19.01.2018 11:12 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Ընդդեմ աջերի

Երեկ ՀՀ կառավարությունն ընդունեց աջ ղեկով մեքենաների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին որոշման նախագիծը։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ ոլորտի նախարար Վահան Մարտիրոսյանը նախագիծը ներկայացնելիս այն անհետաձգելի է որակել։ Նա նշեց, որ նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը ՀՀ։

«ՀՀ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթեւեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթեւեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն։

Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումը սկսելու, երթեւեկության գոտի վերադասավորվելու, երթեւեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու եւ այլ դեպքերում։ Հաշվի առնելով վերը նշվածը ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի ապրիլի 1-ից արգելվել է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը եւ հաշվառումը»,- նշել է նախարարը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31