարդկանց նվաստացնելը, այն մարդկանց, որոնք ազատազրկված են եւ որեւէ կերպ չեն կարող արձագանքել։ Մնում է հուսալ, որ Հանրայինը կփակի արդեն մերժելի այդ հաղորդումը»։

 

* * *

Ավետ Գրիգորյան. «93-ի սեպտեմբերին Գերագույն խորհրդի պատգամավորներիս ԱՄՆ կատարած ոչ պատմական, ոչ էլ աննախադեպ այցի մի դրվագ հիշեցի ու որոշեցի կիսվել այդ հիշողությամբ։ 93-ի սեպտեմբերի 21-ին, երբ արցախյան հակամարտությունը, նաեւ ռազմական առումով, մոտ էր գագաթնակետին, ներկա էի Անկախության երկրորդ տարեդարձի կապակցությամբ Վաշինգտոնում մեր դեսպան Ռուբեն Շուգարյանի կազմակերպած դիվանագիտական ընդունելությանը։ Նրա խնդրանքով մենք' Բագրատ Ասատրյանը եւ ես, որպես Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ, մասնակցեցինք ձեռքսեղմման արարողությանը։ Այն շատ երկար տեւեց, հյուրերը շատ էին' մի քանի հարյուր։ Ավարտին դժգոհություն հայտնեցինք դեսպանին, թե, լավ, դու ի պաշտոնե պիտի այդքան ձեռք սեղմեիր, մեր մեղքը ո՞րն էր։ Նա էլ, թե, բա որ իմանաք ովքեր են ձեր ձեռքերը սեղմել, էդպես չէիք խոսի։ Մեր հարցին ասաց՝ Թուրքիայի դեսպանը եւ Ադրբեջանի երկու դեսպաններ։ Զարմացանք...ո՞նց թե երկու.. Շուգարյանը ծիծաղեց ու բացատրեց։ Բանն այն է, որ Ադրբեջանում իշխանափոխություն էր եղել ու Էլչիբեյին հեռացնելով իշխանության էր եկել Հեյդար Ալիեւը, որն էլ ԱՄՆ-ում նշանակել էր նոր դեսպան։ Իսկ Էլչիբեյի նշանակածը չէր համաձայնվում ու լքում երկիրը։ Հիմա պատկերացրիք, չէ՞, ադրբեջանցի երկու դեսպան, իրար հերթ չտալով, շնորհավորում էին մեր Անկախության տոնը, նաեւ Թուրքիայի դեսպանը։ Աշխարհի կողմից Հայաստան պետության նկատմամբ այն ժամանակվա մեր իշխանության վարած արտաքին քաղաքականությամբ ձեռք բերված հարգանքի դրսեւորումն էր սա։ Մի բան, որ տարիների ընթացքում մսխվեց»։

* * *

Նաիրա Բուլղադարյան. «Ազատությունը արդեն չեմ հիշում երբ էր դիմել Արդարադատության նախարարություն՝ խնդրելով թույլ տալ հարցազրույցներ անցկացնել բանտերում՝ մի շարք ազատազրկվածների հետ, բայց ասել էին՝ նպատակահարմար չի եւ վերջ։ Բայց, փաստորեն, ուրիշի համար, պարզվում է, լավ էլ նպատաակահարմար է. դե թեման էլ՝ ըստ իրենց անմեղ թեմա է, վախենալու բան չունեն»։

* * *

Կարինե Վանյան. «Մեզ նոր օրենք է պետք, ըստ որի մի անգամ արդեն իշխանության եկածը, եթե ձախողվել է, երկրորդ անգամ երբեք իշխանության գալու հնարավորություն չի ունենալու։ ԴԱ՛ ՄԵԶ ԿՓՐԿԻ աներես կիսագրագետների այս մոլագար մրցավազքից»։

* * *

Վարուժան Բաբաջանյան. «Եթե Նոյեմբերյանի բնությունը ոչնչացնելու որոշում կայացվեց հօգուտ հանքարդյունաբերության` իմ աջակիցներին եւ գործընկերներին կոչ եմ անելու փակել այդ վայրերի ճանապարհները եւ թույլ չտալ որեւէ տեխնիկայի մուտք մեր անտառներ։

Ընդունեք սա որպես պաշտոնական հայտարարություն։ Նաեւ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, մեր հետ չփորձեք խաղ խաղալ։

* * *

Հայկ Բալանյան. «Ռուսաստանից վարչապետ ներմուծեցին՝ ունեցանք ռուսական դաժան երկար ձմեռ։ Հիմա Նախագահ բերին՝ ստացանք անգլիական անձրեւոտ եղանակ։ Ամառը նոր վարչապետ կունենանք, ու սաղ չորանալու է»։

* * *

Հովսեփ Կուբաթյան. «Ադրբեջանում հաշվել են, որ Ղարաբաղի գրավումը իրենց 818 մլրդ դոլարի վնաս է տվել։ Տեսնե՞ս հնարավոր է հաշվել Սերժի 10+ տարին Հայաստանին ինչքան վնաս է տվել։ Որ դա հաշվենք, Քոչարյանի 10 տարին հեշտ կլինի հաշվել»։

* * *

Էլմիրա Ստեփանյան. «Պուտինին գալիս են զեկուցում, թե ռումբը ուրիշ երկրի վրա ընկավ։ Ասում է՝ ոչինչ, սաղ էլ մեզ թշնամի են»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30