26.01.2018 08:47 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Այլաշխարհիկ լուրեր

World-պերֆորմանս. ամեն ինչի շուրջ

World-պերֆորմանս. ամեն ինչի շուրջ

ԱՄՆ-ում 2-րդ անգամ անցել են «Կանանց երթ» բողոքի ակցիայի միջոցառումները։ Ակցիայի նպատակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աբսուրդային գործողություններին եւ կանանց դիսկրիմինացիային ուշադրություն հրավիրելն է։

2017 թվականին «Կանանց երթը» անցկացվել է հունվարի 21-ին՝ նախագահի ինաուգուրացիայի օրը։ 2018 թվականին երթը 2 օր է տեւել։ Հունվարի 20-ին բողոքի ակցիաները նվիրված էին Time's Up եւ Me Toօ սեռական ոտնձգությունների դեմ պայքարի շարժումներին։

Լոս Անջելեսում «Կանանց երթի» ամբիոնից ելույթ են ունեցել դերասանուհիներ Սկարլետ Յոհանսոնն ու Նատալի Փորթմանը։ «Սեռերի հավասարությունը չի կարող գոյատեւել մեր շուրջ  այն պետք է գոյություն ունենա հասարակության ներսում։ Մենք պետք է պատասխանատվություն կրենք ոչ միայն մեր գործողությունների, այլ նաեւ մեզ համար»,- նշել է Յոհանսոնը։ «Ես իմ արտաքինը թաքցնելու եւ էմոցիաներս խեղդելու անհրաժեշտություն էի զգում, որպեսզի իմ հաղորդագրությունը հասցնեի աշխարհին. «Ես մարդ եմ, ով արժանի է անվտանգության, արժանի է հարգալից վերաբերմունքի»։ Իմ արածի հանդեպ ռեակցիան՝մարմնիս մասին  մեկնաբանություններից մինչեւ վախեցնող մտադրված հայտարարություններ, ինձ սովորեցրել են սեքսուալ տեռորիզմի բնագավառում հսկել վիճակս»,- արտահայտվել է Փորթմանը։

Այս տարի «Կանանց երթի» են դուրս եկել Ադելը, Կամերոն Դիազը, Սկարլետ Յոհանսոնը, Քլոե Մորեցը, Դրյու Բերիմորը, Ալիսա Միլանոն, Ջենիֆեր Լոուրենսը, Վուփի Գոլդբերգը, Միլա Կունիսը, Էշթոն Քաթչերը եւ այլ հայտնիներ։  «Իմ կյանքի ամենաազդեցիկ մարդիկ միշտ եղել են կանայք։ Իմ ընտանիքը, իմ ընկերները, հարազատները, ուսուցիչներն ու կոլեգաները՝ ինձ շրջապատում են կանայք։ Ես սիրում եմ նրանց եւ ամեն օր էլ ավելի նրանց կարիքն ունեմ։ Մեծ հույս ունեմ, որ իմ որդին լավ մարդ կմեծանա եւ ինձ կսիրի այնպիսին, ինչպիսին կամ։ Մենք չենք կարող համաձայնվել այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում։ Իշխանություն աշխարհին, իշխանություն ժողովրդին»,- մեկնաբանել է Ադելը։ Երթը տեղի է ունեցել ԱՄՆ-ի 250 քաղաքներում` իր շուրջն հավաքելով հազարավոր կողմնակիցների։

