04.05.2018 04:21 Միհրդատ Եվպատոր
Տարածել հոդվածը. facebook twitter

Ասելիքս

1988-2018. հեղափոխությանց ժառանգությունը ծանրագույն

1988-2018. հեղափոխությանց ժառանգությունը ծանրագույն

Էնքա՜ն ընդհանրություններ եւ այնպիսի՜ տարբերություն։ Ասում են, որ մայիսի երկուսին, սկսած նախօրեից՝ հհկ մեծ ղալաթից, կամ 55-ի (թե՞ 56-ի) կոլեկտիվ իշությունից, արդեն քանի-քանի շտապ օգնության մեքենա կանգնեցնելով՝ ցուցարար ջահելները դրանցում հհկականների էին հայտնաբերում, մեծ մասամբ` պատգամավորների։ Իսկ ամեն ինչ սկսվեց առաջին պատահական հայտնաբերումից, երբ ՇՕ մեքենայի համար ճամփա բացելիս ներս նայեցին ու տեսան դրանցից մեկին։

Այնպես չի, որ հհկականները անառողջ չեն, հիվանդ չեն եւ ՇՕ մեքենան չպետք է նրանց տեղափոխի։ Հիվանդ են հաստատ եւ մայիսի մեկի իրենց գեոպոլիտիկ-ներքաղաքական հավատաքննությունը, «չհամոզեցիք, չհամոզեցիր, ախպեր» նախապես մտածված եզրահանգում-ձեւակերպմամբ, ԱԽՏՈՐՈՇՈւՄ ԷՐ ինքնին։ ԱՎԵԼԻՆ, հհկ-ի հիվանդությունը երաշխիք-վարակն է քաղաքական ողջ դաշտի, որ նույնպես հիվանդ է, ծանր է հիվանդ։ Բանն այն էր, սակայն, որ հհկ պատգամավորները ՇՕ ավտոներն էին նստել ոչ թե բուժման գնալու նպատակով, այլ իրենց խրոնիկ հիվանդությունը փրկելու եւ համոզված էին, որ ոչ թե հիվանդությունը, այլ իրենք իրենց, երկիրն ու աշխարհն են այդպիսով փրկում։

Սա լիովին համապատասխանում է 1988-1990 ազատագրման տարիներին խմկկ անդամ-պատգամավորների, իշխանավորների, պետանվտանգության աշխատողների վարքին։ Վկայում եմ։ Ու առնետավազքն էլ իր բոլոր դրսեւորումներով համապատասխանում է։ Ու պարկեշտ եւ ողջախոհ մարդկանց հրաժարականներն էլ։Ամեն ինչն էլ տեսել ենք։ Գուցե միջավայր, դեկորներ են փոխվել, բայց այս ամենը եղել է նաեւ այն տարիներին։ Գրեթե նույնությամբ։

Զարմանալիորեն առաջին դեմքերի հրաժարականներն էլ գրեթե նույնական են։ Արդյունքում։ Որովհետեւ եթե հին առաջին դեմքերը չնայած ողջ կայուն թվացող անհողդողդությանը, պարզ էր, որ հրաժարական են տալու, ուզուրպատոր սերժիկի հրաժարականն իրոք անհնար էր թվում եւ արյունահեղությունն՝ անխուսափելի, այնպես, որ նախօրեին ինձ պատած խոհը, թե Սերժիկը արտաքին քաղաքա-տնտեսական եւ ներքին տնտեսա-քաղաքական ողջ իրեն պահող ու ապահովող ռեսուրսը սպառելով, երբ հասել է այստեղ, այս օրին, ռուսաստանի վալոդը առաջը դրել է, թե՝ վարչապետ ես ուզու՞մ մնալ, մնա, բայց Արցախը հանձնում ես։ Ու սերժը...

Ի դեպ, այս մասին. տեղի ունեցող գիշերային ու ցերեկային հհկական թռիչքներն ու տրամադրությունների պատկերը եւ ամենավերջինը՝ սերժիկին հանդիպելը, ի հակադրումն նախօրեին տաշիր-ռոբիկ-կարեն-ի հետ գիշերային հանդիպման, ու ռոբիկի ձյորգ տված, մեռելագույն, իբր ձվավոր ու ձվակիր էՆ-տԵ-վԵ-րվյուն... Այ քո սատկած էշ, այ քո մարդասպան... Այս ամենը ՄԻԱՅՆ հաստատեցին համոզումս, որ շախմատ խաղացող սերժիկը որոշել էր հաստատ իշխանությունը հանձնել, բայց սրանց թեւը, որ ԻԲՐ ՌԴ վալոդի հետ ուղիղ կապ ունեին, բայց օլիգարխները, բայց միլիարդները... Շարունակեմ. Բայց ՄԱՐՏԻ ՄԵԿԸ, բայց ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՔՍԱՆՅՈԹԸ, բայց կեղծված բոլոր ընտրություններն ու սահմանադրությունը, ընտրակարգերն ու օրենքները...էս բոլոր տոննայանոց քարերը սերժիկի կարճ ոտերը շղթայած, անքայլ, սա պիտի սպասեր մրցակից-կուսակիցների քայլերին...Իշխանությունը, այո հաստատ որոշել էր հանձնել ու այդ է, ահա, թե նա ինչու Սարգսյան Արմենին ՀՀ նախագահ հրավիրեց աշխատել։ Հիմա արդեն ԼՐԻՎ պարզ է, թե ինչու։

