17.02.2017 10:41 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչ են խոսում

News-week. PAL-V Liberty թռչող ավտոմեքենան, Մարկ Ցուկերբերգի դեղային գրանտը, Ջեկի Քենեդիի մերժում-նամակի վաճառքը, Էֆելյան աշտարակի ցանկապատը, 20-րդ դարասկզբի ռուսական արվեստի ցուցահանդեսը

News-week. PAL-V  Liberty թռչող ավտոմեքենան, Մարկ Ցուկերբերգի դեղային գրանտը, Ջեկի Քենեդիի մերժում-նամակի վաճառքը, Էֆելյան աշտարակի ցանկապատը, 20-րդ դարասկզբի ռուսական արվեստի ցուցահանդեսը

Գեղարվեստների լոնդոնյան Թագավորական ակադեմիայում մինչեւ ապրիլի 17-ը տեղի ունեցող «Հեղափոխություն։ Ռուսական արվեստ 1917-1932» վերնագրով ցուցահանդեսը ներառել է Տրետյակովյան պատկերասրահի, Ռուսական թանգարանի եւ մասնավոր հավաքածուների 200 կտավ։

Ստեղծագործությունները ցուցադրում են 20-րդ դարասկզբի ռուսական արվեստի բազմազանությունը։ Անգլիացիները կկարողանան ծանոթանալ ինչպես արդեն հայտնի անուններին, այնպես էլ սոցիալիստական ռեալիզմի հետեւորդներին։ Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին 53 հեղինակ է ներկայացված։ Նույն ժամանակահատվածում նյույորքյան MoMa ժամանակակից արվեստների թանգարանում մինչեւ մարտի 12-ը անցկացվում է «Հեղափոխական առաջընթաց։ Ռուսական ավանգարդի վերելքը» վերնագրով ցուցահանդեսը։ Հետաքրքրական է, որ վերջին տարիներին 20-րդ դարասկզբի ռուսական նկարչական արվեստի հանդեպ հետաքրքրությունն էլ ավելի է աճել։

1967 թվականին, իր ամուսնու սպանությունից 4 տարի անց, Ջեկի Քենեդին նամակ է գրել, որում հրաժարվել է ամուսնանալ Մեծ Բրիտանիայում ԱՄՆ-ի դեսպան Դեվիդ Օրմսբի-Գոռի հետ։ Սակայն նամակն այդպես էլ դիվանագետի ձեռքին չի հայտնվել։ 1967 թվականին Ջեկին իր ամուսնու ընկեր Դեվիդ Օրմսբի-Գոռի հետ ուղեւորության է մեկնել Կամբոջա։ Այն ժամանակ նրանք երկուսն էլ այրի են եղել։ Ասեկոսեներ էին պտտվում, որ նրանց միջեւ սիրավեպ էր սկսվել։ Մի քանի ամիս անց դեսպանը Ջեկիին ամուսնության առաջարկ է արել, որին նամակի տեսքով նախօրոք պատրաստած մերժում է ստացել։ Նամակում Քենեդին պատմում է այն մասին, որ որոշել է ամուսնանալ հույն մագնատ Արիստոտել Օնասիսի հետ։ Նամակն աճուրդի է հանել դիվանագետի թոռը. վաճառքը լոնդոնյան Bonhams աճուրդում կկայանա մարտի 29-ին։ Լոտի նախնական գինը չի հայտնվում։