Օրերս Լոս Անջելեսում տեղի է ունեցել ԱՄՆ-ի պրոդյուսերների ասոցիացիայի կողմից կազմակերպած Producers Guild Awards-2018 ամենամյա 29-րդ մրցանակաբաշխությունը, որտեղ պարգեւատրվում են հեռուստա եւ կինոինդուստրիայում մեծ հաջողությունների հասած պրոդյուսերները։ Այս տարվա մրցանակաբաշխության հաղթողներն են. «Դերիլ Ֆ. Զանուկայի անվ. Գեղարվեստական ֆիլմի լավագույն պրոդյուսեր մրցանակ»՝ «Ջրի ձեւը», «Դենի Թոմասի անվ. Կոմեդիական հեռուստասերիալի լավագույն պրոդյուսեր մրցանակ»՝ «Զարմանալի միսիս Մայզելը», «Նորման Ֆելթոնի անվան դրամատիկ հեռուստասերիալի լավագույն պրոդյուսեր մրցանակ»՝ «Աղախինի պատմվածքը», «Դեվիդ Լ. Վոլփերի անվան ժամային հեռուստասերիալի լավագույն պրոդյուսեր մրցանակ»՝ «Սեւ հայելի», «Անիմացիոն ֆիլմի լավագույն պրոդյուսեր»՝ «Կոկոյի գաղտնիքը», «Ուղիղ եթերով շոուի կամ հեռուստաշոուի լավագույն պրոդյուսեր»՝ «Անցած շաբաթվա իրադարձությունները Ջոն Օլիվերի հետ», «Սպորտային հեռուստահաղորդման լավագույն պրոդյուսեր»՝ «Ջեյն», «Ռեալիթի-TV-ի կամ մրցակցային շոուի լավագույն պրոդյուսեր»՝ «The Voice», «Վավերագրական ծրագրի լավագույն պրոդյուսեր»՝ «Լեա Ռեմինի. Սաենտոլոգիան եւ հետեւանքները», «Մանկական հեռուստահաղորդման լավագույն պրոդյուսեր»՝ «Սեզամ փողոցը»։

Քենսինգթոնյան պալատի ներկայացուցիչները LinkedIn-ում նոր վականսիա են հրապարակել. Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը «կոմունիկացիաների հարցերով ասիստենտ են փնտրում»։ Նոր պաշտոնում ներառված են փիարի մենեջերի ֆունկցիաները։ Հաջողակ հավակնորղը զույգի մասին պրես-ռելիզներ է գրելու, թարմացնելու է սոցցանցերի էջերն ու հետեւելու է մամուլում բոլոր գրառումներին։ «Այս դինամիկ թիմին միանալով դուք աջակցելու եք պրոակտիվ եւ ռեակտիվ տեսակի կոմունիկացիաներով ավագ կոլեգաներին։ Դուք կազմակերպելու եք պալատում ներքին միջոցառումների լուսաբանումը, այդ թվում պաշտոնական արարողությունների եւ պարտեզում երեկույթների, եւ պալատից դուրս միջոցառումներին տեղեկատվական աջակցություն եք տրամադրելու»,- ասվում է աշխատանքի նկարագրության մեջ։ Աշխատանքը սկսվում է ապրիլից, պայմանագիրը կնքվում է 12 ամսով։ Հայտը կարելի է լրացնել հենց LinkedIn-ում։

Լոս Անջելեսում կայացել է ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի կողմից կազմակերպված Screen Actors Guild Awards-2018 ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ պարգեւատրվում են ինդուստրիայի լավագույն դերասաններն ու դերակատարները։ SAG-ի այս տարվա հաղթողներն են. «Լավագույն դերասանական անսամբլ»՝ «Միսուրի, Էբինգի սահմանին երեք բիլբորդները», «Տղամարդկանց լավագույն դերակատարում»՝ Գերի Օլդման («Մութ ժամանակներ»), «Կանացի լավագույն դերակատարում»՝ Ֆրենսիս ՄակԴոնալդ («Միսուրի, Էբինգի սահմանին երեք բիլբորդները»), «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ-դերակատար»՝ Սեմ Ռոքուել («Միսուրի, Էբինգի սահմանին երեք բիլբորդները»), «Երկրորդ պլանի լավագույն կին-դերակատար»՝ Էլիսոն Ջենի («Սառցե լիրբ»), «Կասկադյորների լավագույն թիմ»՝ «Կին-հրաշքը», «Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական անսամբլ»՝ «Սա մենք ենք», «Դրամատիկ սերիալի լավագույն դերասան»՝ Ստերլինգ Կ Բրաուն («Սա մենք ենք»), «Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի»՝ Կլեր Ֆոյ («Թագը»), «Կոմեդիական սերիալի լավագույն անսամբլ»՝ «Փոխնախագահ», «Կոմեդիական սերիալի լավագույն դերասան»՝ Ուիլյամ Հ. Մեյսի («Անամոթները»), «Կոմեդիական սերիալի լավագույն դերասանուհի»՝ Ջուլիա Լուիս-Դրեյֆուս («Փոխնախագահ»), «Հեռուստաֆիլմի կամ մինի-սերիալի լավագույն դերասան»՝ Ալեքսանդր Սքարսգարդ («Մեծ փոքր սուտը»), «Հեռուստաֆիլմի կամ մինի-սերիալի լավագույն դերասանուհի»՝ Նիկոլ Քիդման («Մեծ փոքր սուտը»), «Կասկադյորների լավագույն թիմ (սերիալ)»՝ «Գահերի խաղը», «Կինեմատոգրաֆի մեջ ներդրման համար հատուկ մրցանակ»՝ Մորգան Ֆրիմեն։

