-
Թողած բանկում, գրավի տակ, տունս` շինված անտաշ քարով,
Վարկըս թողած առեւտրային (քսանչորս տոկոս, երեք տարով),
Եվ Նավասարդ Կճոյանին անգամ չասած մնաս բարով,
Անց եմ կենում Բագրատաշեն-Վերին Լարսի ճանապարհով։
ավելին
-
Գալուստ Սահակյանի երազը
Ինքը մեռել է։ Պատահաբար։ Հունիսի 12-ին գնացել էր Հանրապետության հրապարակ` վերակառուցելու, բայց թարսի պես` Ռուսաստանի անկախության օրվա առթիվ հրավառություն էր, Լիսկան էլ իմացել էր, թե իր տան վրա հարձակում է, «Մարիոթից» դուրս էր եկել ու մի քսան հատ շարել...
ավելին
-
Հովիկ Աբրահամյան- Կենդանակերպի նշանը` Փիղ։
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի զարմանահրաշ իրադարձություններով։
ավելին
-
... Եվ դարձեալ Երուսաղեմի մէջ մարդկանց մէղքերը շատացան, եւ ոչ մէկը Տիրոջ պատուիրանները չէր կատարում, եւ ամէնքը պղծութեան մէջ էին։ Եվ Տէրը որոշեց սորա համար երկնային պատիժ ուղարկել Երուսաղեմի վրայ, եւ սորանց համար գլխաւոր ճարտարապէտ ուղարկեց, որ եբրայերեն Նարէկ կոչուի։ Ամէն։ Եվ եկաւ (Նարէկը) իր փօքրաւորների հետ, եւ Գեթսեմանի այգին մտաւ, եւ Ձիթենեաց լեառը բարձրացաւ, եւ տէսաւ, որ կանաչ է։
ավելին
-
Տարածքային կառավարման նախարարությունը պաշտոնապես հերքել է այն տեղեկությունները, թե իբր ՀՀ բոլոր մարզպետները որոշել են ի նշան համերաշխության մեկական մարդ սպանել իրենց տների մոտ` «Մենք բոլորս Լիսկա ենք» կարգախոսով։
ավելին
-
Երեւանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ` Հանրապետության հրապարակի վերակառուցման նպատակով։ Անձամբ Նարեկ Սարգսյանին վերաբերող առաջարկները չեն քննարկվելու։
ավելին
-
ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Մարզպետարանի ռեժիսորն ու օպերատորներն արդեն տեղում են։ Տեսախցիկներն արդեն տեղադրել են, լուսարձակները պատրաստ են, բայց սցենարիստը դեռ չի ավարտել` վերջին շտկումներն է անում եւ ամեն մեկին բացատրում իր անելիքը։ Մոտենում է ռեժիսորը. «Սուրիկ ջան, ուրեմն դու գնում քո սենյակում հանգիստ քնում ես։ Մենք կգանք կնկարենք»։ «Խռմփացնե՞մ», հարցնում է ինքը։
ավելին
-
Նարեկ Սարգսյան - Կենդանակերպի նշանը` Խլուրդ։
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ստեղծագործական բուռն գործունեությամբ։
ավելին
-
Թամամ օֆշոր պըտուտ էկա, չը թողի Կիպրոս, նազանի,
Չը տեսա քու վեղարի պես, հագիդ «Hugo Boss», նազանի,
Օղակաձեւ բաղի մեջըն ունիս կաֆե «Ջոսս», նազանի,
Էնդու համա մեր երկիրըն դառիլ է փոս, փոս, նազանի։
ավելին
-
... Եվ ահա Երուսաղէմի մէջ Մայր Տաճար կար, եւ վաճառականները սորա մէրձակայքում առեւտուր էին անում եւ իրենց զաւակները կէրակրում։ Եվ եղաւ, որ լսեց զՆաւասարդն սորա մասին, եւ ամէն օր ուղարկում էր իր կառապանին, որ զգուշացնի ամէնայն վաճառականաց, որ ահա վճարեն Տաճարի տուրքը, որ եբրայերեն նալօգ կոչուի։ Ամէն։ Եվ ամէնքը վճարում էին` որը հինգ հարիւր դահեկան, որը հազար, եւ որը հինգ հազար։
ավելին