29.09.2017 12:40 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Գուրգեն Ասատրյան. «Շատ հետաքիր զարգացումներ են տեղի ունենում Արցախում, այսօր պաշտոնից ազատվել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, որը միակ պաշտոնյան էր, ով Հայաստան-Սփյուռք համաժողովին շատ կոշտ արձագանքեց Նալբանդյանի որոշ տարածքների փոխզիջման ելույթին»:

* * *

Լուսինե Խաչատրյան. «Համբերությանն էլ սահման կա, ասելիքին չարձագանքող ու բանի տեղ չդնող ԿԳ նախարարություն, հերիք ու բոլ եղավ, ստացվում է, որ մեր ոչ մի ասածը տեղ չի հասնում. կարծում եք՝ մեզ վարժեցրիք ձեր ոչուփուչ օրենքներին, ասեմ, որ սխալվում եք:

Այսուհետ ես արգելում եմ իմ երեխային ոչ միայն սովորել, այլեւ կարդալ նմանօրինակ անհեթեթությունները: Եթե կկարողանան առանց լեզուները կոտրելու ու մի շնչով կարդալ այս կես էջին կուտակված՝ Լավրասիա, գեոսինկլինալներ, Գոնդվանա, Պանգեյա, Անթրոպոգեն,Արխեյան, Պրոտերոզոյան, Կայնոզոյան, Թետիս բառերը ու հետո՝ հերթով, շարքով, կարգով կներկայացնեն, թե որը ինչի մասին է, ես էլ կպարտադրեմ իմ երեխային սերտել, թեկուզ՝ անգիր անել: Աշխարհագրություն - 6-րդ դասարան»:

 

* * *

Հարություն Մնացականյան. «Ո՞վ ինձ կբացատրի` բանկի կամ վարկային կազմակերպության միջնորդավճարը ո՞րն է, եթե դիմել ենք իրենց, իրենք տրամադրում են, իրենք իրե՞նց են միջնորդում։ Վարկային կազմակերպությունը առաջարկում է վարկ 24% տարեկան եւ ամեն ամիս 1.9% միջնորդավճար։ Փաստացի տարեկան 45%-ն անցնում է։ 21-րդ դարում հայ վարկառուն տարին 45% վարկ է փակում, լավ, բա ի՞նչ բիզնես դնի, որ կարողանա էդ միջնորդավճարի դեմն առնի»։

 * * *

Կարեն Քոչարյան. «Այսօր կարդացի, որ «Ելք» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ երբ ինքը վարչապետ էր, «թույլ չի տվել որպեսզի Սաթիկ Սեյրանյանին կալանավորեն Ղարաբաղում Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով»: Մարդկային առումով միգուցե եւ հասկանալի է:

Բայց ինչպես ասում են. «Լավ մարդը՝ մասնագիտություն չէ»: Փաստացի Արամ Սարգսյանը հաստատում է այն փաստը (որն, ի դեպ, ոչ ոքի համար նորություն չէ), որ Հայաստանում դատական իշխանությունը երբեք էլ անկախ չի եղել: Համաձայնվեք, որ քաղաքական եւ պետական գործիչն ինքն իր համար, մեղմ ասած, անհարմար իրավիճակ է ստեղծել: Թեեւ այդ իրավիճակն այնքան սովորական է դարձել ՀՀ քաղաքացիների համար, որ որեւէ մեկը այդ հայտարարությանը չարձագանքեց»:

 * * *

Կարինե Հարությունյան. «Պարկով մակարոն գողացող կնոջը քննադատում ու լավ եք անում: Հա, անելու բան չի իր արածը, մարդը մահացել է, իսկ սա իր մակարոնի դարդն է: Հա, էդ կինը գողություն է անում, բայց երբ համապատասխան մարդիկ շաքարավազի, ալյուրի ու նույն էդ մակարոնի գինն են թանկացնում, էլի գողություն են անում, մեզնից են գողանում: Այսինքն` համապատասխանաբար` կարելի է նույն եռանդով նաեւ նրանց քննադատել, թե չէ` կան մարդիկ, որ հիմա իշխանության գովքն են անում, թե բա` իշխանությունը պուպուշ, ուծյու, ժողովուրդն էս չի՞՝ բոմժ ու գողացող:

Վիրտուալ տարածքում Դոն Ժուան խաղալուց առաջ մտածեք` «էս ժողովուրդ» ասելուց` դուք էլ եք էդ տարածքում մտնում: Իսկ եթե «էս ժողովուրդ» ասելուց մտածում եք` դուք յուրահատուկ էակ եք, մարմին, որն արժանի է մեկ այլ անվան, ձեր տեղը կարող եք հանգիստ կոչումներ տվողների մեջ փնտրել: Հերիք է ընդհանրացնեք ամեն ինչ ու մեկ-երկուսի դեպքը տարածեք ժողովրդի վրա ու ժողովրդի անունից խոսեք: Հա, էդ կնոջ տեսակն էլ կա ու էդ վատ է, ահավոր վատ, բայց չի նշանակում, որ մենք մենակ էդ ենք, իսկ իշխանությունը պուպուշ, հոգատար մարդիկ:

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30