18.05.2018 06:27 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռեպլիկ

Թիթեղների պաշտպանը

Թիթեղների պաշտպանը

«Սա քաղաքացիական անհնազանդություն չէ, սա վանդալիզմ է կամ այլ կոպիտ իրավախախտում։ Այս, ինչ սկսել է արդեն այսօր` ժողովրդավարություն չէ, այլ անարխիայի նախաշեմ։ Դեռ քաղբանտարկյալները ազատ չեն։ Դեռ տնտեսությունը դրական ազդակներ չի ստանում։ Դեռ արդարադատության համակարգը ողբալի վիճակում է։ Դեռ հեղափոխության ամենալավ արդյունքները երկու տասնյակ լավ մարդկանց պաշտոնամուտն է։ Մնացյալը դեռ շատ մտահոգիչ է»։

Սա ՀՀ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումն է այն լուսանկարների ներքո, որտեղ ՀՀ քաղաքացիները պոկում են Մյասնիկյանի հարակից զբոսայգու թիթեղները։ Այն թիթեղները, որոնցով շրջափակել էին զբոսայգին, փակել ՀՀ քաղաքացիներից եւ տեղում իրականացրել մի իսկական ու վայրի վանդալիզմ` հատել կամ արմատախիլ արել տասնյակ ծառերը, որպեսզի նրանց տեղում կառուցեն շատրվաններ ու տնկեն նոր ծառեր։ Այն, ինչ կատարվել է այգում եղած ծառերի հետ, Կարեն Անդրեասյանի աչքին բնավ վանդալիզմ չէ։ Բայց որ ՀՀ քաղաքացիները պոկում են այգին շրջափակած թիթեղները, ըստ գրառման հեղինակի, կարող է սասանել պետականությունը։ Իսկ պետականության համար, գրառման շարունակությունից հասկացաք` ՄԻՊ նախկին պաշտպանի սիրտը շատ է ցավում։ Սա խճճված սիրո մի պատմություն է, որից դժվար է գլուխ հանել։ Հիշելով Կարեն Անդրեասյանի ՄԻՊ պաշտոնում եղած ՀՀ քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը, ապա գրառման մեջ հայտնած տարակուսելի «սրտացավությունը», կարելի է ենթադրել, որ այս մարդը ո'չ մարդու եւ  ո'չ էլ ծառերի պաշտպանը չի եղել ու չէ։ Անգամ կիսապաշտպանը չի եղել ու չէ։ Այս մարդը, փաստորեն, թիթեղների իրավունքների պաշտպանն է եղել ու է։        

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30