20.10.2017 11:59 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչ կա աշխարհում

World-պերֆորմանս. ամեն ինչի շուրջ

World-պերֆորմանս. ամեն ինչի շուրջ

Apple ընկերությունը անոնսավորել է թարմացված iOS 11.1 բետա օպերացիոն համակարգը։ Apple-ի բոլոր դեվայսներում թարմացումից հետո հարյուրավոր էմոձիներ կհայտնվեն, որոնց թվում են ջրահարսը, բրոկոլին, վոնտոն պելմենը, վոք շիլան, արնախումը, զմրուխտը ձեռքին հրաշագործը, սրբիչը գլխին փաթաթած աղջիկը, դասական բեժ թրենչը։

«Գենդերա-նեյտրալ պերսոնաժները, բազմաթիվ հագուստներն ու սնունդը, կենդանիները, հեքիաթային երեւույթներն ու այլք կհայտնվեն iPhone-ում եւ iPad-ում» - հայտնում է ընկերությունը։ Նոր էմոձիների շարքում կներառվի «ես սիրում եմ քեզ» անիմացիոն նշանը՝ մաշկի տարբեր գույներով նրա մուլտային ձեռքը նույն արտահայտությունը կպատկերի ժեստերի լեզվով։

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը կշնորհվի ամերիկացի Ռիչարդ Թալերին, վարքային տնտեսագիտության ոլորտում անցկացրած հետազոտությունների համար։ Չիկագոյի համալսարանում աշխատող գիտնականը տնտեսական որոշումների ընդունման հետազոտությունները մշակել է հոգեբանորեն արդարացված կանխատեսումներից ելնելով։ Սահմանափակ ռացիոնալության, սոցիալական նախապատվություններն ու ոչ բավարար ինքնահսկողության հետեւանքները հետազոտելով՝ Թալերը ցուցադրել է, թե ինչպես են մարդու այս հատկանիշները ազդում անհատական որոշումների վրա, ինչպես նաեւ ցուցադրել է այն, որ դրանք կարելի է կանխատեսել։

Matchless London բրիտանական բրենդը հիմնադրվել է 1899 թվականին։ Բրենդի Heroes նոր լիմիտավորված հավաքածուի ստեղծման ոգեշնչման աղբյուրներից մեկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է։ Նախագահի պատվին բրենդը «95» դետալով այծի մաշված կաշվից Putin Jacket բոմբեր է թողարկել, որը Matchless-ի կողմից նոր տիպի կաշվից առաջին թողարկված հագուստն է, որը նախատեսված է 40 աստիճան ցրտի համար։ Բաճկոնի աստառը պատրաստված է բադի փետուրներից, իսկ շղթան կարված է ձեռքով։ «Matchless London-ը հայտնի է իր կաշվե ժակետներով, որոնք ոգեշնչված են իրական եւ ոչ իրական սուպերհերոսներով՝ Մարլոն Բրանդոյից մինչեւ Առնոլդ Շվարցենեգեր, Բեթմենից մինչեւ Ջեյմս Բոնդ։ «Մենք ռուս նախագահ Վլադիմիր Պուտինի մեջ տեսնում ենք ժամանակակից հերոսին, հարգանքով ենք վերաբերվում նրա ուժեղ բնավորությանը, բրուտալ իմիջին, հումորի զգացողությանը եւ համաշխարհային լիդերի հանգստությանը։ Իր 65 տարեկան հասակում Պուտինը ձիավարում է, մոտոցիկլետ է վարում, հոկեյ է խաղում եւ ձյուդո է պրակտիկավորում՝ դատելով նրանից, ինչ տեսնում ենք մեդիայում։ Սա չի համեմատվի անգամ այն լիդերների սովորական կյանքի հետ, ովքեր ավելի երիտասարդ են։ Եվ, այո, նա ղեկավարում է Ռուսաստանը` սուպերուժի վայրը»,- նորույթը մեկնաբանում է Matchless-ի ղեկավար տնօրենը։ Բաճկոնի ստեղծման  գլխավոր պատճառը Վլադիմիր Պուտինի 65-ամյա հոբելյանն է։ Putin Jacket-ը Matchless-ի կայքում նախապատվերով հասանելի կլինի դեկտեմբերին, իսկ բրենդի լոնդոնյան խանութում՝ փետրվարին։

