Ուրբաթ, 1 հունիսի 2012, #587 տպագիր համարը

    Առաջին էջ
  • ԿՈՃՂԱՆՄԱՆ ԳԼՈՒԽ։ ՄՈՆՈՒՄԵՆՏԱԼ ՃԱԿԱՏ։
    ԵՐԿՐԱԳՆԴԻ ՆՄԱՆ ԿԼՈՐ ՆՍՏՈՒԿ։-
    Ա՛Յ ԹԵ ԻՆՉՈ՛Ւ Է ՆԱ, ՈՐՊԵՍ ՄՏՔԻ ԳԱԳԱԹ,
    ԹԵ՛ ՎԵՀՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՛ ԱՀ, ԹԵ՛ ՊԱՏԿԱՌԱՆՔ ԱԶԴՈՒՄ։-

    Կարդացեք  Չարենց

     

  • Ճշմարտության էպիկրիզը

    Ճշմարտության էպիկրիզը

    մանրամասն

  • «ՉԻ» ռիթմով Քուշկյանը կգնա, Նիկոյանը` կգա

    Քաղաքական շրջանակներում համառորեն խոսակցություններ էին շրջանառվում, թե հնարավոր է, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը դուրս գա ԲՀԿ-ից եւ շարունակի մնալ որպես ՀՀ առողջապահության նախարար։ Գոհար Վեզիրյան ավելին

  • «ՉԻ» ռիթմով Սրտով չէ

    Շրջանառվող խոսակցությունների համաձայն` ՀՀԿ-ում տեղի ունեցած վերադասավորումներից ու ԱԺ-ում հանձնաժողովի նախագահների տեղերի «ժերեբովկայից» հետո դժգոհ է մնացել ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։ Գայանե Զարգարյան ավելին

  • Երկրորդ էջ
  • «ՉԻ» ռիթմով Զուրաբյանը կղեկավարի Կոնգրեսի խմբակցությունը

    Երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի պատգամավորական խմբակցության նիստը, որի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել Լեւոն Զուրաբյանը։ Քրիստինե Խանումյան ավելին

  • «ՉԻ» ռիթմով «Լավ պրծանք, նախարար չդարձանք»

    «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ հինգերորդ գումարման անդրանիկ նիստի բարեհաջող ավարտից հետո ՀՀԿ-ական Կարեն Ճշմարիտյանը, որն այս ընթացքում նախարարական հովերով էր տարված, երեկ ուշ երեկոյան իր շրջապատին հրավիրել է «Ակունքի Դրախտ» ռեստորանային համալիր՝ «մաղարիչ» անելու։ Գայանե Զարգարյան ավելին

  • Ճահիճ Ծանր, բայց կայուն

    Հայաստանի ներքաղաքական իրավիճակը երբեք այսքան կայուն չի եղել։ Լավ է դա, թե վատ` այլ հարց է, որովհետեւ ամենակայունը, որպես կանոն, այն հիվանդների վիճակն է, ովքեր գտնվում են կոմայի մեջ։ Հայաստանը մոտավորապես հենց այդ վիճակում էլ գտնվում է. ընտրությունների ժամանակ մի թեթեւ կենդանության նշաններ ցույց տվեց, բայց անմիջապես էլ նորից փակեց աչքերն ու հայտնվեց ավելի ծանր վիճակում։ Մարկ Նշանյան ավելին

  • Լուր-մեկնաբանություն Նիկոյանի փայլուն գաղափարը

    «Պառլամենտում մեկը մյուսի փոխարեն քվեարկելը տարածված երեւույթ է։ Շատ տեղերում դա օրինականացված է։ Կարծում եմ` կարելի է այդ ուղղությամբ մտածել», հայտարարել է ԱԺ արդեն նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։ ավելին

  • Լուր-մեկնաբանություն Գործնական առաջարկ

    Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, թե քաղաքապետարանը Փակ շուկայի քանդման թույլտվություն չի տվել, բայց իրենք չեն էլ քանդել, շենքի տանիքն ինքն իրեն է քանդվել։ ավելին

  • Երրորդ էջ
  • Խուժանի մեծամասնությունը Սերժ Սարգսյանն իմիտացիայից անցել է պոպուլիզմի

    Երեկ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հուզիչ ելույթով ողջունեց ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավորներին։ Գոհար Վեզիրյան ավելին

  • Երազահան Թռիչքներ երազում եւ արթմնի

    Էդուարդ շարմազանովի երազը
    Ազգային ժողովի նիստերի դահլիճ։ Բոլորը հավաքված` սպասում են Սերժ Սարգսյանին։ Կառավարության անդամները նստած են առաջին շարքում։ Վերջապես ներս է մտնում Սերժ Սարգսյանը` կաթողիկոսի ուղեկցությամբ, մոտենում ամբիոնին ու ասում. «Սկսենք կառավարության հրաժարականից»։ ավելին

  • Լուր ԼՂՀ ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանին պետական գործիչ է անվանել

    ԱԺ նախագահի պաշտոնում «ընտրվելուց» ժամեր անց Հովիկ Աբրահամյանը երեկ շնորհավորական ուղերձ է ստացել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանից։ Քրիստինե Խանումյան ավելին

