Այս ընթացքում նա անհաջող կերպով փորձել է հանդիպել ե՛ւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ե՛ւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Նույն լուրերի համաձայն, ԱԺ նախագահը չի ցանկացել նրա անունը անգամ լսել, քանի որ Աբրիկը վաղուց համարվում է «խաղի կանոններ» խախտող անձնավորություն, դե իսկ ահա վարչապետն էլ հրաժարվել է նրան ընդունել` ասելով, որ այս պահին իր գլուխը խառն է ավելի լուրջ գործերով։ Պետական չինովնիկների մերժումն ստանալուց հետո, ասում են, Աբրիկը արագ տեմպերով ուղեւորվել է Ֆրանսիա՝ այնտեղի իր բնակարանը վաճառելու եւ բեռով վերադառնալու՝ քաջ գիտակցելով, որ նախագահական ընտրություններին ընդառաջ իրեն լուրջ փորձություններ են սպասվում։ Ավելացնենք, որ Աբրիկը, իր ճամփորդությունից հետո, մտադիր է հանդիպել վարչապետի գլխավոր հովանավոր Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, ում հետ նա երբեմն առիթ ունեցել է հաղորդակցվելու տարբեր միջոցառումների ու ոչ պաշտոնական հավաքների ժամանակ։