-
ՎԻԹԽԱՐԻ ԵԶ ՄԻ ԻՆՉՊԵՍ`
ՍՈՎԻՑ ՏՈՉՈՐ` ՀԱՆԿԱՐԾ ԳԱ,
ԼԻԶԵ ՄԻ ՈՂՋ ՈՍԿԻ ԴԵԶ
ԵՎ ՉԹՈՂՆԻ ՀԵ՛ՏՔ ԱՆԳԱՄ,-
ԱՅԴՊԵՍ ԱՂԵՏՆ ԱՅՆ ԶԱՐՀՈՒՐ
ԱՆՑԱՎ ԲԱՐՁՐԻԿ ՔՈ ԴԱՇՏԻՑ,-
ԵՎ ԴԱՇՏՆ ԱՄԲՈՂՋ ԴԱՐՁԱՎ ՄՈ՛ՒՐ,
ԻՆՉՊԵՍ ԱՐՏԸ` ԵՐԱՇՏԻՑ։-
Կարդացեք
Չարենց
-
մանրամասն
-
Երեկ Արցախյան պատերազմի բովով անցած տարբեր գեներալներ, ռազմական եւ քաղաքական գործիչներ հայտարարություն են տարածել` անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի վերջին դիվերսիոն գործողություններին, որին զոհ գնացին զինծառայողներ եւ անգամ խաղաղ բնակիչ։
Գոհար Վեզիրյան
ավելին
-
Հայ ազգային կոնգրեսի համակարգող, Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը գնահատելով սահմանում տեղի ունեցած վերջին միջադեպերը, որոնք, ի դեպ, սկսվել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջան կատարած այցի ժամանակ, նշեց, որ դա կարող է եւ պատահականություն լինել, բայց կարող է նաեւ ռազմական գործողությամբ արտահայտված քաղաքական մեսիջ լինել Հայաստանին եւ միջազգային հանրությանը, որի իմաստն այն է, որ Ադրբեջանը չի ցանկանում հաշտվել այս ստատուս-քվոյի հետ, եւ սպառնում է հակամարտության ռազմական լուծմամբ։
Քրիստինե Խանումյան
ավելին
-
Նախօրեին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին էր այցելել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը` Լոնդիկը։ Երբ «ՉԻ»-ն Արարատի մարզպետից հետաքրքրվեց, թե ի՞նչ առիթով է այցելել Հովիկ Աբրահամյանին, վերջինս ուղղակի զայրացավ։
Մելանյա Ծառուկյան
ավելին
-
Երեկ կառավարության
նիստում ֆինանսների
նախարար Վաչե
Գաբրիելյանը ներկայացրել է այս տարվա առաջին հինգ ամիսների տնտեսական
ցուցանիշները։ Բանից պարզվում է` ամեն ինչ հրաշալի է։ Գնաճ համարյա չկա (12 ամսվա կտրվածքով ընդամենը կես տոկոս է), տնտեսությունն աճել է
7,2 տոկոսով, արդյունաբերության աճն ընդհանրապես ֆանտաստիկ է`
15,3 տոկոս, հարկահավաքման պլանը գերակատարվել է կես միլիարդ դրամով, բյուջեի դեֆիցիտն ավելի փոքր է, քան
կանխատեսվում էր եւ այլն։ Բայց սա պաշտոնական («Հայլուրային»)
Հայաստանն է։
Գրիգոր Ոսկանյան
ավելին
-
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, թե առաջիկայում կառավարության ներկայացվելիք ծրագրի հիմքում «ՀՀԿ նախընտրական ծրագիրն է` որոշակիորեն հարստացված տարբերակով»։
ավելին
-
Անդրադառնալով արտագաղթի թեմային` Գալուստ Սահակյանը հայտարարել է. «Մենք եղածը ավելի չափազանցնում ենք, եւ մեր թշնամիները` կոնկրետ Ադրբեջանը, մտածում են, որ շատ վտանգավոր երեւույթներ կան Հայաստանում, եւ դա կարող է առիթ հանդիսանալ, որ իրենք լայնածավալ պատերազմ սկսեն»։
ավելին
-
Հետքննական սկանդալ
չեղավ։ 2012 թվականին հայոց լեզվի միասնական
քննությունը կարծես աղմուկի առարկա չի դառնում։
Նշենք, որ 2007 թվականից
կիրառվող թեստային նոր
համակարգն ամեն տարի բուռն դժգոհությունների
տեղիք էր տալիս, իսկ ահա այս անգամ ամեն ինչ
խաղաղ է։
Զ. Գաբրիելյան
ավելին
-
Սերժ Սարգսյանի երազը
Ճապոնիայից վերադարձող ինքնաթիռը վայրէջք է կատարում «Զվարթնոցում»։ Ինքը հանդիսավոր քայլերով դուրս է գալիս ինքնաթիռից... բայց դիմավորողներ չկան։ Տրապի մոտ միայն մի երիտասարդ է կանգնած, որն իրեն տեսնելիս մոտ է վազում` «տաքսի պետք ա՞, հոպար»։
ավելին
-
«ՉԻ» տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը որոշել է ամառային հանգստի գնալ։ Այս օրերին վերջինս, սովորականի նման, իր հանգիստն է անցկացնում Սեւանա լճի մոտ գտնվող իր ամառանոցում, որի ամբողջ տարածքը հսկում են մոտ հարյուրի հասնող թիկնապահները։
