15.12.2017 09:46 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Բարդ վիճակ

Բարդ վիճակ

ԱՊԼ-ի 17-րդ տուրում «Բորնմութի» հետ խաղից (1։0) հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեւական ժամանակ բացակայում կազմում։

Վերջին անգամ հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին՝ ԱՊԼ-ի 13-րդ տուրում «Բրայթոնի» հետ խաղում (1։0)։

«Պահեստայինների նստարանին կարող է վեց խաղացող լինել, եւ ես ձգտում եմ պահպանել բալանսը։ Իմ ենթակայության տակ երկու պաշտպան է, որոնք կարող են տարբեր դիրքերում խաղալ, ինչպես նաեւ Էշլի Յանգը, Անդեր Էրերան, Զլաթան Իբրահիմովիչը եւ Մարկուս Ռեշֆորդը։

Հիմնական կազմ ես բաց եմ թողնում Մարսյալին, Մատային եւ Լինգարդին։ Եթե ես օգտագործեի Մխիթարյանին, ապա այդ տղաներից ինչ- որ մեկին պետք է հայտացուցակից դուրս թողնեի։

Սակայն ներկա պահին գտնում եմ, որ հենց նրանք են արժանի խաղադաշտ դուրս գալ», ասել է Մոուրինյոն։

Նշենք, որ Մխիթարյանը դժգոհ լինելով թիմում իր կարգավիճակից, փորձում է պարզություն մտցնել Մոուրինյոյի հետ հանդիպումներում, թե ինչպիսի հեռանկարներ են սպասվում իրեն։ Ըստ բրիտանական լրատվամիջոցների, կա հավանականություն, որ Հենրիխը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր»։

Ըստ այդ լուրերի, «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ինտերը» բանակցություններ են վարում՝ իրենց կիսապաշտպաններ Մխիթարյանի ու Մարիուի փոխանակման հարցով։ Կամ, հնարավոր է, որ երբ թիմերը կփոխանակվեն ֆուտբոլիստներով՝ վարձակալմամբ. Մարիուն կես տարով կտեղափոխվի «ՄՅՈւ», իսկ Մխիթարյանը՝ «Ինտեր»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30