06.10.2017 12:18 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Արմեն Մելիքյան. Անցած օրը հոգեհանգիստ էր ու հուզված՝ տխուր ՀՀԿ- ական վերնախավը արարողակարգային իր պարտքը կատարեց: Այսօր էլ, նույն պարտքի զգացումով մարմինը կհանձնեն հողին, իսկ հանգուցյալն էլ գերեզման կտանի համակարգի պատմության մի ինչ-որ անհայտ հատված:

Արդեն որերորդ օրն է «հոգեհանգիստ» է կատարվում նաեւ ֆեյսբուքյան հարթակում, ու հայ ժողովրդի մի ստվար հատված՝ գրագետ, ազնվությունից ու մարդկային այլ բարձր արժանիքներից ո՛չ զուրկ՝ մարդկանց մի հսկայական խումբ, ատելությամբ լցվեց անշնչացած մարմնի հանդեպ, այլ կերպ ասած՝ ատեց դիակը:

Անտիկ փիլիսոփաներից մեկի կարծիքով՝ մահացածի մասին կամ լավ, կամ՝ ոչինչ: Ըստ էության կարելի է չհամաձայնվել, որովհետեւ մահը ոչ թե քավում է մեղքերը, այլ զրկում է մեղքերը քավելու հնարավորությունից:

Ֆեյսբուքյան գրառումներն էլ հետաքրքիր աղբյուրագիտական դաշտ են, հիմա վերացել է պատմություն գրելու մենաշնորհը ու որքան էլ նորահայտ մեկենասների ջանքերով թարմացվում են նորագույն պատմության դասագրքերը, հասարակությունը կարողանալու է իր կարծիքը պարտադրել ապագա պատմաբաններին:

Ի դեպ, կկամենայի, որ հանգուցյալին ժողովրդի ատելությունը չխանգարեր, արժանանալու աստծո ներմանը»:

* * *

Մկրտիչ Կարապետյան. «Արմենիան» ռեպորտաժ է սարքել Գորիկ Հակոբյանի մահվան վերաբերյալ։ Սա ցույց տվեք սերունդներին, ովքեր ուզում են լրագրող դառնալ, վիդեոն ցույց տվեք ժուռնալիստիկայի ֆակուլտետի լսարաններում ուսանողներին ու հասկացրեք, որ չի կարելի էսպիսի ողորմելի բաներ անել։ Փաստական խեղում, անիմաստ բառակույտ ու բառախաղ։ Ու ամենավատը գիտե՞ք որն է. նյութի հեղինակները իրենք իրենց համարում են լուրջ դեմքեր»;

* * *

Հարություն Մնացականյան. «Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, եթե մեքենայով մեկնեք Ռուսաստանի Կիսլովոդսկ, Պյատիգորսկ, Եսենտուկի քաղաքները, որոնք մեր Ջերմուկի նման կուրորտային քաղաքներ են՝ գեյզերներով, հանքային ջրերով, համանման բուժման կուրսերով՝ անհամեմատ ավելի էժան կհանգստանաս, ման կգաս, քան՝ Ջերմուկում կամ Ծաղկաձորում։ Ջերմուկի «Օլիմպիայի» կարգի հյուրանոցները այդ քաղաքներում մեր գումարով մեկ հոգու համար կազմում էր օրը 5000 դրամ։ Խանութներում գները մեր գներին հավասար, որոշ ապրանքներ նույնիսկ էժան էին։ Բենզինի, գազի գներից չխոսեմ, այսինքն չէ, ինչի՞, լավ էլ խոսեմ, մեքենայիս ամբողջական լիցքավորումն արժեցել է 1400 դրամ, այստեղ 4000 է, այսինքն 1400-ով՝ 320 կմ»։

* * *

Հասմիկ Համբարձումյան. «Էսօր իմացա, որ ւ ходовик-ը հայերենում ընթացագործն է. ախր, շատ սիրուն է»:

* * *

Հասմիկ Մուրադյան. «Օ՜ դու, հայերենի թարգմանչի հաստիքի համար դիմած մարդ, ի՞նչ ես մտածել, որ լատինատառ հայերենով CV ես ուղարկել»:

* * *

Դավիթ Սանասարյան. «Լիսկայի տղեն պատահական ինձ տեսավ փողոցում ու աչքերը զարմանքից/վախից մեծացրեց, կարծես ես եմ ահաբեկիչը։

Էնպես ապրեք, որ հպարտ ու անվախ քայլեք, իմ պես, առանց ախրանիկ ու միայնակ, թե չէ, որ պահն եկավ, ձեզ ոչ ձեր ախրանիկներն են փրկելու, ոչ էլ՝ զրահապատված մեքենաները»:

* * *

Կառլեն Ասլանյան. «Բնակարանի վարձի համար դիմողների շարքում է նաեւ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը: Նա հայտարարագրել է հողամաս, TOYOTA LAND CRUISER մակնիշի ավտոմեքենա, դրամական միջոցները 15 միլիոն դրամ են, աշխատավարձը՝ 650 հազար: Կարապետյանը հայտնի դարձավ, երբ կոռուպցիոն դեպքերի մասին հայտնելը «գործ տալ» համարեց: Նրա կարծիքով, ազդարարի ինստիտուտը հայերին «հարիր չէ»»:

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30