...Ու եթե Սովետի շռայլ ու անծախսածածկ տնտեսության հզոր իներցիան, այդ տնտեսության ավերման, ապա՝ այդ ավերակների թալանի անվերջ ձգված ու հիմա էլ դեռ տեղ-տեղ առկա գործընթացը սերունդներ հարստացրեց, առաջ քաշեց ու իբր թե մարդ դարձրեց, մյուս կողմից էլ սերունդներ կործանեց ու ավերածությունները հենց այդպես էլ այլանդակված թողեց, ապա նոր ժամանակների պատկերը, ժառանգությւոնը, որպես երկրի տնտեսության, գյուղատնտեսության, ֆինանսական ուժի, ընդերքի հարստահանման շանս ԷԱՊԵՍ պակասել է եւ կուտակված է հեռացող կլանի ու նրա շրջապատի թաթիկներում։ Եվ եթե նոր իշխանությունը երկրի համար եւ իր ինքնապաշտպանության ու ինքնապահպանման համար ինչ-որ շանս է ուզում, այդ ամենը ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԻ բյուջե, տնտեսվարողներին պիտի օրենքի դաշտ բերի, հարկային դաշտ բերի, պիտի ջնջի էս մի հոգու կառավարման ընտրական օրենսգիրքը եւ երկրակործան իբր նոր, վտանգավոր ու այլանդակ սահմանադրությունը...եւ վերջապես անի այն, ինչը խաթարվել է դեռ 1996-ին՝ արդար, անաչառ, անկաշառ...ԱՌՆՎԱԶՆ ԵՐԿՈւ ընտրություն անց կացնի...ԻՍԿ դա ՉԱՓԱԶԱՆՑ դժվար առաքելություն է։

Եվ փառք շանսին, փառք վիճակահանությանը, տեխնոլոգիային, որ անարյուն էր բոլորիս միջեւ արյունով ու արյունարբու ենթադրված հեղափոխությունը։Եվ ասում են, թե ՖԲ-ից մի հայ կին՝ ԱՐՓԻ ՈՍԿԱՆՅԱՆ անունով, հետաքրքիր, տաղանդավոր ձեւակերպում ունի այս մասին,թե՝ Տեսության մեջ համ ընտրակեղծիք ունենք մեր անունով, համ հեղափոխություն կունենանք. կիրառում ես հայկական կարուսել, ստանում ես հայկական հեղափոխություն։

Սերժիկը կարծես թե չեզոքացրեց Ռոբիկին, մինչ այդ էլ, հասկանալով, որ բանն է բանից անցել՝ սուր հակահարված չտվեց գլուխ բարձրացնող ապստամբությանը, եւ ժողովրդական այս շարժումը ոչ թե արյունահեղության, այլ բաց ձեռքերով հեղափոխության վերաճեց։

Բայց Սերժիկը, քանի դեռ ողջ ու առողջ է, իր նախկինի օպրիչնիկներն էլ, քանի դեռ շնչում են, թող ՀԱՑ ԲԵՐՈՂԻՆ հիշեն ու իրենց սերունդների ու մեր սերունդների առաջ գետինը մտնեն։ Եվ... վերը նշածս ամեն ինչից զատ ԼՅՈւՍՏՐԱՑԻԱ է պետք, որը պիտի սկսի 1998-2018 տիրույթում ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆԻՐԱՎԱԾ քաղաքական իշխանության ԲՈԼՈՐ ներկայացուցիչների եւ ԲՈԼՈՐ իշխանավոր-օլիգարխների՝ ցկյանս քաղաքականությամբ չզբաղվելու պարտավորագրի ստորագրմամբ, ավարտվի՝ սովետի կա-գե-բե-ի գործակալական ողջ ցանցի հրապարակմամբ եւ դրանց ցուցակից ողջ մնացածների՝ նույն կարգի պարտավորագրի ստորագրմամբ։

Առայժմ այսքանը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30