09.02.2018 06:22 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Արամ Հովհաննիսյան. «Որոշել էի ֆեյսբուքում բան չգրել։ Չի լինում։ Հունվարին խորհրդարանի երգչուհի անդամի պաթոսին չդիմացա, հիմա՝ վարչապետի։ Բնապահպանության նախարարությունում է եղել։ Ասում է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը դարձնելու ենք շահութաբեր ուժեղ կառույց, ընդ որում՝ բնապահպանական որեւէ նորմ չի խախտվելու։

Այդ ինչպե՞ս, հետաքրքիր է. անտառարդյունաբերությու՞նն եք զարգացնելու, այն է՝ փայտահատությունը, թե՞ անտառածածկ տարածքներում հանքարդյունաբերությունը, այն էլ՝ բաց եղանակով։

Գուցե որսորդությու՞նը խրախուսեք, առանց այդ էլ խողովակների մեջ առած մի քանի գետ ու գետակի վրա նոր հէկերի, թավուտներում կազինոների ու հացատների կառուցման թույլտվությու՞ն տաք եւ կամ մատղաշ եղեւնինե՞ր հանեք վաճառքի (ամանորի օրերին հիմքից կտրած, մնացյալ ժամանակ՝ արմատով)։ Ի՞նչ մնաց. էկոտուրի՞զմը, բայց զբոսաշրջության այս ձեւը զարգացնելու համար նախ՝ հայաստանյան հոգեվարք ապրող անտառներից պետք է քշեք բոլոր ծառ հատողներին, որսագողերին, խոտածածկույթը, թուփ ու նործիլ ծառ խժռող ոչխարի հոտերը, ապա՝ տասնյակ հազարավոր հեկտարների վրա ծառատունկ անեք, վերականգնեք գետերի բնական հոսքը, փակեք բաց հանքերը, վնասազերծեք պոչամբարները, հեռացնեք կենցաղային աղբի թափոնները, կրթեք հանրությանը։

Այդ ամենը ոչ թե թղթի վրա, այլ իրականում անելու համար միլիոնավոր (եթե ոչ միլիարդավոր) դոլարներ են պետք, որը չունեք, որովհետեւ նույն հանդիպման ժամանակ խոսք էր գնում դրամաշնորհներ մուրալու մասին (Կանաչ կլիմա հիմնադրամ՝ 20մլն, FAO՝ 28 մլն դոլար,Գերմանական զարգացման KfW բանկ՝ 21,7մլն եվրո)»։

* * *

Վարդան Հարությունյան. «Սաակաշվիլու նոր գրքի շնորհանդեսը մի տեսակ նմանվում է վերեւների կողմից փիառի»։

* * *

Արեն Մանուկյան. «Քաղաքականությունից հեռու մարդկանց երբ փորձում ես բացատրել, որ ինչ-որ մի ուժ սպասարկում ա էս իշխանություններին, միանգամից ապացույց են ուզում՝ էն էլ վիդեոզապիսի տեսքով, որ մեկը մյուսին փող ա տալիս, կամ ասենք ինչ-որ բան են պայմանավորվում։ Նման ձայնագրություններ երբեք չեն լինում, կամ լինելու դեպքում էլ ջրի երես չեն գալիս, քանի էդ համագործակցությունը երկուսին էլ ձեռ ա տալիս։

Իսկ իրականում էդ համագործակցությունը հասկանալը մեր նման երկրներում ահավոր հեշտ ա, պետք ա ընդամենը մի քիչ պրոցեսներին հետեւել ու մի քիչ տրամաբանություն ունենալ։ Վարած քաղաքականությունը, հայտարարությունները, արված քայլերի տրամաբանությունն ու մյուս կողմին ուժեղացնել-թուլացնելն ու դրան ուղղված քայլերը, մեդիայի արձագանքը։

Այս վերջինը ամենակարեւոր ինդիկատորներից է։

Երեկ Ելքի երթից հետո Հայլուրը մի մեծ ռեպորտաժ էր սարքել ու լուսաբանում էր «ընդդիմության» «պայքարը»։ Բայց ավելի հետաքրքիր ա խորագիրը, որ սաղ ընթացքում էկրանին գրված էր «Առանց հանրային համախմբման ելք չկա»։ Բավականին երկար ռեպորտաժ, որտեղ եւ երթը կար, եւ ելույթներ, ու նենց էր նկարած, որ նայողին թվում էր լաա~վ բազմամարդ է։

Սա է իրական ինդիկատորը, հասկանալու համար ով ով է, մնացածը լոլոներ են։

Հ.Գ. Հայլուրը վերջին 20 տարում չի լուսաբանել ընդդիմության ոչ մի միջոցառում։ Ընդդիմությանն էլ անդրադարձել ա մենակ վարկաբեկելու համար»։

* * *

Արման Հայրապետյան. «Դուբայի մոլում սիմ քարտ էի առնում, օպերատորն անձնագրով տեսավ Հայաստանից եմ, թե բա

-Armenia?

Ասում եմ «Yes, Armenia»։

Հարցնում է. -Do you know Henrikh Mkhitaryan?

Պարզվեց, «Արսենալի» հազար տարվա երկրպագու է, իրենց հին խաղերից լիքը խոսեցինք, Հենոյի վերջին խաղով էլ լիքը տպավորված ու ոգեւորված է։

Հենո, նախագահ։ Թե ինչի իր թեկնածությունը չառաջադրվեց»։

* * *

Ավետիք Իշխանյան. «Սահմանադրական օրենքի նախագիծ առաջին տիկնոջ մասին։

Ըստ օրինագծի, առաջին տիկնոջ թեկնածություն վարչապետի առաջարկությամբ նշանակում է նախագահը։ Եռօրյա ժամկետում, առարկությունների դեպքում նախագահը դիմում է սահմանադրական դատարան։ ՍԴ-ի կողմից թեկնածությունը հակասահմանադրական չճանաչվելու դեպքում նախագահը հաստատում է թեկնածուին։ Նախագահի կողմից չստորագրելու դեպքում թեկնածուն հաստատվում է իրավունքի ուժով։ Առաջին տիկնոջ տեղակալներին նշանակում է վարչապետը»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30