27.10.2017 05:10 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Կարեն Քոչարյան. «Երբ գավառական եւ անգրագետ աղջնակը իրեն քաղաքական գործչի տեղ է դնում եւ խոսում գավառականությունից, հասկանում ես, որ Մոսկվայից փողն ուշացրել են, իսկ Վաշինգտոնից` վաղուց արդեն չեն ուղարկում»։

* * *

Զոհրապ Եգանյան. «Զարմանում եմ, որ մարդիկ լուրջ դեպքով քննադատում են այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ, որոնցով նախատեսվում է ավելի շատ երիտասարդների բանակ զորակոչելը։ Դա անհրաժեշտ է ու եթե բանակում ծառայածների ու չծառայածների թեման չփակենք, ապա նման վիճակը հղի է լուրջ հետեւանքներով։ Մասնավորապես այն, որ երբեք ու ոչ մի ծնողի չես կարող բացատրել, թե ինչու իր երեխան պետք է գնա բանակ, առավել եւս դիրքերում իր կյանքն ամենօրյա վտանգի ենթարկի ու իր կողքի հարեւանը ոչ մի կերպ չմասնակցի բանակային կյանքին, ինչ է թե գիտության մեջ է ցանկանում խորանալ։ Ես չգիտեմ տեսանելի է դա թե չէ, բայց հասարակության ներսում լուրջ դժգոհություն կա այս հարցում ու արդեն վաղուց։ Բոլորը պետք է ծառայեն ու ոչ թե դրա անունը դնեն՝ դե ես էլ գիտությունների թեկնածու դարձա, դրանով երկրին օգուտ կտամ, այլ՝ լինեն գոնե երկու տարի հենց ՊՆ-ի ենթակայության տակ, լինեն զինվոր կամ սպա։ Սա սկզբունքային պահ է, ու եթե մենք այսօր այս հարցերը չկարգավորենք, ապա հազարավոր ընտանիքներ իրենց երեխաների քաղաքացիությունը կփոխեն, կամ ուղղակի կգնան երկրից, քանզի ներկա վիճակը արդար անվանել չի կարելի»։

* * *

Առաքել Սեմիրջյան. «Հայկական էստրադան փակ շրջանակ է, որ ինչ արտադրվում է, մենակ հայերի շրջանում է պտտվում, իսկ օտարի թոփ 1000-ում էլ չեն հայտնվում հայկական ստեղծագործությունները ու այդ կոնտեքստում «Մի Գնան» եզակի երեւույթ է մեր ժամանակակից «մշակույթում»։  Մեզ գոնե մի հատ Սոսո Պավլիաշվիլիի կլասի երգիչ է պետք, որ մեր էստրադան ներկայացնի դրսում (Սարուխանով, Կիրկորով ու Ալեգրովա աչքս չխոթեք. նրանք հայկական մշակույթի հետ այնքան կապ ունեն, ինչքան՝ Արա Աբրահամյանը՝ ֆիլոս Սոկրատի»։

* * *

Արա Ներսիսյան. «Ժող, հիշեցնեմ, ջեռուցման սեզոնը եկել է։ Սահմանի վրա 72 դրամ արժողությամբ գազի համար վճարում եք 146 դրամ։ Սրանից եկամտաբեր մենակ զենքի ու նարկոտիկների բիզնեսն է։ Աշխարհում չկա նման բան, որ 72 դրամանոց գազի համար վճարեն 146 դրամ։ Գազի գինը 100 դրամից ավել չի կարող լինել։ Այն 46 դրամը զուտ թալան է։ Ու թալանչին Գազպրոմն է։ Տեղ հասա՞վ։ Էդ 100-ը բիզնես գին չի։ Բիզնես գինը 94 դրամն է»։

* * *

Իզաբելլա Աբգարյան. «Շաբաթ օրը Կոմիտասի Սիթիում մի տատիկի չէին թողնում առաջ անցնի, որովհետեւ ձեռքին դատարկ, ծալած տոպրակ կար, ի դեպ՝ հենց Սիթիի։ Երեւի մոտ էր ապրում, դրա համար պայուսակ չուներ ու, որ տոպրակի փող չվճարի, տնից վերցրել էր։

Այսինքն, եթե տոպրակը պայուսակումդ է, խնդիր չունես, եթե ձեռքումդ՝ ունես։ Շուրջբոլորը շարունակում են տոպրակներ թափված լինել, փոխարենը փողով տոպրակ վաճառող սուպերմարկետների տերերը գոհ են ու երջանիկ»։

* * *

Լիզա Ճաղարյան. «Անպատկառության ու անբարոյականության գագաթնակետ է, որ տարկետումը վերացնելու օրինագիծ է ներկայացրել բանակում չծառայած նախարար կոչեցյալը, եւ հիմա ամենաշատն այս օրինագծի գովքն են անում զանազան սաքուլիկներ, որոնք նույնպե՛ս չեն ծառայել ու օգտվել են տարկետման բարիքներից։ Եվ այսպես մեզ հայրենասիրության դասեր են տալիս ու մեր երեխաներին սպանվելու են ուղարկում իրենց տնամերձը հայրենիքի հետ նույնացրած պատեհապաշտ տականքները։ Ու սրա վերջը չի երեւում»։

* * *

Արթուր Դանիելյան. «ԵԼՔ-ին չի խանգարի իմանալ, որ կառավարության կեսի բացակայությունն ԱԺ-ում, սահմանադրության կոպիտ խախտում է։ Եթե իհարկե կառավարության այդ կեսը իրենց հետաքրքիր է»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30