Մարկ Ցուկերբերգի եւ իր կնոջ՝ Պրիսցիլա Չանի Chan Zuckerberg Biohub հիմնադրամը 50 մլն դոլար ընդհանուր գումարով գրանտ է սահմանել. 5 տարվա ընթացքում դեղամիջոցի որոնման կամ բոլոր հիվանդություններից ազատող մեթոդ։ Միջոցները կկիսվեն 47 գիտնականների միջեւ, որոնք ընտրվել են 700 հավակնորդներից։ Նրանցից յուրաքանչյուրը 1,5 մլն դոլար կստանա եւ զբաղվելու է իր սեփական հետազոտմամբ, որն ուղղված կլինի ամեն ինչին. մալարիայի տարածման գործընթացի հետազոտումից մինչեւ մարդու մտքերը կարդալ իմացող չիպի մշակում։ Հիմնադրամի համահիմնադիր Սթիվեն Քվակը պատմել է, որ նրանք, առաջին հերթին, փնտրում էին «ամենառիսկային գաղափարներով» հավակնորդներ։ Chan Zuckerberg Biohub հիմնադրամը համագործակցում է 3 համալսարանների հետ՝ Բերքլիի, Կենտրոնական Ֆլորիդայի եւ Սթենֆորդի։ «Մեր ակադեմիական գործընկերների եռյակը Biohub-ի աշխատանքի հիմքն են կազմում։ Մեր հետազոտողները աշխատում են այս հռչակավոր գիտհաստատություններում, եւ նրանց փորձը Biohub-ի գործունեության անբաժանելի մասն է դառնալու»։ Ժամանակի ընթացքում, հիմնադրամը մտադիր է աշխատանքին նաեւ այլ հետազոտական ինստիտուտներ ներգրավել։ Հետազոտողների մեծ մասը հոռետեսորեն է արձագանքել Ցուկերբերգի եւ Չանի մտահղացմանը՝ կարծելով, թե ավելի լավ կլիներ նրանց փողերը տրամադրել Առողջության ազգային ինստիտուտներին եւ Առողջապահության միջազգային կազմակերպությանը, որոնք այս գրանտները կբաժանեին ավելի ռացիոնալ։ Սակայն հիմնադրամի մենեջերները պնդում են. նրանց նպատակը մրցակցությունը չէ, այլ պետհաստատությունների գրանտային քաղաքականությունը լրացնելն է՝ մաքսիմալ չափով «խելագար» նախագծերը ֆինանսավորելով։

Ֆրանսիական իշխանությունները որոշել են Փարիզի գլխավոր տեսարժան վայրը շրջապատել 2,5 մ բարձրությամբ ապակե զրահապատ ցանկապատով։ Դա տեղի կունենա հաջորդ աշնանը։ Այժմ աշտարակի շուրջը ժամանակավոր ցանկապատ է կառուցվում։ Ցանկապատի շինարարությունը 20 մլն եվրո կարժենա։ Ըստ Էյֆելյան աշտարակի շահագործման համայնքի (SETE) ղեկավար Բերնար Գոդյերի, ցանկապատը կներառի կառույցի շուրջ տեղակայված այգիների մեծ մասը։ Այս միջոցն ուղղված է աշտարակը եւ նրա այցելուներին հնարավոր տեռորիստական ակտերից պաշտպանելու համար։ «Անվտանգության ապահովման գծով ողջ աշխատանքը տարվում է ճարտարապետների մասնակցությամբ, ուստի Փարիզի ճարտարապետական տեսքի համար կարելի է չանհանգստանալ»,- նշել է քաղաքապետ Ժան-Ֆրանսուա Մարտինսը։

PAL-V հոլանդական ընկերությունը վաճառքի է հանել PAL-V Liberty աշխարհում առաջին սերիական թռչող ավտոմոբիլը։ Այն հնարավոր չէ գնել հիմա. հասանելի է միայն գնելու համար հերթում հերթագրությունը։ Առաջին մեքենաները նախատեսվում է վաճառել 2018 թվականին։ PAL-V Liberty-ն տրանսֆորմեր-ավտոմեքենա է, որը ճանապարհներին տեղափոխվում է ինչպես սովորական մեքենա, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է թռչել։ Տրանսֆորմերի գլխավոր մինուսն այն է, որ թռչելու համար նրան 180 մ հարթ տարածք է պետք։ Այդ պատճառով խցանումից կամ մայրուղուց դուրս թռչել չի ստացվի։ PAL-V Liberty-ն ստանդարտ կոմպլեկտացիայով 400000 դոլար կարժենա, սակայն վաճառքում կհայտնվեն այն բանից հետո, երբ կվաճառվեն Pioneer Edition 90 պրեմիալ նմուշները (600,000 դոլար)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30