16.03.2018 06:39 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Կուռքերի եւ կարգախոսների ժամանակները

Յոթ մղոնանոց քայլերով դեպի Պոլիտբյուրո գործընթացը շարունակում է մոտենալ իր տրամաբանական ավարտին։ Հիմա մենք մտնում ենք կարգախոսների եւ հանրության վրա թքած լինելու փուլը։

Կարգախոսների փուլը նշանակում է, որ Հայաստանի տարածքում ամենուրեք շուտով կսկսեն տեղադրել Նժդեհի արձանները, լուսանկարները, հետո՝ պետության առաջնորդների՝ նրանց իմաստուն մտքերով, որոնք որոշ ժամանակ անց պետք է սերտեն նաեւ աշակերտները։ Մի ծիծաղեք, այդպես է լինելու։ Կամ՝ վերցնելու են Խորհրդային Հայաստանից ժառանգություն մնացած Լենինի, Մարքսի արձանները, մի քիչ գլուխները բզբզեն եւ հարմարեցնեն այսօրվա կուռքերի դեմքերին։

 ԵԹԵ ԽՈՍՐՈՎԸ ՄՆԱՐ

Ինչ վերաբերում է հանրության վրա թքած լինելուն. օրինակ, ամենաանհաջող վարչապետ Խոսրով Հարությունյանը այսպես է հիմնավորում այն թեզը, թե ինչու Սերժ Սարգսյանը պետք է լինի Հայաստանի վարչապետը. «Էքսպերիմենտների ժամանակը չէ»։ Վերջ։ Այսինքն, պետության ղեկավարի փոփոխությունը այս մարդը էքսպերիմենտ է համարում։ Աշխարհի զարգացած երկրները նման էքսպերիմենտներով են զարգացել։ Իսկ Խոսրով Հարությունյանը թքած ունի աշխարհի եւ հայ հանրության վրա։ Ինքը համարում է, որ հայերս արդեն այնքան ցածր մակարդակ ունենք, որ միայն Սերժ Սարգսյանին ենք արժանի։

2000-ականների սկզբներին Հ1-ը հաղորդումների շարք պատրաստեց. «Մարդու ժամանակը»։ Դա այն հաղորդաշարն էր, որի հյուրերից մեկը՝ Վանո Սիրադեղյանը, իր հայտնի տեսակետները ներկայացրեց, եւ դրանից հետո սկսվեց նրա դեմ հալածանքների վերջին փուլը։

Եվ ահա հաղորդումներից մեկը նվիրված էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին։ Վերջինս պատմում էր նաեւ 1992-1993 թվականների ծանրագույն ժամանակների մասին, երբ տնտեսությունը կատաստրոֆիկ վիճակում էր, ռազմաճակատում անհաջողություն անհաջողության հետեւից, Շահումյանն ընկել էր, Մարտակերտի շրջանի մեծ մասը նույնպես գրավված էր, փախստականներ, շրջափակում։ 12 ժամվա հաց, ու Բագրատյանն ասում էր, որ իշխանությունների մի մասը մտածում էր, թե սա վերջն է, Հայաստանի վերջը եկել է։ Եվ այս բոլոր դժբախտությունները սկսվել են այն պահից, երբ ՀՀ վարչապետ է նշանակվել Խոսրով Հարությունյանը։ Եվ ճիշտ է ասում. դա մի ժամանակաշրջան էր, երբ երկրին պետք էին կամային բարձր հատկանիշներով, վճռական, կրթված, սկզբունքային մարդիկ, իսկ Խոսրով Հարությունյանը ոչ մի չափանիշով չէր համապատասխանում այդ որակներին։

Էքսպերիմենտը դա է եղել։ Երբ ՀՀՇ-ն էքսպերիմենտ արեց ու Խոսրով Հարությունյանին վարչապետ նշանակեց։ Ու Բագրատյանը ճիշտ էր նաեւ այն տեսակետում, որ եթե Խ. Հարությունյանը մի կես տարի էլ շարունակեր վարչապետել, Հայաստանը կարող էր իսկապես վերանալ, իսկ Արցախը՝ ամբողջությամբ Ադրբեջանի տիրապետության տակ անցնել։

 ՄԵԾ «ԷՔՍՊԵՐԻՄԵՆՏԱՏՈՐԸ»

ՀՀՇ-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանին ինչ աբսուրդ բանի մեջ ասես, որ չեն մեղադրում։ Մինչդեռ այն ժամանակվա մեծագույն սխալներից մեկը Խոսրով Հարությունյանին վարչապետ նշանակելն էր։ Իշխանության էին եկել, այսինքն՝ պատասխանատվություն ստանձնել, պետք է իրենց կադրերից մեկին նշանակեին, ոչ թե այս թյուրիմացությանը։ Որ հիմա կանգնում, նման տգետ եւ հայ հասարակությանը վիրավորող հայտարարություններ է անում։ Պետք է Սերժ Սարգսյանը մնա երկրի ղեկավար, քանի որ մենք չգիտենք, թե ինչ կլինի, եթե ուրիշ մարդ իրեն փոխարինի։ Այսինքն, այս մարդուն չի հաջողվել Հայաստանը 1992-93 թվականներին կործանել, որոշել է մի անգամ էլ այդ էքսպերիմենտը կրկնել։

Մի բան էլ հիշեցնենք Խոսրով Հարությունյանի կյանքից։ Շատերը դա չգիտեն, մեծ մասն էլ հաստատ մոռացել է։ 1999 թվականին խորհրդարանում քննարկվում էր ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը։ Խոսրով Հարությունյանը, դե, պարզ է, 1998թ. իշխանափոխությունից հետո փախել, մտել էր Քոչարյանի գիրկը, ինչի դիմաց ԱԺ նախագահ էր նշանակվել։ Իշխանությունների ընտրական օրենսգիրքը կազմել ու ներկայացնում էր Վիկտոր Դալլաքյանը, որը հետագայում մի 25-30 անգամ ընդդիմություն ու իշխանություն դարձավ։ Առաջին ընթերցման ժամանակ պարզ դարձավ, որ իշխանություններին դժվար է լինելու հեշտությամբ անցկացնել իր նախագիծը։

Մի կերպ, զոռով-շառով առաջին ընթերցմամբ անցկացրին։ Երկրորդ ընթերցման ժամանակ, երբ պատգամավորներին են բաժանվում նախագծերի տեքստերը, «Հանրապետություն» դաշինքի պատգամավորները հանկարծ պարզում են, որ առաջին ընթերցմամբ ընդունված եւ երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծերի տեքստերը տարբեր են։ Ու փոխված են հատկապես այն հատվածները, որոնք Քոչարյանը ցանկանում էր կյանքի կոչել։ Պարզվում է, որ Խոսրով Հարությունյանը հրահանգել էր, որ նախագծի տեքստի մեջ գաղտնի փոփոխություններ անեն՝ հույս ունենալով, որ ոչ ոք դա չի նկատի։ Այսօրվա խորհրդարանը լիներ` հաստատ ոչ ոք չէր նկատի, բայց «Հանրապետություն» դաշինքի պատգամավորները գրագետ, թրծված, փորձառու մարդիկ էին, որոնք կեղծիքը նկատելով` աղմուկ բարձրացրեցին։ Ու Խոսրով Հարությունյանը նույնիսկ չթաքցրեց իր դժգոհությունը, որ իր կատարած կեղծիքը բացահայտվել էր։ Ահա այսպիսի «էքսպերիմենտատորներով» է լցված մեր այսօրվա կառավարման համակարգը։

կան կախվածությունը կազմակերպություններից։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30