27.12.2017 08:04
Տարածել հոդվածը. facebook twitter

Հայելի

Բլից-վիրտուալ

Բլից-վիրտուալ

- Պրն նախագահ, ինչպե՞ս կգնահատեիք անցնող 2017 թվականը:

-  Ուզում եք տարին ամփոփե՞մ: Մի րոպե բլոկնոտս բերեմ... Ուրեմն այսպես. 28 հարսանիք, 19 նշանդրեք (որոնցից շուրջ 12-ը՝ տղայի կողմից), 31 կնունք, 15 գլուխլվա, 9 ատամհատիկ, 38 ծննդյան օր, 23 խաշի սեղան...

Չէ, չէ, նկատի ունեի՝ Հայաստանի համա՞ր ինչ եք արել:

-  Բայց Հայաստանի համար ի՞նչ պիտի անեի, հո կրակը չե՞մ ընկել, որ ձեր նախագահն եմ:

- Լավ, գուցե ֆինանսակա՞ն տարին ամփոփեիք:

-  Ֆինանսակա՞ն: Մի րոպե մյուս բլոկնոտս բերեմ... Ուրեմն Մոնտե Կառլո՝ մինուս երկու միլիոն, Լաս-Վեգաս՝ մինուս երեքուկես միլիոն, Բադեն-Բադեն...

- Հայաստանի՛ համար, պարոն նախագահ, Հայաստանի՛ համար:

-  Բա ձեր կարծիքով էդ ամեն ինչը Հայաստանի վրա ֆինանսական ազդեցություն չի թողնո՞ւմ:

- Լավ, երևի քաղաքական թեմաներին անցնենք: Փաստորեն խորհրդարանական ընդդիմությունը փոխվեց...

-  Հա, դե Աքլորի տարի էր:

2018-ի ապրիլից հետո մտադի՞ր եք դաշնակների հետ կոալիցիա կազմել:

-   Հա, դե եկող տարին էլ Շան տարի ա...

Լավ, Ձեր կարծիքով որո՞նք էին անցնող տարվա ամենադրական իրադարձությունները:

-   Դե օրինակ՝ թանկացումները, որովհետև մեր ժողովուրդը դիետա կպահի և առողջ ապրելակերպով կապրի, ԱՄՆ իշխանությունների որոշումը կոռումպացված չինովնիկների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին...

Իսկ դա՞ ինչով է դրական:

-   Խնայողության տեսանկյունից: Հիմա ինչքան պաշտոնյա գործուղվի Ամերիկա՝ կբռնեն իրենց հաշվին կարտահանձնեն Հայաստանին, ու ճանապարհածախսի կեսը կխնայենք:

Պրն նախագահ, կարո՞ղ եք այնպիսի ամանորյա մաղթանք հղել ժողովրդին, որ մարդկանց իսկապես տոնական տրամադրություն հաղորդվի:

-   Ուզում եք ասեմ, որ հաջորդ ամանորյա մաղթանքը ուրի՞շ մարդ է կարդալու: Նե դաժդյոտես:

Շնորհակալություն անկեղծ հարցազրույցի համար:

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30