15.12.2017 10:06
Տարածել հոդվածը. facebook twitter

Ի սկզբանե էր զատն

Քյոհնա կտակարան

Քյոհնա կտակարան

...Եվ եղաւ, որ Սէրժիկ Հրեաստանի Կափառնայում քաղաքի մէջ էր, զորս յունարեն ձէռագրերում տարածաշրջանի ֆինանսական կէնտրօն կօչուի, եւ հարկահաւաքների ու մաքսաւորաց պալատի մէջ քարօզում էր ամէնայն յամայնքապէտաց առաջին, եւ նորա ձայնը որոտի պէս էր։ Ամէն։

Եվ յորդորում էր նորանց, եւ ասում. «Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում՝ ծածուկ բան չկայ, որ յայտնի չդառնայ, եւ ձեզանից ով թէրահաւատ է՝ թող Սէյրանից տէղեկանայ, զի նորա անունն էլ լսուեց ի միջի ժուչօկի։ Ահա լսել եմ, թէ ձէզանից շատերը բիւճէի փօղերը տուն են տանում՝ որը յիսուն դահեկան, որը հարիւր, եւ որը երեք հարիւր։ Անհաւատնե՛ր, մի՞թե չէք լսել, որ գրուած է, թէ երկրի վրայ գանձեր մի՛ կուտակեք եւ տուն մի՛ տարեք, զի գօղերը պատը կծակեն եւ կտանեն, այլ ձեր թռցրածը Սաշիկին պահ տուեք, ինչպէս որ օրէն է։ Եվ եթե նա գօհ մնայ եւ միջնորդութիւն անի իմ առաջին՝ ամէնքդ կփրկուեք, զի նէրօղամիտ եղայ։ Բայց դարձեալ ասում եմ ձեզ՝ Նոր տարուց յէտոյ ամէնայն դրույքաչափս պիտի փօխուի, եւ ձեր տիրօջ ներօղամտութիւնը պիտի թանկանայ, զի Նոր տարուց յէտոյ ամենայն ինչ թանկանալու է»։

 ...Եվ դարձեալ քարօզում էր, եւ ասում. «Ահա զԳէլափն յարցում արեց Տիրօջ առաջին, եւ յայտնի դարձաւ, որ Սողոմոնն էլ իր փառքի մէջ իմ վարկանիշը չուներ։ Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում՝ ցնծացե՛ք, զի ձեզ վրայ որպէս վարչապէտ պիտի գամ, եւ Հրեաստանի մէջ ամէնայն շնչաւորի հաշուով տասը հազար դահեկանի բարիք պիտի ստէղծուի»։ Եվ ահա յամայնքապէտերից մէկը խօսեց նորա առաջին, եւ ասաց. «Տէ՛ր, ահա հիմա երեք հազար դահեկանի է, մի՞թէ պիտի եռապատկուի»։ Սա էլ ծիծաղեց, եւ ասաց. «Հրեաստանի ժողօիո՛ւրդը պիտի երեք անգամ պակասի, եւ դորանից աւելին սատանայիցն է»։ Եվ դարձեալ մի ուրիշը խօսեց, եւ ասաց. «Տէ՛ր, ահա ասացիր, որ թալանածը բնաւ տուն չտանենք, եւ քո խօսքը բալասանի պէս էր։ Միայն թալանածի համա՞ր ասացիր, թէ՞ թալանողներին է՛լ տուն չտանենք»։ Սէրժն էլ պատասխանեց, եւ ասաց. «Միայն թալանածի համար ասեցի»։ Սա էլ երկրպագութիւն արեց տիրօջ առաջին, եւ ասաց. «Թող տուր ուրեմն, որ քեզ մեր տուն հրաւիրեմ»։

 Եվ ամէնքը լսեցին, եւ ափսոսացին, որ առաջինը իրենք չեն կանչել, զի ով կանչեր՝ պիտի փրկուեր, եւ ով չկանչեր՝ նորա համար պիտի լիներ լացը եւ ատամների կրճտոցը։ Ամէն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30