Երկուշաբթին բարենպաստ է հատկապես փոխնախարարների պորտֆելների աճուրդ հայտարարելու համար։ Աստղերը խորհուրդ են տալիս նախընտրել հոլանդական աճուրդը։
Երեքշաբթին ծանր օր է։ Կպարզվի, որ հավակնորդները սխալ են հասկացել «հոլանդական աճուրդ» արտահայտությունը, բայց արդեն ուշ կլինի (երկու անգամ)։
Չորեքշաբթի օրը Տավուշի մարզում իրավիճակը կսրվի։ Որպես անվտանգության խորհրդի քարտուղար անմիջապես մեկնեք Եվրոպա` տեղում իրավիճակին ծանոթանալու համար։
Հինգշաբթի օրը` ֆինանսական հաջողություններ։ Աճուրդը կկայանա։
Ուրբաթ օրը` հանդիպում Սերժ Սարգսյանի հետ։ Մանրամասն զեկույց աճուրդի մասին։ Ֆինանսական հաջողությունները կիսով չափ կնվազեն։
Շաբաթը եւ կիրակին անցկացրեք ընդհատակում։