27.11.2014 15:14 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Հովիկ Աբրահամյան. «պատասխանատուն Կենտրոնական բանկն է»

Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհուրդ էր տալիս Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակից հետաքրքրվել, թե ինչու չընդունեցին եռյակի տասներկու կետը քննարկելու իր առաջարկը։ «Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ իրենք պատասխանեն։ Ես ամեն ինչ անում եմ, որ ինձ եւ կառավարությանը վստահեն»,- հայտարարել է նա։

Լրագրողների դիտարկմանը, թե ինչ է անում, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է՝ գործ։

Հարցին, թե եռյակի տասներկու կետից որեւէ մեկը դեռ չի իրականացել, ո՞րն է արված գործը, վարչապետը պատասխանել է. «Իրենց հետ մենք խոսում ենք, բանակցում ենք, շփվում ենք, եւ ես համոզված եմ, որ ապագայում մենք մեր խոստումներն իրականացնելու ենք։ Որեւէ կետ չի եղել, որ մենք պայմանավորվել ենք եւ չենք իրականացրել։ Կարող են նաեւ լինել առաջարկներ, որոնց շուրջ մենք չպայմանավորվենք եւ նպատակահարմար չգտնենք դրանք իրականացնելը։

Մենք նույնիսկ համաձայնել ենք տասներորդ կետից սկսել քննարկումը, մենք կառուցողական ենք եւ ընդդիմության հետ ուզում ենք աշխատել, մեր նպատակն է դա, իսկ եթե իրենք չեն ուզում մասնակցել, քննարկել, իմ կարծիքով՝ մենք անելիք չունենք»,- եզրափակել է Հովիկ Աբրահամյանը։

 Անդրադառնալով վերջին օրերին ԱՄՆ դոլարի կտրուկ թանկացմանը, Հովիկ Աբրահամյանը նշել է, թե դա պետք է մի համատեքստում դիտարկել՝ հաշվի առնելով դրական եւ բացասական կողմերը. բացասական է այն, որ դոլարի կուրսի բարձրացումը կարող է հասարակության կենսամակարդակի վրա բացասական ազդեցություն ունենալ։ «Դրականն այն է, որ կարող է օգնել մեր արտադրողներին՝ կազմակերպել արտադրությունը, իրացումը, արտահանում կազմակերպել եւ ստեղծել աշխատատեղեր»։

Ըստ վարչապետի, իրավիճակի կարգավորման հետ կապված խնդիրները ՀՀ Կենտրոնական բանկի տիրույթում են, եւ իրենք պատասխանատվություն են կրում դրա համար։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31