27.04.2018 03:46 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Փողկորզոցի

«Օքսիժեն» ԲԿ-ի տնօրենը սպառնացել է խաբեության դեմ բողոքող հիվանդի մորը

«ՉԻ» խմբագրությունը նամակ է ստացել Դավիթ Անհաղթի 5 շ. 22 բն. բնակչուհի Դիանա Մովսեսյանից, որն իր դժգոհությունն է արտահայտել «Օքսիժեն» բժշկական կենտրոնից։ Քաղաքացուհու խոսքով` «Օքսիժենում» աշխատում են գործից անտեղյակ ու անտարբեր մարդիկ, որոնց համար հիվանդի առողջությունը ամենահետին պլանում է, իսկ առաջին սանդղակում դրված է հիվանդից մեծ գումարներ կորզելու խնդիրը։ Դ.Մարկոսյանը նամակում ներկայացրել է իր դստեր հետ կատարվածը.

«Այդ ժամանակ աղջիկս` Գոհար Մարգարյանը, 16 տարեկան էր եւ հասունացման հետ կապված նրա դեմքին առաջացել էին մի քանի կորյակներ, ինչը անհանգստացնող էր։ Լսելով «Օքսիժեն» բժշկական կենտրոնի մասին` որոշեցինք օգտվել նրա ծառայություններից։ Դիմեցինք ԲԿ` պատկերացում անգամ չունենալով, թե ինչ ծանր հետեւանքներ կունենա մեր այդ քայլը։  Հենց առաջին պահից հասկացանք, որ այստեղ ստում են, քանի որ գովազդվող «անվճար կոնսուլտացիա» հայտարարությունը չէր համապատասխանում իրականությանը, եւ մեզանից պահանջեցին վճարել կոնսուլտացիայի համար։ Վճարեցինք նաեւ բոլոր հետազոտությունների համար։ Հետազոտության արդյունքում ախտորոշվեց  «դեմոդեկոզ» հիվանդություն, եւ ինձ ներկայացրեցին այդ հիվանդության բուժման համար նախատեսված գումարի չափը` 60 հազար դրամ ֆիզիոթերապիայի կուրսերի եւ 60 հազար` բժշկի աշխատանքի համար։ Բացի այդ, բժշկին կատարած ամեն այցի համար պետք է վճարեի 5000 դրամ։ Բնականաբար համաձայնվեցի, որովհետեւ երեխայիս առողջության հարցն էր դրված։ Նշեմ, որ բժշկուհու կատարած աշխատանքը կայանում էր նրանում, որ առանց դեղի քսուքը մաքրելու, լուպեյով զննում էր երեխայի դեմքը եւ նշանակում հերթական դեղամիջոցը։ Ամենասարսափելին այն էր, որ երկարատեւ բուժման ընթացքում նա երեխայիս նշանակել էր ամենաուժեղ հակաբիոտիկները եւ ամենամեծ քանակությամբ։  Քսուքներ էր նշանակել նաեւ արտաքին օգտագործման համար։ Ամեն ամիս այցելության ժամանակ  բժշկուհու նշանակած դեղերը կազմում էին 25-30 հազար դրամ։ «Օքսիժենում» բուժումը տեւեց գրեթե երկու տարի, սակայն երեխայիս վիճակը այդպես էլ չթեթեւացավ, ավելին` նրա մոտ դեղերը ուժեղ ռեակցիա ու ալերգիկ ֆոն առաջացրեցին։ Այնպիսի վիճակ էր ստեղծվել, որ աղջիկս ԲՈւՀ-ի քննություններին անգամ չկարողացավ մասնակցել։ Դիմեցի «Օքսիժեն» բկ-ի տնօրեն Արմինե Խուդավերդյանին, որն ինձ ասաց, որ դեմոդեկոզը  կրկնվելու հատկություն ունի, բայց բուժումը սկսելու եւ բուժման ընթացքում երբեք  ինձ չէին ասել, որ դա կրկնվող  հիվանդություն է։

Երեխայիս դեմքի վիճակը իհարկե անհանգստացրեց տնօրենին, նրանք առաջարկեցին գալ եւ տանը բուժում կազմակերպել։ Ես չհամաձայնվեցի, քանի որ չէի ուզում երեխայիս նոր փորձությունների ենթարկել։ Ես  տնօրենին տեղեկացրեցի, որ կդիմեմ պատկան ատյաններին, որպեսզի բժշկուհուն պատասխանատվության ենթարկեն, բայց երբ նա լսեց այդ մասին, անասելի զայրացավ` ասելով, որ կարող է վերադարձնել ընդամենը  85 հազար դրամ, մնացածը իր գործը չէ։ Իսկ երբ ես ասացի, որ ամեն կերպ այնպես կանեմ, որ վայ-բժշկուհին պատասխանատվության ենթարկվի մեզ հասցված նյութական ու բարոյական վնասի համար, տնօրենը ուղղակի հայտարարեց.«Կարո՞ղ ես ապացուցել, որ բժշկին գումար ես տվել, դու ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը։ Գնա ում ուզում ես բողոքիր, ես վախենալու բան չունեմ։ Քո նմաննե՞րն են դիմել ու ոչնչի չեն հասել։ Դու էլ կանցնես իրենց շարքերը։ Սրան նայիր, 85 հազարին էլ համաձայն չի»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30