30.03.2018 06:36 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռեպլիկ

Հայկազի ՀԱՊԿ-ը

Հայկազի ՀԱՊԿ-ը

«Մարդու ամենադրական կողմը այն է, որ նա թերություններ ունի, իհարկե, եթե այդ թերությունները ուրիշ որեւէ մեկին չեն վնասում»,- news.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով Հայկազ Բաղմանյանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակվելուն։

Այս ուշագրավ ձեւակերպումը կարելի է համարել մաեստրոյի հերթական գլուխգործոցն ու պարզապես շրջանցել նույնպիսի նրբանկատությամբ` ինչպես զառամախտով մարդու պարագայում է արվում։ Բայց ամբողջ հարցն այն է, որ այս տեսակետը հենց իշխող կուսակցության` հանրապետականի դիրքորոշումն է։ Ստացվում է, որ Հայկազ Բաղմանյանի «թերությունները»` զորօրինակ զինվոր խոշտանգելը, բանակի փողերը գողանալը, ապօրինի բիզնես իրականացնելը, ուրիշ ոչ մեկին չեն վնասել։ Քարը պայթի` Հայաստանի Հանրապետությանն ու ՀՀ քաղաքացիներին։ Բայց Հայաստանն ու հայ զինվորը հո ուրիշ չե՞ն Հայկազի համար։ Իր բոստանն է, իր քարը։ Հիմա էլ թող մի քիչ ՀԱԿՊ-ում վարուցան անի։ Ի՞նչ է պատահել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30