26.01.2018 09:09 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Դժգոհություններ «Պիստ Արմենի» քրոջ ղեկավարած մանկապարտեզից

«ՉԻ»-ն շարունակում է ահազանգեր ստանալ մայրաքաղաքի մանկապարտեզներում կատարվող դրամահավաքների մասին։

Այս անգամ զանգահարողները Էրեբունի վարչական շրջանի թիվ 64 մանկապարտեզից էին։ Ծնողների խոսքով՝ մանկապարտեզի տնօրեն Արմինե Իսրայելյանը մշտապես հրահանգում է գումարներ հավաքել, մշտապես դժգոհ է մնում հավաքված գումարներից եւ իր այդ դժգոհությունն արտահայտում է թե՛ ծնողների, թե՛ մանկավարժական կոլեկտիվի մոտ։ 

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ մանկապարտեզի տնօրենի ինքնավստահությունը այնքան էլ խոր արմատներ չունի, ուղղակի վերջինս թաղային հեղինակություն համարվող «Պիստ Արմենի» քույրն է, եւ նա տեղի-անտեղի հիշեցնում է այդ փաստը։ 

Մենք մեր հրապարակումներում  անդրադարձել  ենք այն հանգամանքին, որ  Էրեբունի վարչական շրջանի որոշ տնօրենների համար վերեւներում ոչ թաղապետարանն է, ոչ էլ քաղաքապետարանը, այլ թաղի հեղինակություն հայտնի «Պիստ Արմենը»։ Նշել էինք, որ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար, վերոնշյալ անձի մտերիմ Դավիթ Գրիգորյանը հարցեր լուծելու հետ կապ չունի, եւ դա նրա փոխարեն անում է թաղային հեղինակությունը։ Իսկ ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանից հետո «Պիստ Արմենը» կարծես թե ցանկանում է բացը լրացնել եւ հանդես գալ թաղում առաջին դեմքի դիրքերից։

Փորձեցինք գումար հավաքելու փաստի առնչությամբ մեկնաբանություն ստանալ Էրեբունի վարչական շրջանի թիվ 64 մանկապարտեզի տնօրեն Արմինե Իսրայելյանից։ Ի պատասխան տնօրենն ասաց. «Մենք ոչ մի գումար էլ չենք հավաքում, երբեք նման բան չի եղել,  եղբորս մասին էլ ընդհանրապես խոսակցություն չի եղել»։ «Իսկ այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ դժգոհում եւ ահազանգում» հարցին Արմինե Իսրայելյանը պատասխանեց. «Զանգահարելը շատ քիչ է, ես երբեք նման դժգոհություն չեմ լսել, հինգ տարի է աշխատում եմ, առաջին անգամն է, որ լսում եմ դժգոհությունների մասին»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30