01.06.2018 01:53
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Պուտինին հարց կուղղեն ՀԿԵ-ում իրականացվող թալանի մասին

«ՉԻ»-ն փետրվարի 23-ի իր համարի «Գործարարներին ահաբեկում են ԱԱԾ-ի անունից» հրապարակման մեջ անդրադարձել էր գործարարների ահազանգին՝ կապված ՀԿԵ-ի ռեկետի, ահաբեկումների հետ։ Դեռ այն ժամանակ գործարար Սամվել Սահակյանը մեզ ասել էր, որ փաստերը ներկայացնելու է Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության իրավապահներին։

Օրերս կապ հաստատեցինք գործարարի հետ՝ ճշտելու, թե որ փուլում է ՀԿԵ-ի հետ հակամարտությունը։ Սամվել Սահակյանը «ՉԻ» հետ զրույցում նշեց, որ Ազգային Անվտանգության Ծառայությունը ուսումնասիրել է մեր թերթի հրապարակումները, ինքը եւս ներկայացրել է իր ձեռքի տակ եղած բոլոր փաստերը բիզնեսը խլելու հետ կապված, մոտ 12 ժամ ԱԱԾ-ում ընկերության տնօրենի եւ հիմնադրի հետ զրուցել են։ «Զրուցեցին, ուսումնասիրեցին, բայց որեւէ արդյունք չկա, ռուսների, ԱԱԾ-ի եւ ФСБ-ի անունից խլեցին մեր 20 տարվա գործը։ Մենք  պատրաստվում ենք Վլադիմիր Պուտինի հունիսի 7-ին կայանալիք ասուլիսի ժամանակ հարց  ուղղել նրան Հայաստանի երկաթուղում իրականացվող թալանի մասին, հուսով ենք՝ երկրում ստեղծված նոր իրավիճակում Հայաստանի իրավապահներն էլ այս թալանի դեմը կառնեն», ասաց գործարարը՝ խոստանալով Հայաստան վերադառնալուն պես անուն առ անուն ներկայացնել, թե ինչպես են թալանում երկաթգիծը եւ խլում բիզնեսները։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30