Բրիտանական Vogue-ը հրապարակել է Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկի հարցազրույցը։ «Չեմ կարծում, որ աշխարհում այնպիսի սեկտոր կամ ինդուստրիա կգործի, որին չեն դիպչի լրացված իրականության տեխնոլոգիաները։ Եթե հիշեք, թե ինչպես է անցկացվում նորաձեւության ցուցադրությունը, ապա կհասկանաք, որ դա լրացված իրականության գերազանց կիրառումն է։ Չէ որ դուք ցանկանում եք հագուստը տեսնել բոլոր կողմերից», խմբագիր Լորեն Ինդվիքին պատմել է Քուկը։ Իրական խանութներում վիրտուալ հանդերձասենյակների մասին Քուկը սեփական կարծիքն ունի. «Չեմ կարծում, որ այս տեխնոլոգիան մեզ կհասնի այս տարի»։ Apple-ի ղեկավարը նշել է, որ ապագայում լրացված իրականության տեխնոլոգիաները կօգնեն օնլայն-շոփինգի զարգացմանը, եւ մարդիկ կկարողանան ապրանքը «փորձել» վիրտուալ։ Քուկը հայտնել է, որ հեռախոսների օգնությամբ այլոց վրա սքան արած հագուստները համացանցում ակնթարթորեն գտնելու տեխնոլոգիայի մշակման մասին դեռեւս պլաններ չկան։ Apple-ի խելացի ակնոցների ստեղծման մասին ասեկոսեների առումով Քուկը շտապեց ճշտումներ մտցնել. «Մենք, անկասկած, չենք խոսում այն մասին, ինչի վրա աշխատում ենք։ Սակայն կարող եմ ասել, որ այժմ չունենք տեխնոլոգիաներ, որ դրանք պատշաճորեն ռեալիզացնենք։ Մենք չենք վազում առաջինը լինելու հետեւից, մարդկային տպավորությունների ստեղծման մեջ ցանկանում ենք լինել լավագույնը։ Իսկ այն, ինչ դուք մոտ ապագայում կտեսնեք մշակումների շուկայում, այն չէ, ինչով մեզանից յուրաքանչյուրը գոհ կլիներ»։

«Яндекс» ռուսական ընկերությունը ձայնային օգնականի իր տարբերակն է ներկայացրել. «Алиса» անվանումը խաղարկում է ամերիկյան Alexa ձայնային օգնականին։ «Al» առաջին 2 տառերն այս անվանումների մեջ թարգմանվում են որպես «արհեստական ինտելեկտ»։ Ըստ «Яндекс»-ի, «Алиса»-ն աշխարհում անալոգներ չունի. ռուսական սերվիսը հետազոտում է ոչ միայն առանձին բառեր, այլեւ տեքստի ծավալուն հատվածներ։ Սեպտեմբերին «Алиса»-ն թեստավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նրա «Քեզ այստեղ նեղո՞ւմ են» հարցին օգնականը պատասխանել է. «Օ'քեյ, նկատի կունենամ» Պուտինը մեկնաբանել է. «Նեղացնում են կամ ոչ հարցից նա խուսափել է»։ Երբ նախագահը «Алиса»-ին հարցրեց, թե ինչպես է իրեն զգում, նորույթը պատասխանեց. «Яндекс»-ում կատուների լուսանկարներ, կատուներից լավ բան չկա, հուսով եմ, որ ձեզ մոտ էլ ամեն ինչ լավ է»։ Ռուսական ձայնային օգնականն արդեն գործում է «Яндекс.Карты», «Яндекс.Музыка» եւ այլ հավելվածներում։ Հարցումները կարելի է վերարտադրել եւ գրել «Алиса»-ի չաթում։

Շուտով, աշխարհի 5 երկրներում կթողարկվի տնային կենդանիների համար IKEA-ի Lurvig («Մազոտ») թեստային հավաքածուն։ Տարբերակում ընդգրկվել են փոքրիկ սեւ բազմոց, կատուների եւ ձագերի համար անկողին, փափուկ լցոնով գազարագույն գորգ, կատուների համար ծղոտե դռնով քառակուսի տնակ, կանաչ պլաստիկ ափսե։ Իրերի արժեքը տատանվելու է 5-50 դոլարի սահմաններում։ Lurvig-ի թողարկման առաջին երկրների ցուցակում են Ճապոնիան, Ֆրանսիան, Կանադան, ԱՄՆ-ը եւ Պորտուգալիան։

Կալիֆոռնիայում կայացած Fashion Tech Forum-ում իր նոր մտահղացմամբ հանդես է եկել երաժիշտ will.i.am-ը. երգիչն ունի i.am+ ընկերություն, որը Buttons անլար ականջակալներ է ստեղծել։ Գագաթնաժողովում will.i.am-ը պատմել է i.am+ եւ Theory բրենդների կոլաբորացիայի մասին. միասին նրանք «խելացի» բաճկոն են ստեղծել, որը կապված է սմարթֆոնի հետ։ «Այժմ մեր բաճկոններն ունեն իրեր պահելու գրպաններ։ Մենք միշտ մեզ հետ ունենում ենք հեռախոսներ եւ բանալիներ։ Բանալիները կարող են ձեզ պետք չգալ, եթե ունեք ժամանակակից ավտոմեքենա։ Հեռախոսը միակ իրն է, որը ստիպում է խուճապի մատնվել, երբ մենք դուրս ենք գալիս տանից։ Այդ պատճառով մենք որոշել ենք նման բաճկոն ստեղծել, որը կկապվի նրա (հեռախոսի) հետ»,  մեկնաբանել է երաժիշտը։ Արդյունքը դարձել է ներկառուցված խոսափողով եւ ականջակալներով մոդելը, որը կարելի է լվանալ. will.i.am-ը երաշխավորում է, որ լվացքի մեքենան չի փչացնի այն։