37-ամյա Քիմ Քարդաշյանն ու 40-ամյա Քանյե Ուեսթը հայտարարել են իրենց նորածին դստեր անունը, ով լույս աշխարհ է եկել հունվարի 15-ին։ Զույգի երրորդ երեխայի անունը Չիկագո է, այդ մասին ռեալիթի-շոուի աստղը հայտնել է իր կայքում։ Հիշեցնենք, որ սուրոգատ մայրը երեխային ծննդաբերել է լոսանջելեսյան Cedars-Sinai բուժկենտրոնում։ Քարդաշյանի խոսքերով, 4-ամյա Նորթն ու 2-ամյա Սեյնթը շատ ուրախ են քրոջ ծննդյամբ։ Բազմաթիվ ԶԼՄ-ներ պատրաստ էին վճարել Չիկագո Ուեսթի լուսանկարների համար, սակայն Քարդաշյան-Ուեսթ զույգը հրաժարվել է վաճառել նորածին դստեր լուսանկարները։ Քարդաշյանը նաեւ այլ ասեկոսեների առիթ է տվել։ Մի անգամ նա հայտարարել է, որ իր մերկ լուսանկարները կանի այնքան ժամանակ, մինչեւ մահանա, եւ կարծես իր խոսքի տերն է՝ ամեն շաբաթ համացանցում նոր պրովոկացիոն լուսանկարներ հրապարակելով։ Քիմի ֆոլովերները վաղուց սովորել են իրենց կուռքի սկանդալային կադրերին, բայց վերջինի կողքով անտարբեր անցնել չեն կարողացել։ Ռեալիթի շոուի աստղն իր երրորդ երեխայի ծնունդից մի քանի օր անց Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ հանդես է եկել ամբողջությամբ մերկ։ Հենց այս փաստը դուր չի եկել նրա բաժանորդներին, ովքեր #youaremom հեշտեգով մեկնաբանություններ են թողել։ «Անկեղծ՝ սա ճիշտ չէ... Դու մայր ես», «Գոնե մի բան հագիր», «Նոր երեխան դեռեւս չի գրավել Քիմի ուշադրությունը, ուստի նա իր կուրծքն է ցուցադրում», «Ես սիրում եմ Քիմին, սակայն արդյոք վերջերս քեզ մոտ երեխա չի՞ ծնվել: Քեզ որտեղի՞ց այս ամենի համար ժամանակ»,- Քարդաշյանի փոսթի տակ զարմանում են ֆոլովերները։

Instagram-ը օգտատերերի ակտիվության մասին տվյալներ է բացել։ Այսուհետ, ֆոլովերները կտեսնեն, թե երբ է տվյալ օգտատերը եղել ցանցում կամ ցանցո՞ւմ է տվյալ պահին։ Այս տեղեկատվությունը հասանելի է միայն այն մարդկանց, ում բաժանորդագրված է տվյալ օգտատերը, կամ նրանց, ում Direct-հաղորդագրություններ են ուղարկվել։ Ֆունկցիան կարելի է անջատել «Կարգավորումներում»՝ «Ցուցադրել ակտիվության ստատուսը» կոճակում տումբլերը տեղափոխելով։

De Telegraaf թերթը հայտնում է, որ Ռոտերդամի ոստիկանությունը պլանավորում է գողության դեմ պայքարի նոր միջոց մտցնել։ Այն դեպքում, եթե նախագիծը հաստատվի, ապա դիզայներական հագուստով երիտասարդ տղաներին եւ աղջիկներին կկանգնեցնեն փողոցներում։ Քաղաքային ոստիկանության սպաները հարցեր կուղղեն այն մասին, թե որտեղ եւ ինչպես են գնվել տվյալ հագուստն ու կոշիկները. կրողները ստիպված կլինեն ապացուցել, որ իրերն իսկապես նրանց են պատկանում, հակառակ դեպքում դրանք կառգրավվեն։ Vice-ը ընդգծում է, որ ոստիկանությանն անհրաժեշտ կլինի դիզայներական բրենդների միջեւ տարբերության դետալային թրեյնինգ անցնել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30