Կայքի այցելուներին հասանելի կլինի սիրիացի նախարարների ու արեւմտյան ընկերությունների էլեկտրոնային նամակագրությունը։ WikiLeaks-ի հիմնադիր Ժուլիան Ասանժը հույս է հայտնել, որ այդ տեղեկությունները կօգնեն լուծել մեկ տարուց ավելի երկարաձգվող սիրիական հակամարտությունը, որի հետեւանքով հազարավոր մարդիկ են զոհվել։
«Մեր տրամադրության տակ գտնվող նյութերը դժվար կացության մեջ կգցեն ոչ միայն Սիրիային, այլ նաեւ նրա հակառակորդներին։ Դրանց հրապարակումը կստիպի մարդկանց քննադատության չենթարկել հակամարտության մեջ ներգրավված միայն մի կողմին եւ հասկանալ նրանց իրական շահերը»,- կարծում է Ասանժը։
WikiLeaks-ի խոսնակ Սառա Հարիսոնի խոսքերով` կայքը հրապարկում է 2006թ. մարտի 12-ից առ այսօր գրանցված 680 բարձրաստիճան սիրիացի սպաների, նախարարների, գործարարների եւ դիվանագետների էլեկտրոնային նամակները, որոնցից 680 հազարը ռուսերեն են գրված։
Փաստաթղթերը կհրապարակվեն երկու ամսում` եգիպտական, գերմանական, ամերիկյան, լիբիական, իտալական, ֆրանսիական եւ իսպանական լրատվամիջոցների հետ համագործակցության միջոցով։