The Guardian բրիտանական թերթի կայքը կյանքի դասերի ցուցակ է հրապարակել, որոնք հավաքվել են ռուս հեղինակների ստեղծագործություններից։ Պարբերականը դասական գրքերի բառակապակցություններն ու հետեւությունները «թիփսեր» է անվանել՝ պրակտիկ խորհուրդներ։ Նյութի հեղինակը գրող, լրագրող եւ սթենդափ-կոմիկ Վիվ Գրոսկոպն է, ով հայտնի է «Աննա Կարենինայի ուղղումը» աշխատանքով։ Յուրաքանչյուր ցիտատի կամ սեփական բառակապակցության տակ Գրոսկոպը պատմում է այն մասին, թե ինչու է ստեղծագործությունը դարձել պոպուլյար, եւ ինչով են ռուս դասականների հերոսները մոտ ժամանակակից բրիտանացիներին։ Ցուցակի առաջին ֆրազը Լեվ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» գլուխգործոցից «Երջանկությունը աղով կարտոֆիլն է», երկրորդը՝ «Աննա Կարենինայից»՝ «Մի վստահիր կնոջը, ով շատ ուժեղ է ցանվում»։

Ամեն տարվա հոկտեմբերին Hamleys խաղալիքների բրիտանական խանութը հետազոտում է մեկ տարվա ընթացքում վաճառքներն ու հրապարակում է ամենապոպուլյար ապրանքների ցուցակը, որի նպատակն է օգնել ծնողներին երեխաների համար ցանկալի նվերներ ընտրել։ 2017 թվականի ցուցակում մանուշակագույն պլյուշե միաեղջյուրն է, դասական դպրոցական գլոբուսը, փայլող թեւերով հրաշագործ Ալեքսան, լարովի Squiddy սպրուտը եւ Լոնդոնի խորհրդանիշ երկհարկանի ավտոբուսով Lego-ն։ Անցած տարի Hamleys-ի ցուցակում էին պարեկայինի համազգեստով դոլմատինը, «Աստղային պատերազմներ» կարտոնե ակնոցները, վարդագույն թրոլը եւ Bean Boozled լոտոն։

Frankfurter Allgemeine Zeitung գերմանական օրաթերթի ամենամսյա հավելվածում հայտնվել է Կառլ Լագերֆելդի սքեթչը։ Հիշեցնենք, որ Frankfurter Allgemeine Zeitung-ը լիբերալ-պահպանողական թերթ է, որը այլ երկրներում վաճառվող գերմանական մամուլի ամենամեծ տպաքանակն ունի։ Մոմ-կավիճների օգնությամբ Լագերֆելդը զինվորական համազգեստով Ադոլֆ Հիտլերի ուրվագծերն է պատկերել։ Ըստ սյուժեի, նացիստների առաջնորդը շնորհակալություն է հայտնում կանցլեր Անգելա Մերկելին, որ նա կրկին թույլ է տվել դիկտատորին կառավարել Գերմանիան՝ թեկուզ ոչ միտումնավոր։

 Պատկերում Մերկելը ձեռքը դրել է շուրթերին՝ իրադարձությունների նման զարգացմանը չսպասելով։ Սքեթչի վերին ձախ անկյունում կարմիր կավիճով գրված է  «Շատ շնորհակալ եմ, որ դուք իմ ժառանգորդներին տեղ տրամադրեցիք պառլամենտում»։ Ըստ WWD-ի, նման կերպ դիզայները Գերմանիայի պառլամենտում ծայրահեղական աջ կուսակցության ներկայացուցիչների հանդեպ սեփական վերաբերմունքն է արտահայտել։ Նրանք 50 տարվա մեջ առաջին անգամ կառավարությունում աթոռներ են զբաղեցրել։ Այս ամենի մեջ Լագերֆելդը մեղադրում է Մերկելին՝ կանցլերը թույլ է տվել երկիր ներխուժել ավելի քան 1 մլն փախստականների։ Դիզայների կարծիքով, հենց նրանք են Alternative for Germany («Ալտերնատիվ Գերմանիայի համար») ծայրահեղական աջ կուսակցությանը ձայներ ավելացրել։ Հիշեցնենք, որ կուսակցությունն ընտրություններին հավաքել է ընտրողների ձայների 13%-ը եւ Գերմանիայի Դաշնային ժողովում քանակով երրորդ կուսակցությունն է։ «Ես տեղս չեմ գտնում։ Հույս ունեի, որ իմ կյանքում նման բան այլեւս տեղի չի ունենա։ Ամաչում եմ Գերմանիայի համար», նշել է Գերմանիայում նացիստական կուսակցության կառավարման տարիներին մեծացած Կառլ Լագերֆելդը։ Հայտնի է, որ դիզայները չի մասնակցում ընտրություններին, սակայն 2013 թվականից Frankfurter Allgemeine Zeitung-ի ամենամսյա հավելվածի համար նկարում է քաղաքական գործիչներին։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30