06.04.2018 07:53 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Կարլեն Ասլանյան. «Փաշինյանն ասում է, որ այս քայլարշավում ներկայացնում է «Ելք» դաշինքի «ընտրողների 90 եւ ավելի տոկոսին», Մարուքյանը վստահ է, որ այսօրվա իր հոդվածը արտահայտել է իրենց «ընտրողների ավելի քան 95 տոկոսի մոտեցումները»։ Արդեն ունենք մոտ 190%, եթե երիտասարդ գործընկերների հեռակա բանավեճին չխառնվի Արամ Սարգսյանը»։

* * *

Դերենիկ Մալխասյան. «Այսօր Սերժ Սարգսյանը ոչ մի բառ չի ասել ապրիլյան պատերազմի մասին, չի այցելել Եռաբլուր, չի այցելել 2 տարի առաջ իրենց կյանքի գնով ու 80-ականների զենքերով երկրի սահմանները պաշտպանած հերոսներից որեւէ մեկի ընտանիքին։

Բայց այսօր Սերժ Սարգսյանը շնորհավորել է Աբդելֆաթթահ ալ Սիսիին Եգիպտոսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»։

* * *

Արշալույս Մղդեսյան. «Երբ Սերժ Սարգսյանը 2008թ-ին Ռոբերտ Քոչարյանից «ընդունում-հանձնում» կատարեց իշխանությունը, ունեինք հետեւյալ պատկերը.

ՀՆԱ - 11,7 մլրդ դոլար,

Մեկ շիչին ընկնող ՀՆԱ - 3,6 հազար դոլար,

Աղքատություն - 27,6 տոկոս,

Պետական պարտքը՝ 1,9 մլրդ դոլար։

«Անփոխարինելիի» 10 տարիների կառավարումից հետո մենք ստացանք հետեւյալ պատկերը.

ՀՆԱ - 11,5 մլրդ դոլար,

Պետական պարտք - գրեթե 6 մլրդ դոլար,

Աղքատություն - 30 տոկոս»։

* * *

Արսեն Խառատյան. «Առաջիկա weekend-ին Վրաստանում տոներ են` ուղղափառ զատիկն է, եւ Թիֆլիսում ապրող արտասահմանցի շատ ընկերներ Հայաստան են ուզում գալ։ Հարցնում են` ո՞րն է լավագույն ճանապարհը, պատասխան չունեմ, քանի որ Հայաստան-Վրաստան բոլոր 3 միջպետական ճանապարհները սարսափելի վիճակում են։

Սա Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիների ցցուն օրինակ է, երբ երկրի կարեւորագույն ռազմավարական նշանակության կոմունիկացիոն ենթակառուցվածքները փաստացի ավերված են»։

* * *

Արգիշտի Կիվիրյան. «Ստալինի տղան զոհվեց Երկրորդ համաշխարհայինում։ Մաոյի տղան զոհվեց Կորեական պատերազմում։ Բաքվի վրա հայկական դրոշ բարձրացնելու համար պետք է ունենաս նախագահ, ում տղաները եթե անգամ չեն զոհվի առաջնագծում, ապա առնվազն կլինեն շարքային զինվորին հավասար հենց առաջնագծում, ոնց որ Իսրայելի վերնախավի զավակները։ Ազգ-բանակի ողջ փիլիսոփայությունը դրա մեջ է, այսինքն` որ բանակի առաջ բոլորը հավասար են, այլ ոչ թե այն էժանագին լվացքի մեքենաների ու քյարփինջների սիմֆոնիան, որը հրամցվում է լոխերի համար»։

* * *

Սուսաննա Մուրադյան. «Աղքատ երկրում 1,365 հա թանկարժեք տարածք է հատկացվում մի մարդու, ում պատճառով իրենց հողից ու տնից գլխապատառ փախել են մոտ 380 հազար մարդ»։

* * *

Վահրամ Թոքմաջյան. «Մի քանի տեղ հայտարարություն կա այն մասին, որ երիտասարդները վաճառում են իրենց երիկամները։ Լուրջ հայտարարում են՝ արյան կարգով, գնով, կոնտակտներով։ Իրավական մասով չգիտեմ դա ինչ լուծում ունի։ Չեմ ուզում խոսել նաեւ էն մարդկանց մասին, որոնք էդ հայտարարությունների տակ ծաղրական քոմմենթներ են գրում, թե էս մեկինը չինական է, դրա համար էլ էժան է։

Հասկանու՞մ եք, 21 տարեկան տղան, ուժերի ծաղկուն շրջանում, պատրաստ է հաշմանդամ դառնալ։ Ու սաղ կյանքը կործանել` ապրելով ֆիզիկական խեղումով։ Պատճառները շատ են, հնարավոր է՝ սոցիալական վիճակից է, ընտանիքի անդամների հետ կապված պրոբլեմ է, ղումար է կրվել եւ այլն։ Էս ամեն ինչի պատասխանատուն էսօրվա վերարտադրվողներն են։ Ինքնասպանությունների թիվը եւ այս վիճակը, երբ արդեն ունենք բազմաթիվ դեպքեր՝ բաց դրված հայտարարություններ, Հայաստանի իրականության, ցավոք՝ լավագույն ցուցիչներն են։ Սա արդեն համազգային ողբերգություն է։ Իսկ դուք շարունակեք քարոզել ձեր ռազմահայրենասիրությունը կամ որ ավելի ճիշտ է՝ հայրենաՇինությունը։ Չնայած մի երիկամով մարդն էլ է սրանց համար թնդանոթի միս` մի քանի ամսով իրենց լափելը երկարաձգելու համար»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30