25.03.2015 20:04 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Էս ո՞վ է եկել, տիրացել թաքուն

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը շարունակում է լրագրողների հաշվին կայանալու իր փորձերը։ Եվ ԱԺ այս քառօրյային լրագրողներին Բաբայանը տհաճ անակնկալ է մատուցել։

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները զրկվել են խորհրդարանի հին մասնաշենքի առաջին հարկում իրենց համար նախատեսված աշխատասենյակից։ Փոխարենը այնտեղ տեղակայվել է Արսեն Բաբայանի ղեկավարած ԱԺ վարչությունը։ Պարզվում է, իր գործունեության այս մի քանի ամսվա ընթացքում Բաբայանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հետ միասին հասցրել է մեծ թվով նոր աշխատողներ ընդունել, արդյունքում ԱԺ լրատվության վարչության նոր աշխատակիցների համար նոր աշխատասենյակի կարիք է զգացվել (հին սենյակում այլեւս նստելու տեղ չկա)։

Արսեն Բաբայանն էլ գտել է հարցի լուծման ձեւը՝ աշխատասենյակ՝ ի հաշիվ լրագրողների։ Այնինչ, նկատենք, որ ԱԺ-ում հավատարմագրված շատ լրագրողներ սիրում են աշխատել հենց այդ աշխատասենյակում, որը կահավորված է համակարգիչներով, հեռախոսով, ռադիոյով, կա սուրճի սարք եւ որ ամենակարեւորն է՝ աշխատասենյակը հեռու է աղմուկից ու անցուդարձից։ Ի դեպ, ԱԺ երրորդ հարկում եւս լրագրողների համար սենյակ կա, սակայն այնտեղ աշխատելու պայմանները հարմար չեն, թեկուզ այն պատճառով, որ չկան բավարար թվով համակարգիչներ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31