  • Լուր ՍԴ-ն մերժեց Կոնգրեսի հայցը

    Ինչպես եւ ակնկալվում էր, Սահմանադրական դատարանը երեկ մերժել է Հայ ազգային կոնգրեսի հայցը, որով վերջինս պահանջում էր անվավեր ճանաչել մայիսի 6-ի ԱԺ համամասնական ընտրությունների արդյունքները։ Քրիստինե Խանումյան ավելին

  • Չորրորդ էջ
  • Կեչառիս Ես որտեղ էլ ուզեմ օբյեկտ կսարքեմ, պիտի գնամ եկեղեցու բակում սարքե՞մ. «ՉԻ» հետ զրույցում նկատեց Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը

    Թվում էր, թե ամիսներ առաջ Կեչառիս վանական համալիրի հարեւանությամբ ընթացող ապօրինի շինարարության շուրջ բարձրացած մեծ աղմուկից հետո այդ խայտառակ օբյեկտաշինությունը վերջնականապես կդադարեցվի, ու եկեղեցու տարածքն էլ խոստացածի համաձայն, կգա իր նախկին տեսքին, սակայն բանից պարզվում է, որ մինչեւ օրս էլ այդ հարցը մնում է օդից կախված։ Գայանե Զարգարյան ավելին

  • Հինգերորդ էջ
  • Հախուռն Հավատա՞նք այս խորհրդարանին

    Երեկ մեկնարկեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները։ Նիստը վարող ամենատարեց պատգամավոր, ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանին բաժին էր հասել քվեարկության կարգը նորաթուխ պատգամավորներին ուսուցանելու դժվարին գործը։ Եվ երբ հաջողվում էր ասվածը տեղ հասցնել, իբրեւ նիստը նախագահող, նա սրտանց ուրախանում էր աշակերտների ուշիմության վրա եւ ոգեւորում էր նրանց առաջին քայլերը` կոճակների ստեղնահարման լուրջ ու պատասխանատու գործում Մելանյա Ծառուկյան ավելին

  • Բա մե՞նք Եվրատեսիլի կեղտոտ գաղտնիքը ձեր գլխին

    Թերեւս երբեք «BBC»-ի YouTube-յան ալիքն այդքան դիտում չէր ունեցել հայկական ինտերնետասեր հասարակության կողմից, որքան վերջին մեկ շաբաթվա ընթացքում։ Նատալյա Հովսեփյան ավելին

  • Լուր ԵՄ հատուկ ներկայացուցիչն է եկել

    ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Եվրամիության Հարավային Կովկասի եւ Վրաստանի Ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։ Քրիստինե Խանումյան ավելին

  • Լուր ՀՅԴ--ին պաշտոններ չտվեցին

    Երեկ ՀՅԴ խմբակցության անդամները ցուցադրաբար լքեցին խորհրդարանի դահլիճը` պատճառաբանելով, որ իրենք քիչ են եւ չեն կարող միաժամանակ ներկայացված լինել ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովներում։ Մելանյա Ծառուկյան ավելին

  • Վեցերորդ էջ
  • Մե՞զ ինչի հիշեցին Քլինթոնի այցը հիշեցնում է Սարկոզիի այցը. Հայաստանը կլեգիտիմացնի՞ Օբամայի լռությունը

    Ինչպես հայտնի է` հունիսի 4-ից սկսվելու է ԱՄՆ պտքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցը, որի շրջանակներում վերջինս կայցելի նաեւ Հայաստան։ Քրիստինե Խանումյան ավելին

  • Յոթերորդ էջ
  • Կանխատեսումներ Քլինթոնի այցը. բեկո՞ւմ, թե փակուղի

    ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատրաստվում է այցելել Հարավային Կովկաս եւ Թուրքիա։ Այցի շրջանակներում կքննարկվեն Իրանի եւ Սիրիայի հետ կապված հարցերը։ Արդյոք կհաջողվի՞ Քլինթոնին բեկում մտցնել Մերձավոր Արեւելքում։ Լեհական Polytica Wschodnia թերթում ԱՄՆ պետքարտուղարի այցի հետ կապված ուշագրավ վերլուծականով է հանդես եկել պարբերականի խմբագիր Պյոտր Մաչյոնժեկը (Piotr A. Maciazek)։ Ա. Մ. ավելին

  • Լուր Իրանը նախազգուշացնում է

    Եթե արեւմտյան երկրները ռազմական գործողություններ սկսեն Սիրիայի նկատմամբ, ապա Իրանը կռմբակոծի Իսրայելը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին։ Ա. Մ. ավելին

  • Լուր Տղամարդիկ կանանցից կեղտոտ են

    Գիտնականները պնդում են, որ տղամարդիկ ավելի կեղտոտ են, քան կանայք։ Իսկ գրասենյակներում, որտեղ աշխատողների մեծ մասը տղամարդիկ են, մանրէներն ավելի շատ են, քան այնտեղ, որտեղ աշխատում են կանայք, գրում է The Daily Mail.-ը։ Ա. Մ. ավելին

  • Ութերորդ էջ
  • Աստղերը հուշում են Աստղագուշակ

    Հովիկ Աբրահամյան - Կենդանակերպի նշանը` Փիղ։
    Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի դրամատիկ իրադարձություններով։ ավելին

Ծառայություններ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1 1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15 15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30 30