Գայանե Զարգարյան
ավելին
-
Մայիսի 6-ին կայացած ընտրություններից հետո Ֆեյսբուքում «ԵԼՔ» անունով խումբ ստեղծվեց, որը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ ամենաազդեցիկ խմբերից մեկը։ Խմբի մասնակիցների թիվն անցել է 500_ի շեմը, իսկ խմբում ընդգրկված են հասարակական-քաղաքական շրջանակներում հայտնի մարդիկ` գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, լրագրողներ, քաղաքական մեկնաբաններ, պայքարող եւ նախաձեռնող քաղաքացիներ, որոնք հայտնի են հասարակական սեկտորում։ «Վտանգված է Հայաստանի Հանրապետության գոյությունը։ ԵԼՔԸ ԴՈՒՔ ԵՔ».
Գոհար Վեզիրյան
ավելին
-
Երեկ տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան
Սարգսյանի քեֆին քեֆ չէր հասնի։ Մինչ որոշ
նախարարների համար իրենց ապագան դեռ
մշուշոտ է, Սերժ Սարգսյանի պրոտեժե Տիգրան
Սարգսյանի համար
անորոշությունը մնացել է
հետեւում, եւ նա հարմար
տեղավորվել է վարչապետի իր բազմոցին։ Անկախ
կառավարության կազմից` վարչապետ Տիգրան
Սարգսյանը այսուհետ էլ
կշարունակի, իր խոսքերով`
կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը։
Մելանյա Ծառուկյան
ավելին
-
Հունիսի 6-ի ուշ երեկոյան ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին։
Քրիստինե Խանումյան
ավելին
-
ԼՂՀ նախագահի թեկնածու, ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ, գեներալ Վիտալի Բալասանյանը երեկ արձագանքել է ԼՂՀ ՀՅԴ-ի կողմից ընդունված այն որոշմանը, ըստ որի իրենք սատարելու են ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանին եւ դադարեցնում են իր հետ համագործակցությունը։
Քրիստինե Խանումյան
ավելին
-
Երկու օր է, ինչ արդեն իսկ
միջազգային ԶԼՄ-ների
ուշադրության կենտրոնում է ռուս էստրադայի «փոփ
արքա» Ֆիլիպ Կիրկորովի եւ դարձյալ ռուս, բայց արդեն ամերիկյան հայտնի ռեփեր Թիմաթիի «Twitter»
ինտերնետային
միկրոբլոգում տեղի ունեցող շարունակական բնույթ կրող «լեզվակռիվը»։
Նատալյա Հովսեփյան
ավելին
-
Ռոբոտներ, մարսեցիներ, դինոզավրներ, մումիաներ, ուրվականներ, ժամանակի մեքենաներ, տիեզերանավեր, տոնավաճառային վհուկներ, երկվորյակներ. այս եւ այլ կերպարները առանցքային դերակատարում ունեն Ռեյ Բրեդբերիի ֆանտաստիկ ստեղծագործություններում։
Ա. Մ.
ավելին
-
Եվրամիության երկրները պայմանավորվել են Շենգենյան գոտում սահմանային վերահսկողության սահմանման շուրջ` այն դեպքում, եթե ներգաղթյալների անվերահսկելի ներհոսք նկատվի։
Ա. Մ.
ավելին
-
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, տարածաշրջանային այցի շրջանակներում գտվելով Թուրքիայում, մասնակցել է ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համաժողովին, ինչից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Սիրիային առնչվող խնդրին։
Ա. Մ.
ավելին
-
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Չինաստանում իր ռուս պաշտոնակցի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ այսօր Մոսկվան ու Թեհրանը «բարիկադների միեւնույն կողմում են գտնվում», իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Իրանի` «խաղաղ ատոմ» ունենալու իրավունքը։
Ա. Մ.
ավելին
-
Արթուր Բաղդասարյան - Կենդանակերպի նշանը` Ախքեղջյուր։
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հակասական իրադարձություններով։
ավելին