03.11.2015 13:51 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Փոստանջյանն իր անձնական կարծիքն է հայտնել

ԱԺ պատգամավոր, «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Զարուհի Փոստանջյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե իրենք չեն կիսում սահմանադրության հանրաքվեի օրը` դեկտեմբերի 6-ին ընտրատեղամասեր գնալու եւ քվեարկելու գաղափարը։

Այս հայտարարությունն էլ մամուլին ու հասարակական-քաղաքական որոշ շրջանակների հիմք է տվել հայտարարելու, թե «Ոչ»-ի ճակատի երկու թեւերի` «Նոր Հայաստան»-ի ու «Չեք անցկացնի»-ի միջեւ հակասություններ կան։ Նրանք նաեւ հարցադրում են հնչեցրել, թե, ի վերջո, դեկտեմբերի 6-ին ի՞նչ պիտի անի ՀՀ քաղաքացին։ Ինչպես փոխանցում է Newsline.am կայքը, «Նոր Հայաստան» նախաձեռնության քաղխորհրդի անդամ Գարեգին Չուքասզյանն իրենց հետ զրույցում հերքել է «Ոչ»-ի ճակատի երկու թեւերի միջեւ հակասությունների մասին լուրերը եւ ասել. «Զարուհի Փոստանջյանը, լինելով քաղաքական գործիչ, իր կարծիքն է հայտնել։ Այնպես որ, դա նրա անձնական կարծիքն է։ Իսկ «Նոր Հայաստան» ճակատի անունից կարող են հանդես գալ քաղխորհրդի անդամներն ու խոսնակը։ «Նոր Հայաստան»-ը հրապարակել է իր ծրագիրը, որտեղ կոչ ենք արել ժողովրդին մոբիլիզացիայի, կոչ ենք արել դեկտեմբերի 1-ից ոտքի կանգնելու` ոչ ասելու հանցավոր ռեժիմին, ոչ ասելու սահմանադրությանը։ Եթե մինչեւ դեկտեմբերի 6-ը` հանրաքվեի օրը, մեզ հաջողվի իշխանափոխություն իրականացնել` լավ, եթե չհաջողվի, ապա ժողովուրդն ազատորեն թող որոշի` գնալ քվեարկության` «Ոչ» ասելու, դեմ քվեարկելու սահմանադրության նախագծին, թե ոչ»։  

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31