Ասել է թե` Մարգարիտ Եսայանի ասուլիսներն անգամ իշխանական լրատվամիջոցների մեջ հետաքրքրություն չեն առաջացնում եւ թեկուզ «գալոչկայի համար» նրան չեն լուսաբանում։ Նույն աղբյուրների փոխանցմամբ, Եսայանը, տեսնելով, որ իր ասուլիսի նկատմամբ լրագրողները հետաքրքրություն չեն ցուցաբերում, զայրացած իջել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակ, թե «այս ի՞նչ վիճակ է, ես ամեն ինչ անում եմ ձեզ համար, բայց փոխադարձ պատասխանը չկա։ Անգամ մեր լրատվամիջոցները, հեռուստատեսությունները չկային ասուլիսիս, դա վերաբերմո՞ւնք է»։ Բաղդասարյանն էլ խոստացել է կարգավորել այս հարցը, որպեսզի հաջորդ անգամ նման անախորժություն չլինի։
Ի դեպ, պատահական չէ, որ ԱԺ պաշտոնական կայքում Եսայանի ասուլիսի մասին մի քանի տող է, իսկ լուսանկարում պատկերված է պատգամավորուհին՝ կանգնած, ԱԺ «Խորհրդարանական շաբաթ» հաղորդաշարի թղթակցի հարցին պատասխանելիս։