23.07.2012 13:03 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

ԱԱԾ պետի տեղակալը «զինված չէր պատասխանով»

«ՉԻ»-ն նախօչեչին կառավարությունում հարց ուղղեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանին, թե ինչո՞ւ ԱԱԾ-ն քրեական օրենսգրքի 314 եւ 325 հոդվածներով ծառայողական քննություն չի իրականացնում վանաձորցի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից կեղծ փաստաթուղթ ներկայացնելու փաստի առնչությամբ։

ԱԱԾ պետի տեղակալը պատասխանեց. «Ես ներկա պահին զինված չեմ էդ հարցերին պատասխանով, բայց դիմեք մեր մալմո ծառայությանը, էնտեղից ձեզ կպատասխանեն։ Դա հիմնականում ներքին գործերի խնդիրն ա»։

 «ՉԻ»-ն շարունակեց հարցապնդումը` «Իսկ դուք այդտեղ ազգային անվտանգության խնդիր չե՞ք տեսնում, չէ՞ որ խաբել են ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլեւ Ամերիկայի։ Առավել եւս` խաբել է մի մարդ, որը պատրաստվում է զբաղվել օրենսդիր գործունեությամբ»։ Ա. Հարությունյանը կրկին խորհուրդ տվեց դիմել ԱԱԾ մամլո ծառայությանը եւ այնտեղից պատասխան ստանալ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30